Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե վերաքվեարկություն չեղավ, պետք է լինի մանդատների բաշխման նոր կարգ. Օրբելյան

Հուլիս 01,2026 15:25 Share

«Երկու պահանջ ունենք։ Մեկով ասել ենք՝ անվավեր ճանաչեք ընտրության արդյունքները։ Այդ դեպքում ամբողջ Հայաստանում լինելու է վերաքվեարկություն, իսկ եթե վերաքվեարկություն չեղավ, պետք է լինի մանդատների բաշխման նոր կարգ։ Սահմանադրական դատարանն է որոշելու, որ քանի որ ԲՀԿ-ն հաղթահարել է շեմը, համապատասխան քանակով մանդատներ կստանա»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ընտրությունները Սահմանադրական դատարանում վիճարկելու վերաբերյալ դիմում ներկայացրած 7 քաղաքական ուժերից ԲՀԿ-ի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը։

Հիշեցնենք, որ այսօր 6-րդ օրն է, ինչ Սահմանադրական դատարանը քննում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի կողմից ներկայացված դիմումը։

Ըստ Օրբելյանի՝ ԲՀԿ-ի՝ խորհրդարան մտնելու դեպքում ՔՊ-ի ձայները կնվազեն 3-ով, 2 ձայն էլ «Հայաստան» դաշինքից կպակասի:

«Մենք չենք ասում՝ տվեք մեզ վարչապետի աթոռը։ Բոլորը ընտրությունները տեսնում են վարչապետի կամ նախագահի պաշտոնի համատեքստում, բայց խոսքն այդ մասին չէ։ Այդ 5 մանդատը հնարավորություն է տալիս ԲՀԿ-ի պատգամավորներին Հայաստանի քաղաքական դաշտում լսելի դարձնել այն 58.500 քաղաքացիների ձայնը, որոնք վստահել և իրենց ձայնն են տվել»,- ասաց Օրբելյանը։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031