Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը ակնհայտ դժկամություն է ցույց տալիս ԵԱՏՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու հարցում․ Շոյգու

Հունիս 03,2026 20:20 Share

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է.

▫️Չէ որ կարող է այնպես ստացվել, որ բնակչությունը դեմ արտահայտվի, և Երևանի ներկայիս իշխանությունները ստիպված լինեն տհաճ խոսակցություն ունենալ եվրոպացի հովանավորների հետ, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը։

▫️Հայաստանի ինտեգրումը Եվրոպական միության հետ դիվերսիֆիկացիայի անվան տակ նշանակում է խզում Եվրասիական տնտեսական միության և Ռուսաստանի հետ։

▫️Ռուսաստանը չի ֆինանսավորի Հայաստանի դուրս գալը ճգնաժամից, որը կհետևի Երևանի և ԵՄ-ի կապերի ընդլայնմանը։ Երևանը հասկանում է, որ առանց Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի Հայաստանի համար, մեղմ ասած, «դժվար կլինի»։

▫️Հայաստանի դուրս գալու պատճառով նաև չի հաջողվի խուսափել էլեկտրաէներգիայի գների աճից։ Գազը կարող է թանկանալ 3-4 անգամ, զբոսաշրջության կրճատման վնասները կարող են հասնել մինչև $1,5 մլրդ-ի. ԵՄ-ն չի կարող փոխհատուցել այդ գումարները:

▫️Հայաստանի իշխանությունները չհամաձայնեցված աշխատանքներ են տանում արևմտյան կապալառուների հետ ԱԷԿ-ի հարցով այնպես, որ կարող են զրկվել երաշխիքներից և գործը աղետի հասցնել։

 

«Սպուտնիկ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930