Հակակոռուպցիոն կոմիտե բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներ և գրասենյակի աշխատակիցներ, իսկ պաշտպանների մասնակցությունը խոչընդոտվում է. Լուսինե Մարտիրոսյան
Մայիս 13,2026 13:47
Share
Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը
Արդեն մի քանի ժամ է հակակոռուպցիոն կոմիտե բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներից և գրասենյակի աշխատակիցներից, իսկ պաշտպանների մասնակցությունը խոչընդոտվում է:
Դիմել ենք ՄԻՊ ու ինչպես միշտ՝ հիմա կմիջամտենք, հիմա կկապվեն, վերջում՝ անձինք մասնավոր պաշտպան չեն ցանկանում, հանրային պաշտպան են ուզել…
Հիմա հարց՝ ո՞ր տրամաբանության, քրեադատավարական, ո՞ր սկզբունքի, պետության ռեսուրսի անհիմն վատնման, ո՞ր ձևաչափի մեջ է այս ամենը տեղավորվում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: