Լրահոս
Օրվա լրահոսը

«Որևէ մեկը բարոյական իրավունք չունի ասելու՝ ես մասնակցեմ ընտրություններին, թե ոչ»․ Վահան Բաբայան. «Ա1+»

Մայիս 29,2026 23:35 Share

«Մենք մեզ տեսնում ենք խորհրդարանում, որովհետև ունենք այդ տվյալները։ Եվ որևէ մեկը բարոյական իրավունք չունի ասելու՝ ես մասնակցեմ ընտրություններին, թե ոչ, որ ձայն ենք փոշիացնում»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը՝ պատասխանելով հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին իրենց մասնակցությանը վերաբերող հարցերին։

Վահան Բաբայանը հավատացնում է, որ անցկացրել են իրենց փակ հարցումները և պարզել, որ իր ղեկավարած Ռեֆորմիստների կուսակցությունը հաղթահարելու է Ազգային ժողովում խմբակցություն ունենալու նվազագույն 4 տոկոսի շեմը։ Նա գտնում է, որ ընդդիմադիր դաշտի ֆավորիտ ուժերը՝ Սամվել Կարապետյանի հիմնած «Ուժեղ Հայաստան», Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները և Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքն արդեն հասել են իրենց ընտրազանգվածի առավելագույն չափի վստահությանը և այն ավելացնելու տեղ չունեն։

Իսկ տարբեր սոցհարցումների համաձայն, Հայաստանի ընտրողների շուրջ 40 տոկոսը դեռ չի կողմնորոշվել, թե որ կուսակցության օգտին է քվեարկելու կամ չի ցանկանում ասել, թե որն է իր ընտրյալ ուժը։ Վահան Բաբայանն ասում է, որ իրենց ընտրողները հենց այդ խմբերի մեջ են։

«Այդ ուժերն իրենց էլեկտորալ պատալոկին են հասել, և կարծում եմ, չկողմնորոշված հատվածը նրանց կողմը չի գնա։ Դա վերաբերում է և այդ երեք խոշորներին, և իշխանություններին»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031