Լրահոս
Օրվա լրահոսը

«Երևի զենք-զինամթերք էին ման գալիս, բայց մի նոթատետր հայտնաբերեցին»․ Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյան

Հունիս 25,2026 16:25 Share

Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար, Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Կարեն Սիմոնյանի՝ Անի թաղամասում գտնվող տան ու ավտոմեքենաների խուզարկությունն ավարտվեց։

Արդեն հաղորդել ենք` այնտեղ խուզարկություն էր անցկացվում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ընտրակաշառքի կասկածանքով հարուցված քրեական վարույթի շրջանակում։

 

Կարեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ խուզարկությունը տևել է 2,5 ժամ, ըստ նրա, ման են եկել զենք-զինամթերք, կրիչներ, տետրեր, փաստաթղթեր, սակայն հայտնաբերել են ընդամենը մեկ նոթատետր, որը պատկանել է իր կնոջը։

Իրավապահները հավաքել են նաև հեռախոսները, այդ թվում՝ անչափահաս երեխաների։

«Իրենց ասացի, տղերք, յուրաքանչյուր գործ իր կանոններն ունի, բայց պետք չէ ոտնահարել անձնական իրավունքը, իմ հեռախոսը տարել եք, ձեզ լինի, բայց կնոջ հեռախոս վերցնելը ուրիշ բան է, դա հոծ կարմիր գիծ է, որ անցնում են։

Բոլորի հեռախոսները տարան, ես զգուշացրեցի, որ դա սրբության ոտնահարում է, որը հայ տղուն սազական բան չէ։ Տղաներն էլ չէին ուզում տանել, այդպես հասկացա, եթե իրենք էլ լինեին իմ կարգավիճակում, իրենք էլ չէին ուզի, որ իրենց հեռախոսը տանեին, բայց ինչ-որ SMS-ներով գրել, խոսել, համառ պնդեցին, որ տանեն։ Ոչ մի բան չեն հայտնաբերել, չէին էլ կարող հայտնաբերել»։

Կարեն Սիմոնյանն ասում է՝ այսօրվա խուզարկությունն ուղի կապ ունի ավագանու նիստի հետ, որտեղ ինքը ելույթ ուներ։

Նրա համոզմամբ՝ իրենց տնից ոչինչ չէին կարող հայտնաբերել, որովհետև իրենք մեծացել են գյումրեցիների աչքերի առաջ․ ինքը տարիներ շարունակ որպես բանվոր՝ աշխատել է խանութներում, ու բոլորն անձնապես ճանաչում են իրեն, գիտեն, որ բացի սպորտից, մշակույթից, կրթությունից ու ազգային ոգին բարձրացնելուց այլ հակումներ չունի։

Նա բացառում է իր կողմից ընտրակաշառք բաժանելը, նշում է, որ գյումրեցիները հատ-հատ ճանաչում են բոլոր բնակիչներին։

«Ինչքան էլ փորձեն ինձ պիտակավորել, այս երկու օրվա պատկերը ցույց տվեց, որ հակառակ ռեակցիան է տալիս, երբ իշխանությունը ինձ թիրախավորում է, միանգամից մեր համախոհները շատանում են, իրենց քարկոծողները հնգապատկվում են, թող շարունակեն այս գործելաոճը, ինչքան կարող են»,- ասաց Կարեն Սիմոնյանը։

Նա համոզված է, որ այս ամենն արվել է ավագանու նիստը տապալելու համար, իրեն մեկուսացրել են՝ տունը խուզարկելով, Մարտուն Գրիգորյանի խմբակցության անդամներից մեկին էլ տնային կալանքի են ենթարկել, հետևաբար և նիստը 16 հոգով չէր կայանա։

Նա անդրադարձավ նաև հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրությանը, ասաց՝ վեց ձայնագրություն կա, որևիցե տեղ չի նշվում Կարեն Սիմոնյան անուն-ազգանունը՝ բացի վերջինից, որտեղ Հասմիկ Սահրադյանը իրենց թիմակիցներին բացատրում է, թե աշխատանքը պետք է կատարել պատասխանատուների հետ կապը պահպանելով։

Ըստ Կարեն Սիմոնյանի, պատասխանատուների հետ աշխատանքն այդպես պետք է լինի, իսկ անպատասխանատուների թիմում կա անհիմն ծաղրանք, մարդկանց շառով տալ, մանիպուլացնել։

Նա բացառում է իր կողմից ընտրակաշառքի բաժանումը, ասում՝ այս քաղաքում ճանաչում են բոլորին, հատկապես քաղաքականությամբ զբաղվողներին։ Նա նշում է՝ հենց մտնում ես ընտրապայքարի մեջ, կամավորներ են հավաքվում շուրջբոլորդ, չի բացառվում, որ ներդրված կամավորներ լինեն, որոնք ձայնագրություն են կազմակերպում, որոնք կցում են իրական թիմակիցների ձայնագրությունների հետ, որտեղ ընտրակաշառքի մասին խոսք չկա ու այսպիսով սկսում են զրպարտել։

Մանրամասները տեսանյութում

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930