Լրահոս
Օրվա լրահոսը

«Քննարկումներ չունենք հաջորդող քայլերի հետ կապված, սպասում ենք ՍԴ որոշմանը»․ Իվետա Տոնոյան

Հունիս 26,2026 19:25 Share

«Այստեղ խնդիրն ամենևին մանդատներ ձեռք բերելուն չի վերաբերում, ԲՀԿ ներկայությունը խորհրդարանում ապահովելու համար չէ այս պայքարը։ Երեք ընտրատեղամասերում ընտրություններն անվավեր ճանաչելու գործընթացը բազմաթիվ հակաօրինական ու հակասահմանադրական դրսևորումներ ունի։

Եթե այս մասով ՍԴ-ն դրական որոշում չկայացնի, ասել է թե, եթե կոնկրետ այս ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելը հակասահմանադրական չորակվի, և մանդատների վերաբաշխում չիրականացվի, որևէ դեպքում իշխանությունը կաշկանդված չի լինելու հաջորդ ընտրությունների ժամանակ, օրինակ, 50 ընտրատեղամասերի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու նույն սկզբունքով»,- Սահմանադրական դատարանի շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ անդամ Իվետա Տոնոյանը։

Ըստ նրա՝ եթե այս իշխանությունները սա մարսեն, շատ վատ նախադեպ է լինելու հաջորդ բոլոր ընտրությունների համար։

Մանրամասները՝ տեսանյութում

«Ես ուզում եմ հավատալ, որ անկախ ամեն ինչից արդարությունը դեռևս վերջնականապես չի մահացել ՀՀ-ում։ Մենք քննարկումներ չունենք հաջորդող քայլերի հետ կապված, որովհետև մենք սպասում ենք ՍԴ-ի հուլիսի 4-ի որոշմանը։ Ինչ որոշում կկայացնի ՍԴ-ն, դա մեծապես ազդեցություն կունենա հետագա բոլոր քայլերի իրականացման գործընթացում։ Այս դեպքում, ինչպես ասում են, գնդակը ՍԴ խաղադաշտում է։ Հետագա բոլոր զարգացումները և հետևանքները ևս բխելու են կայացված որոշումից»,- հավելեց նա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930