Լրահոս
«Երեքի գործը»
Օրվա լրահոսը

Փաշինյանն ու Պուտինը կքննարկե՞ն Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հարցը

Օգոստոս 31,2026 13:21 Share

«Ակնկալում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը կազատվի կալանքից, որովհետև դա ապօրինի է, ոչ թե՝ որ որևէ երկրի ղեկավար է ասում այդպես»,— այսօր կայացած մամուլի ասուլիսում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա առիթով, մինչդեռ Նիկոլ Փաշինյանին այդպես էլ չշնորհավորեց վերընտրության առիթով։

Head of Robert Kocharyan’s Office Bagrat Mikoyan, Head of the ‘Armenia’ Faction Anna Grigoryan and Robert Kocharyan’s attorney Aram Orbelyan gave a press conference at the office of the second President of Armenia

Բանախոսի դիտարկմամբ՝ Պուտինի և Քոչարյանի միջև վաղեմի բարեկամական հարաբերություններ կան, իսկ երկրորդ դեպքում ակնհայտ է լեգիտիմության պակասը, ընտրություններում համատարած խախտումները և ԲՀԿ ձայների գողացումը։

Աննա Գրիգորյանը ակնկալում է, որ վաղը կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկվի Հայաստանը տնտեսական ճգնաժամից դուրս բերելու հարցը։

Իբրև Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության աշխարհաքաղաքական ենթատեքստ՝ Աննա Գրիգորյանը վկայակոչում է այն, որ նախագահի կալանավորումը կքննարկվի Ղրղզստանում՝ ՇՀԿ հանդիպման շրջանակում։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել