Լրահոս
Օրվա լրահոսը

Սարքեցինք նարկոման, թաքցնելու բան չունեմ, թող ազգն իմանա, օգտագործել եմ 1 անգամ. Եղիշե Հակոբյան

Օգոստոս 14,2026 19:10 Share

Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով այսօր կայացած դատական նիստում տուժողների ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը մեղադրյալ Եղիշե Հակոբյանից հետաքրքրվեց, թե ինչով է բացատրում իր անձը այդքան թմրանյութերի օգտագործման հետ կապելու պնդումները։

«Մի անգամ եմ օգտագործել, ասել եմ, դրանից հետո չեմ օգտագործել»,- վստահեցրեց Հակոբյանը։ Նա ասաց՝ չգիտի, թե ինչու են իր անձի մասին նման խոսակցություններ շրջանառվել։ Նշեց, որ 2022 թվականի սեպտեմբերյան գործողություններից հետո է մեկ անգամ օգտագործել, և դրանից հետո այլևս չի օգտագործել։

«Թաքցնելու բան չունեմ, թող ազգն իմանա, օգտագործել եմ, պահի դրությունից ելնելով, սարքեցինք նարկոման»,- վրդովվեց Հակոբյանը։

Նորիկ Նորիկյանն էլ դատարանում հայտնեց, որ հետագայում դատավարական փորձագետներին է խնդրելու մասնագիտորեն բացատրել, թե հնարավո՞ր է՝ դեպքից 100 օր առաջ անձը մեկ անգամ թմրանյութ օգտագործի, և 100 օր անց նրա մոտ հետազոտությամբ թմրանյութի առկայությունը հաստատվի։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել