Լրահոս
Օրվա լրահոսը

«Ունենք ամեն տարի իջնող ծնելիություն»․ Արսեն Թորոսյանը՝ ժողովրդագրական մտահոգիչ իրավիճակի մասին

Հուլիս 14,2026 17:07 Share

«Ցավոք սրտի, մենք ունենք ամեն տարի իջնող ծնելիություն։ 2025 թվականին մենք ունեցել ենք 32 հազար 42 ծնունդ, 2024-ին՝ 33 հազար 593 ծնունդ, 36 հազար 590՝ 2023-ին։ Անկումը շարունակվում է»,- ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ասել է նախարար Արսեն Թորոսյանը։

Նա նշել է, որ պատճառները հետեւյալն են՝ նվազել է եւ մեկ վերարտադրողական տարիքի կնոջ հաշվով ծնվող երեխաների միջին թիվը, եւ բարձրացել են առաջին երեխա ունենալու ու ամուսնության տարիքները։ «Սրանք բաներ ենք, որոնք պետությունները չեն կարողանում փոխել կամ հեշտությամբ չեն կարողանում փոխել։ Մենք նայում ենք աշխարհի շատ երկրների փորձը, ցավոք սրտի, հիմա շատ զարգացած երկրներ կան, որ իրենց ժողովրդագրական իրավիճակը նկարագրում են որպես կատաստրոֆիկ, երբ նույնիսկ մեկ վերարտադրողական տարիքի կնոջը մեկից ցածր երեխաներ են հասնում»։

Նախարարի խոսքով՝ եթե քայլեր չձեռնարկվեն, կարող է ավելի ցածր պտղաբերության ցուցանիշ գրանցվել Հայաստանում, ինչը ցանկացած երկրի համար շատ վատ է. «Մենք պետք է եւ պետական ծրագրերի միջոցով, եւ մտածողության փոփոխությունների միջոցով փորձենք այս իրավիճակը փոխել»։

Նիստում ներկայացվել է նաեւ Ժողովրդագրության իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությունը։ Նախարարի խորհրդական Ռոզա Բաբայանը նշել է, որ այս փաստաթղթի նպատակն է 2040 թվականին Հայաստանում բնակչության ծերացման միտումները կրճատել 20 տոկոսով, երիտասարդացման 30 տոկոս աճ ապահովել, ինչպես նաեւ ՀՆԱ-ի եւ մարդկային զարգացման ինդեքսի զգալի խթանում ունենալ։

Ընդգծվել է, որ եթե ժողովրդագրական իրավիճակի բարելավում չլինի, անիմաստ է խոսել երկրի զարգացման ու հեռանկարային այլ ծրագրերի մասին։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031