Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր ժողովրդի 51% մերժել է այս մարդկանց, իրենց տարբեր ծրագրեր. Բագրատ սրբազան

Հունիս 11,2026 16:04 Share

«Այն, ինչ տեղի է ունեցել՝ մեր աչքի առջեւ է տեղի ունեցել՝ բռնաճնշումներ, ձերբակալություններ, հազար ու մի տեսակի մեղադրանքներ, արտաքին ուժերի ներկայություններ: Աննախադեպ պատմական զեղծարարության ընթացք էր»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ սրբազանը՝ անդրադառնալով հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին: 

«Մարդիկ իշխանություն կորցնելու ու դրանով պայմանավորված շատ բան կորցնելու առաջ են կանգնած, հատկապես պատասխանատվության, որից անընդհատ խուսափում են:

Այդուհանդերձ ես համարում եմ, որ սա եւս մեկ քայլ առաջ էր այս չարիքի իշխանությանը հեռացնելու համար: Մի նայեք, թե 49 տոկոսն ինչ եղավ, դա ինչպես է ձեռքբերվել, հետո կպարզվի, թեեւ արդեն պարզվում է ընթացքում: Տարբեր քաղաքական ուժեր վեր են հանում, բայց որ փաստացի մեր ժողովրդի 51 տոկոսը մերժել է այս մարդկանց, իրենց տարբեր ծրագրեր, փաստ է: Գլուխ էին գովում ժամանակին, որ 65 տոկոս պետք է հավաքեն, ձախողեցին»:

Բագրատ սրբազանը նաեւ ասաց, որ ընդդիմադիր քաղաքական ուժերն ու ընտրազանգվածը չպետք է հուսախաբ իրենց զգան. «Հուսախաբության առիթ կա, ակնկալիքները մեծ էին, եռում էր ամեն ինչ ու նպատակին կարծես չեն հասնում, բայց առաջիկա ընթացքը ցույց կտա: Սա շարունակական պայքար է, մեկ փոքր ժամանակահատվածով սահմանափակված չէ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930