«Սահմանադրական դատարանն ընտրություն կատարելու շատ մեծ շրջանակ չունի՝ երկու-երեք գործողություն ունի կատարելու։ Այստեղ խնդիրն այն է, թե ՍԴ-ն կոլեգիալ կազմով կորոշի գնալ իրավական ճանապարհո՞վ, իրավական լուծումներ գտնելու ու արձանագրելու ճանապարհով, թե՞ կգնա քաղաքական նախապաշարմունքների, քաղաքական կարճաժամկետ շահերի ճանապարհով»,- ՍԴ շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Մամիկոն Ասլանյանը։
Նա ասաց, որ այս պայքարը չունի ավարտ այնքան ժամանակ, քանի դեռ պայքարի վերջնակետին չեն հասել։ «Ուստի, անկախ Սահմանադրական դատարանի կամ այլ դատարանների ընդունած որոշումներից, այս պայքարն ունի անուն, այս պայքարի անունը հաղթանակ է, այս պայքարի անունն իշխանափոխություն է։ Բոլոր գործիքները պետք է օգտագործեն՝ թե «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, թե ընդդիմությունը, թե քաղաքականապես հասուն մեր ժողովուրդը՝ իշխանափոխության հասնելու համար»,- նշեց Ասլանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նշենք, որ ՍԴ-ում 7 քաղաքական ուժերի դիմումի քննությանը զուգահեռ՝ ՍԴ շենքի մոտ ընդդիմությունն ու քաղաքացիները բողոքի ցույց են իրականացնում։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































