Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյան. «Այն, որ այսօր ընդդիմադիր գործիչներին, ակտիվիստներին ծեծում, խփում, բրդբրդում են, քաշքշում են, խանգարում են ակցիա անել, այդ ամեն ինչի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է»

Հունիս 04,2026 13:29 Share

«Այսօր մեր խորհրդանշական նախավերջին ակցիան է, որովհետեւ քարոզարշավի նախավերջին օրն է։ Այն կառավարության շենքի առջեւ է։ Ինչո՞ւ։ Որովհետեւ նոր սահմանադրությամբ, այսինքն` 2015 թվականի գործող սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը վարչապետն է։ Եվ որպես վարչապետի, ոստիկանապետի, մի քանի հարց ունենք»,-այսօր կառավարության շենքի առջեւ լրատվամիջոցների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

«Արդեն մի քանի օր է, ընդդիմադիր տարբեր գործիչների, տարբեր ակտիվիստների ծեծում են, հարձակվում, հղի կնոջը քաշքշում են, տարբեր վայրագություններ են տեղի ունենում տարբեր մարզերում։ Ես ուզում եմ հիշեցնել հետեւյալը, որ 2018 թվականի շարժման ժամանակ ԱԺ ամբիոնից, Սերժ Սարգսյանի աչքերին նայելով, ես ասացի, որ եթե մեկի քթից արյուն եկավ, դու ես պատասխան տալու։ Եվ այն, ինչ այն ժամանակ վերաբերում էր Սերժ Սարգսյանին, եւ լավ էր, որ լավ պրծանք, խաղաղ անցավ ամեն ինչ եւ բնականաբար, պառլամենտում մեր արած այդ գործը դեր խաղաց, ես ուզում եմ ասել, որ այսօր ինչ կատարվում է՝ մարդկանց ծեծել, բռնության ենթարկել, նրա մասին է, որ այս ամեն ինչը, ում որ խփում են, բրդբրդում են, քաշքշում են, խանգարում են ակցիա անել, այդ ամեն ինչի պատասխանատուն մի մարդ է։ Քանի որ սահմանադրությունը չի փոխվել, սա նույն սահմանադրությունն է, որ եթե մեկի քթից արյուն էր գալիս, Սերժ Սարգսյանն էր մեղավորը, այսօր Նիկոլ Փաշինյանն է պատասխանատու այս բռնությունների համար։

Նա, ով այդ բռնությունները կիրառել է, ինձ համար տարբերություն չկա, թե որ քաղաքական ուժի նկատմամբ է եղել, բոլորը պետք է հիմա կալանավորված լինեին, հիմա դատարաններում նրանց կալանքի սանկցիայի գործը պետք է լսվելիս լիներ։ Բայց մենք գիտենք, որ այդպես չի։ Եվ նաեւ պատժի անխուսափելիությունը պետք է անպայման տեղ հասնի, որովհետեւ այս ընտրովի արդարադատությունը, որ եթե իրենց նկատմամբ է, թեեւ իրենց նկատմամբ բան էլ չի եղել, որ ասեմ, անպայման արագ արձագանք կա։ Բայց եթե որեւէ ընդդիմադիր ակտիվիստի մասին է, ամիսներով քննում են՝ ինչ-որ կամերաներ են ման գալիս, որ դեմքը տեսնեն, ճշտեն, ֆոտոռոբոտ են սարքում, մինչեւ այդ գործը փակեն, ծածկադմփոց անեն։

Խստիվ դատապարտում ենք եւ պահանջում ենք այս վայրագությունների գլխավոր պատասխանատու Նիկոլ Փաշինյանին՝ այս ամեն ինչը իր տեղը հավաքել։ Նորից ասում եմ, նույն սահմանադրությամբ ոստիկանության պետը ուղիղ ենթարկվում է իրեն, հետեւաբար, ինքը ոստիկանապետն է»,-ասաց Մարուքյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930