Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա շպիոնն ո՞վ է»․ Արման Աբովյան

Հունիս 04,2026 21:33 Share

«Հիմա շպիոնն ո՞վ է»,- այսօր Ազատության հրապարակում կայացած «Առաջարկ Հայաստանին» թիմի ամփոփիչ նախընտրական հանրահավաքի ժամանակ հարց տվեց ԲՀԿ նախընտրական ցուցակում ընդգրկված Արման Աբովյանը։

Նա մեջբերեց ՀՀ արտաքին հետախուզության ծառայության զեկույցից, ըստ որի՝ երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության կառուցման վրա էականորեն և բացասաբար ազդում են Ադրբեջանի կողմից պետականորեն տարածվող «Արևմտյան Ադրբեջան» և «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթը և դրան ուղեկցող գործողությունները։

Մինչ այդ Արման Աբովյանը հիշեցրել էր՝ երբ 2025-ի դեկտեմբերին Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ «Ալիևն իր երախը բացած» հարձակվում է մեր պետության վրա, իշխանական շրջանակները հակադարձեցին՝ «սուտ է, նման բան ասողները շպիոններ են», նաև ասում էին՝ «այդ թեման օգոստոսի 8-ից հետո մենք փակել ենք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանն էլ հնչեցրեց Բաքվում և Հայաստանի բանտերում գտնվող հայ ռազմագերիների անունները՝ ազատություն մաղթելով նրանց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930