«ՆԺԱՐ» սահմանադրական շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցի ֆեյսբուքյան գրառումը
Հաց և խրախճանք
Ամենաշատը ապշում եմ էն մարդկանց վրա, ովքեր ժամանակին անձամբ/ կամ իրենց համախոհները ենթարկվել են բռնաճնշումների, ու հիմա արդարացնում են իշխանությունների հակաիրավական և անմարդկային վարքը։
Ես չեմ առաջարկում սիրել նրանց, ովքեր հանցավոր ռեժիմների մաս են կազմել, բայց կարելի է, չէ՞, փորձել մարդկային կերպարանքը չկորցնել…
Կարդացեք նաև
Մի սնեք հանցավոր ռեժիմին, այլապես նրանք մի օր կթակեն նաև ձեր դուռը։
Մի հայհոյեք իրավապաշտպաններին, ձեզ համար մերժելի մարդկանց իրավունքները պաշտպանելու համար, այլապես վաղը չեն լինի նրանք, ովքեր կպաշտպանեն /կռիվ կտան ձեր և ձեր հարազատների խախտված իրավունքների համար։
Էսօրվա ձեր սիրտը հովացնող հացն ու խրախճանքը շատ թանկ գին է ունենալու…


















































