Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամուսինը կարող էր ավելի վատ բաներ տեսաձայնագրած լինել թաքնված տեսախցիկով, բայց ծնողները միաբերան ասում են՝ խնդրում ենք, այս մարդուն պահեք»․ Ավինյան

Նոյեմբեր 17,2026 11:17 Share
Աջակցեք aravot.am-ին

Երևանի ավագանու այսօրվա նիստում անդրադարձ կատարվեց Երևանի Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանի շուրջ բարձրացված աղմուկին։ 

«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը հարցրեց՝ ի՞նչ ընթացակարգով է ընտրվում երաժշտական դպրոցի տնօրենը, արդյոք ծնողկոմիտե՞ն է նշանակում տնօրենին։ Այնտեղ 900 աշակերտ է հաճախում, ցավալի է, որ ավելի շատ երեխաների մոտ է այդ տեսանյութը տարածում գտել։ Հստակ բացատրություն եմ ուզում՝ ի՞նչ ընթացակարգով տեղի ունեցավ դպրոցի այս ժողովը։ Այսինքն՝ վարչական շրջանը գնում, ծնողկոմիտեի ծնողների հետ որոշում է, որ տնօրենի բարեվարքությունը նորմալ է, հա՞։ Այսինքն՝ արդյոք կատարվել է տնօրենի բարեվարքության ստուգում»։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ի պատասխան ասաց․ «Դուք ասում եք՝ մենք չենք մտնում անձնական կյանք, բայց ուզենք-չուզենք բոլորս մտել ենք անձնական կյանք։ Ես այսպես եմ տեսնում, ենթադրություններ են, ոչ մի բան 100 տոկոսով ապացուցված չէ՝ նախկին ամուսինը տեսանյութ է ձայնագրել, ենթադրաբար շանտաժի է ենթարկել՝ գույքային պահանջներ ներկայացնելով։ Հիմա ավտոմատ կերպով մենք արդեն մտել ենք այդ անձնական պատմության մեջ։ Վերջիվերջո համաձայնության չգալով՝ այդ տեսանյութը հրապարակել է։ Ասեմ ավելի վատ բան, կարող էր ավելի վատ բաներ տեսաձայնագրած լինել, թաքնված տեսախցիկով տանը նկարահանում անել։ Իրոք տհաճ տեսարաններ կունենայինք»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ավինյանը հավելեց․ «Հիմա, քանի որ մտել ենք անձնական կյանք, վարչական շրջանի ղեկավարը կանչել է ծնողներին, առիթ է եղել՝ հասկանալու, իսկ ծնողների վերաբերմունքն ինչ է տնօրենի նկատմամբ։ Ծնողները միաբերան ասում են՝ խնդրում ենք, այս մարդուն պահեք, որովհետև մենք իր աշխատանքից գոհ ենք, մենք իրեն սիրում ու հարգում ենք»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30