Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն և ամենակարևոր պահերին է դառնում հենարան». Ավինյանը՝ բուժաշխատողներին

Հունիս 30,2026 18:20 Share

Բուժաշխատողի օրվա առթիվ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է քաղաքի բուժհաստատությունների աշխատակիցներին:

«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն և ամենակարևոր պահերին է դառնում հենարան։ Այդ պահերին բուժաշխատողի ներկայությունը, մասնագիտական վստահությունն ու հոգատար վերաբերմունքը մեծ նշանակություն ունեն մարդու համար։

Շնորհակալություն եմ հայտնում առողջապահության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին՝ բժիշկներին, բուժքույրերին, շտապօգնության աշխատակիցներին, մանկաբարձներին, լաբորանտներին, կրտսեր բուժանձնակազմին և բոլոր նրանց, ում ամենօրյա աշխատանքի շնորհիվ մարդիկ ստանում են օգնություն, խնամք, վստահություն և առողջանալու հնարավորություն»,- նշել է քաղաքապետը։

Բուժաշխատողի օրվա առթիվ, առողջապահական համակարգում ներդրած նշանակալի ավանդի ու անմնացորդ նվիրումի համար համակարգի մի շարք աշխատակիցներ արժանացել են «Երևան քաղաքի պատվավոր բժիշկ» կոչմանը, բարգևատրվել են «Էրեբունի-Երևան 2800»-ամյակի հուշամեդալով և Երևանի քաղաքապետի պատվոգրերով ու շնորհակալագրերով:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել