«Էլ ավելի աբսուրդային եմ համարում մեղադրանքը, քան նույնիսկ առաջինը, որը ծայրահեղ աբսուրդային էր»,- դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Դատարանն այսօր քննում է Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցը։
Պաշտպանը Արմեն Աշոտյանի նկատմամբ կատարվողը բացառապես քաղաքական համատեքստում է դիտարկում, քանի որ վերջինիս նկատմամբ երկար ժամանակ այլընտրանքային խափանման միջոց էր կիրառված, և որևէ խախտում չի եղել։
ՔԿ-ն, հիշեցնենք, փաստաբաններին արգելել է գործի մանրամասներից խոսել։
Կարդացեք նաև
Պաշտպանները միջնորդելու են փոխել Արմեն Աշոտյանի խափանման միջոցը՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։
Հիշեցնենք, բուհին պատկանող գույքի վաճառքի մասին է գործը, բայց քննչական մարմինը անգամ չի մեղադրում, որ էժան գնով է գույքը վաճառվել։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































