Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանին պետք է ասել՝ զադերժկան ինչո՞ւմն է։ Խորհրդարանը ցրի, գնա ընտրության։ Այս տեքստն էլ ինչո՞ւ ես հրապարակել. Մարուքյան

Նոյեմբեր 23,2026 18:40 Share
Աջակցեք aravot.am-ին

«Բազմաթիվ խնդրահարույց ձևակերպումներ կան՝ սկսած նախաբանը նոր նախաբանով փոխարինելու խնդրից։ Կան բազմաթիվ հետընթաց արձանագրող կետեր, որոնց հետևանքով մեր ունեցած փխրուն ժողովրդավարական ինստիտուտները կարող են ավելի հետընթաց ապրել, եթե նման տեքստով Սահմանադրություն ունենանք»,- այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Սահմանադրության նոր նախագծի հրապարակմանը, ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

Անդրադառնալով Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը հանելու՝ Փաշինյանի պատճառաբանությանը, թե այն Չորրորդ Հանրապետությունում տեղ չունի, Մարուքյանն ասաց, որ այն Հայաստանի Հանրապետությունը, որտեղ ապրում ենք, ունի իր պատմական հենքն ու ծննդյան վկայականը՝ Անկախության հռչակագիրը, Սահմանադրությունը և Սահմանադրության նախաբանը, որը Սահմանադրական դատարանի որոշմամբ անփոփոխելի հոդված է համարվում։

«Ավելին՝ նախաբանը պատմական և իրավաքաղաքական նշանակություն ունի։ Մեր Սահմանադրական դատարանը մի հատ էլ առանձին որոշում է ընդունել Ալիևի համար՝ Ադրբեջանի կասկածները փարատելու նպատակով, որով ասվում է, որ այս Սահմանադրության տեքստի մեջ չկա որևէ տարածքային պահանջ։ Այդքանը պետք է բավարար լիներ Ադրբեջանի համար, որպեսզի հավելյալ պահանջներ չներկայացներ, բայց նրանք շարունակեցին պայմաններ ներկայացնել, պարտադրել, նախապայման թելադրել, որ ՀՀ Սահմանադրության նախաբանից դուրս գա Անկախության հռչակագրի հղումը»,- ասաց Մարուքյանը։

Անդրադառնալով ընդդիմության ձևավորած միասնական ճակատին, որը հայտարարել է, որ պայքարելու է Ալիևի Սահմանադրության դեմ, Մարուքյանն ասաց.

«Որքանով տեղյակ եմ՝ խորհրդակցություններ են եղել, մինչև այդ հայտարարությունը մեզ հրավեր չի եղել այդ գործընթացում դերակատարություն ունենալու համար։ Այդ մասով մեկնաբանելու բան չունենք։ Որևէ գործընթացի մասին, որից տեղեկություն չունենք, չենք կարող արտահայտվել, չգիտենք՝ ինչ են անում, ինչի մասին է»։

Մարուքյանը նկատեց, որ եթե խորհրդարանական ընդդիմությունը հանրաքվեի համար անհրաժեշտ վեց ձայնը չի տալու, այս ամբողջ քննարկումներն անիմաստ են։

«Իրենք հայտարարել են, որ ձայները չեն տալու։ Ես ողջունում եմ, որ չեն տալու։ Նիկոլ Փաշինյանին պետք է ասել՝ եղբայր, զադերժկան ինչո՞ւմն է։ Խորհրդարանը ցրի, գնա ընտրության։ Այս տեքստն էլ ինչո՞ւ ես հրապարակել»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30