ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ բանակում մահացության դեպքերին։
Նա նշեց, որ կանխարգելիչ աշխատանքներ են տարվում։
«Պատկերացրեք՝ Գլխավոր շտաբից այնքան հանձնաժողովներ ենք աշխատացնում մեր զորքերում, որ ինքը շատ անգնահատելի է։ Յուրաքանչյուր զինվորի հետ անհատական զրույց, նրա պրոբլեմների, խնդիրների մեջ մտնել, ուսումնասիրել հրամանատարներին խնդիրներ առաջադրել։ Մենք հրավիրում ենք քաղաքացիական հոգեբանների, զինված ուժերում զարգացնում ենք հոգեբանական մասնագետների ինստիտուտը։ Բայց, ցավոք, այդպիսի դեպքեր լինում են, բայց նվազման դեպքերն ակնհայտ են, 2025 թվականին մենք ունեցել ենք շատ ակնհայտ կրճատում»,- ասաց Ասրյանը։
ԳՇ պետը հավելեց․ «Նաեւ իմ պատասխանը միշտ հիշեք, որ յուրաքանչյուր դեպք, կատեգորիան կապ չունի՝ սպա, ենթասպա, պայմանագրային, շարքային կազմեր, ցավալի է, յուրաքանչյուր կորուստ ցավալի է։ Մեծ կոլեկտիվ, մեր հասարակությունից փորձեր քրեական ենթամշակույթի տարրերի ներթափանցում բանակ։ Մենք այս ուղղությամբ շատ լուրջ աշխատանք ենք տանում, ընդ որում, այս տարի նաեւ պաշտպանության նախարարի կողմից սահմանվել է քրեական ենթամշակույթի եւ տարրերի դեմ պայքարի տարի։ Բայց, ցավոք սրտի, մեր շարքերում կան զինծառայողներ, ովքեր այդ փողոցային բարքերը փորձում են տարածել բանակում»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































