Բրիտանական հեղինակավոր The Times պարբերականը հրապարակել է հոդված Հայաստանի մասին՝ ներկայացնելով Երևանը որպես Եվրոպայի ամենահետաքրքիր քաղաքային զբոսաշրջային ուղղություններից մեկը։
Հոդվածում ներկայացված են Երևանի հարուստ պատմամշակութային ժառանգությունը, ժամանակակից ու կենսունակ քաղաքային միջավայրը, հայկական խոհանոցը, քաղաքի հարակից տեսարժան վայրերը, ինչպես նաև Wizz Air ավիաընկերության Լոնդոն–Երևան ուղիղ չվերթների շնորհիվ Հայաստանի հասանելիությունը Մեծ Բրիտանիայից՝ ընդգծելով երկրի ինքնատիպությունն ու հյուրընկալությունը։
Նման միջազգային հրապարակումները նպաստում են Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը, երկրի զբոսաշրջային գրավչության ամրապնդմանը և նոր այցելուների ներգրավմանը աշխարհի տարբեր շուկաներից։
Ամբողջական հոդվածն՝ այստեղ:
Կարդացեք նաև
ՀՀ զբոսաշրջության կոմիտե


















































