Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը գրում է.
«Անվերապահ աջակցությունս եմ հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն։
Հարուցված քրեական գործը հակաիրավական է,
հակասահմանադրական է և, վերջապես, հակակոնվենցիոն է, ուստի և դասական/դասագրքային քաղաքական հետապնդում է` ուղղված Եկեղեցու դեմ։
Կարդացեք նաև
Եթե կան մարդիկ, ովքեր դեռ չեն հասկացել, որ այս հանցավոր գործընթացի թիրախը ոչ թե Կաթողիկոսն է, այլ Եկեղեցին, բան չունեմ ձեզ բացատրելու։
Եթե կան մարդիկ, ովքեր կարծում են, որ նիկոլական մեթոդներով կարելի է բարելավել Եկեղեցու վիճակը, ձեզ հետ էլ բան չունեմ խոսելու։
Հ.Գ
Բոլոր ժամանակներում քաղաքավարության «բարև»֊ը տվել եմ քննիչներին, դատախազներին, դատավորներին, անկախ նրանից թե ինչ կռիվներ են նախորդիվ եղել մեր միջև, էս գործով քննիչներին/դատախազներին անգամ պարզ «բարև» տալը ինքս ինձ համար համարելու եմ անպատվաբեր…»։


















































