«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Կարեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր 12 թիմակիցների ձերբակալություններին, ասաց, որ անսպասելի չէր։
«Թիմակիցները զարմացած էին, որ երեկվա դրությամբ մեզ չէին այցելել, ասի` համբերեք կգան, իրենց հանգիստ չեն պահի։ Առավոտյան ժամը 5-ից մտել են բնակարաններ` անկապ բացատրություններ տալով մարդկանց բերման են ենթարկել։ Մտել են նաև Անի թաղամասի գրասենյակ»,- ասաց Կարեն Սիմոնյանը։
Նա նշեց` իրենցից վտանգ են զգում, այդ պատճառով էլ փորձում են կոտրել թիմին, որը չի ստացվելու։ Նա նաև ասաց, որ առավոտից լուրեր էին շրջանառում, թե իրեն ևս ձերբակալել են, սա ևս նպատակ ունի իրենց համակիրների մոտ հուսահատություն առաջացնելու։ Կարեն Սիմոնյանը հայտարարեց` քվեարկեց հանուն հայի գենի պահպանման, հանուն թասիբի։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ






















































