Armenia Sputnik. Ալեն Սիմոնյանը մասնակցում է Մոսկվայում ԱՊՀ անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը։
Նիստը մեկնարկել է համատեղ լուսանկարվելու արարողությամբ, որից հետո ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ընթերցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը մասնակիցներին։
Ռուսաստանի առաջնորդն ընդգծել է ԱՊՀ-ում անվտանգության ամրապնդման կարևորությունը՝ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի և աշխարհի մի շարք տարածաշրջաններում հակամարտությունների սրման պայմաններում։
Նրա ուղերձում նշվել է, որ ԱՊՀ պետությունների անվտանգության և ինքնիշխանության ամրապնդման համար անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել կառույցների վերլուծական և կանխատեսման լուրջ ներուժը։



















































