Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի հետեւանքով ողջակիզված 15 զինծառայողների գործով այսօրվա դատական նիստում մեղադրյալ Եղիշե Հակոբյանը հայտարարեց, որ բոլոր հարցերի պատասխանները տրվել են. «Նորից կրկնում եմ։ Սաղ հարցերի պատասխանը ես տվել եմ։ Իսկ ինչ վերաբերում է, որ ստացվում է, որ ես էրեխեքին ինչ որ վնաս եմ արել կամ ուզեցել եմ սպանել, նորից եմ կրկնում՝ կընդունեմ ամեն վիրավորանք, կընդունեմ ամեն մի բան, բայց երբեք չեմ ընդունի, որ ինչ-որ մեկը կանգնի, ասի, որ ես մարդ եմ սպանել»։
Մեղադրյալի այս հայտարարությունից հետո դատարանի դահլիճում մթնոլորտը թեժացավ։ «Արա, 15 երեխա էսօր չկա»։ «Քո մոտ էնքան մարդկություն չկա, որ էսքան մարդ էսօր հավաքվել է, ու դու տենց հայտարարություն ես անում»։ «Էրեխուս չբերիր տվիր՝ դու չես ապրելու»։ «Երեք տարի տանում-բերում, ֆռռացնում ես, էսօր ասում ես մեղավոր չե՞մ։ Կարո՞ղ է գիտես ստեղ մանկապարտեզ է», վրդովվեցին այրված զինծառայողների հարազատները։
Դատարանը դատավարական սանկցիա կիրառեց արտահայտվող հարազատների նկատմամբ եւ նրանց դուրս բերեցին դատարանի դահլիճից»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































