Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաստորեն եկանք հասանք նրան, որ «Օպելի»-ի համբալ վարորդները պետք է չգան Երևան»․ Գևորգ Ստեփանյան

Նոյեմբեր 17,2026 14:00 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ավինյանը նորից մեղադրեց քաղաքացիներին, ասաց՝ մենք ինչ անում ենք, լավ ենք անում, որովհետև դուք թույլ եք տալիս։ Մենք մեր աշխատավարձերը հունվարից բարձրացնելու ենք մինչև 2 մլն դրամ, իսկ ձեզ նոր տուգանքներ ենք անելու, դուք էլի կուլ եք տալու։ Սա այն լռելու, համակերպվելու հետևանքն է։ Երևանցիներն իրենց մաշկի վրա զգում են 100 տոկոս գույքահարկի բարձրացում, աղբահանության բարձրացում, տրանսպորտի թանկացում, հիմա էլ սա՝ Երևանի կենտրոնն ընդհանրապես պետք է մնա փոքրամասնության՝ ՔՊ-ի ժողովրդի համար, իսկ միջին խավը պետք է տրանսպորտով ման գա»,- Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ սա հետևանք է նրա, որ երևանցիների մի մասը չեն գնում ու չեն մասնակցում ընտրություններին։

Մանրամասները՝ տեսանյութում

«Իրենք մեր հասարակությանը բաժանել են երկու մասի՝ հարուստներ և աղքատներ։ Ով մի քիչ հարուստ է, պետք է լավ մեքենաներով շրջի։ Եկանք հասանք նրան, որ փաստորեն «Օպել»-ի հետ կապված թեման արդիական է դառնում։ Չեմ ուզում այդ բառն ասել, բայց պետք է ասել՝ «Օպելի»-ի համբալ վարորդները պետք է չգան Երևան։ Իրենք են ասել դա»,- նշեց նա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30