«Ես շատ կուզենայի, եթե Ուրսուլա ֆոն դեր Լայենը չշտապեր վերադառնալ Բրյուսել՝ բերել նրան Արմեն Աշոտյանի դատին և խնդրել, որ նրան թարգմանիչը ներկայացնի այս գործի ողջ աբսուրդը։ ՔԿ-ն նույնիսկ չի եզրակացրել, որ գույքը վաճառվել է շուկայականից էժան»,- դատարանի մոտ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, ով Երևանում կրկին խոսեց Հայաստանում աննախադեպ ժողովրդավարության մասին։
Նաիրա Զոհրաբյանի բնութագրմամբ՝ այս գործը նույնիսկ սպիտակ թելով կարված չէ, այլ «շուլալված է» և բացառապես Արմեն Աշոտյանի քաղաքական գործունեության հետ կապ ունի։
Դատարանը, հիշեցնենք, այս պահին քննում է քննիչի միջնորդությունը՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ։
Նկատեց՝ Բաքվում տիկին ֆոն դեր Լայենը վստահաբար չի խոսել Բաքվի քաղբանտարկյալների, Բաքվում գտնվող հայ քաղբանտարկյալների և Ադրբեջանի ժողովրդավարության մասին, քանի որ իրենց նպատակը՝ «ՌԴ-ի հետ գոտկատեղից ներքև մարդաբոյը շարունակելն է»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարն՝ արխիվային


















































