Լրահոս
Օրվա լրահոսը

«Վաղարշակ Հարությունյանի տեղեկանքը հանձնեցինք ԿԸՀ, նա վարչապետ դառնալու արգելք չունի»․ Վահան Բաբայան

Ապրիլ 23,2026 18:50 Share

«Վաղարշակ Հարությունյանը Հայաստանում է։ Ինչի՞ պետք է ՌԴ-ում լինի։ Որոշ կենտրոններից բամբասանքներ փորձեցին տարածել։ Այսօր Վաղարշակ Հարությունյանի տեղեկանքը հանձնել ենք ԿԸՀ, որը ստացել ենք ՀՀ պետական լիազոր մարմնից, հետևաբար այդ հարցերի հնչեցումը ստի և կեղծիքի տարածում է»,- հարցին՝ ձեր կուսակցության վարչապետի թեկնածու Վաղարշակ Հարությունյանը վարչապետ դառնալու արգելք չունի՞, իրենց կուսակցության փաստաթղթերը հանձնելուց հետո ԿԸՀ բակում լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց Ռեֆորմիստներ կուսակցության նախագահ Վահան Բաբայանը։

Նշեց, որ իրենց ցուցակը 80-ից ավելի անձանցից է բաղկացած։

Հարցին՝ ո՞ր ուժերի հետ եք պատրաստ համագործակցել, Վահան Բաբայանը, ի պատասխան, ասաց, որ դեռ վաղ է դրա մասին խոսել և վստահեցրեց՝ իրենք անպայման կլինեն խորհրդարանում․ «Հանրությունը ձայն է տալիս մեր կուսակցությանը, ծրագրերին, թող մարդիկ գան, մեզ հետ կոալիցիա կազմեն, եթե ուզում են»։

Քաղաքական ուժերի՝ ԿԸՀ ընտրություններին մասնակցելու հայտեր ներկայացնելու գործընթացն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930