Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.
«Երևանի քաղաքապետարանի Նոր Նորք վարչական շրջան, սա, այսօր 44-օրյա պատերազմի մասնակից, պատերազմից 1-ին կարգի հաշմանդամ դարձած, սպա՝ Էրիկ Գասպարյանի մայրիկին՝ Լուսինե Գասպարյանին, տրանսպորտի դիմաց իբրև չվճարելու համար, ձեր աշխատակցի կողմից 15.000 դրամ տուգանելու մասին արձանագրությունն է …
Ու սա այն դեպքում, որ մի քանի ամիս առաջ այդ «տրանսպորտի քարտ» ասվածը, նույն քաղաքապետարանն ու համայնքապետարանը՝ 2020 թվականի նոյեմբերի 2-ից կյանքի ու մահվան մեջ կռիվ տվող, Հերոս՝ Էրիկ Գասպարյանի մորը, որպես օգնություն էիք նվեր տվել՝ անվճար երթևեկելու համար: Տվել էիք, որ ամեն օր նա տրանսպորտով գնա Միաքյելյան հիվանդանոցի Զինվորի տուն՝ որդուն տեսակցության:
Լավ դուք Մա՞րդ եք, մսից ու արյունի՞ց եք։ էդ, որ հիմա սանրվել ու լվացվել եք, պուպուշ-պուպուշ փորձում եք հագնվել, հույս ունենալով, թե կմոռանանք ով եք ու ով եք եղել, հիշե՛ ք Էրիկի ու մեր մյուս երկրային ու երկնային Հերոսների շնորհիվ է, որ դուք ու մենք ընդհանրապես կանք: Ամո՛թ է, վերացրե՛ք, ձեր իսկ նվիրած քարտով մարդուն տուգանած վարչական ակտը»:
Կարդացեք նաև


















































