Լրահոս
Օրվա լրահոսը

Ծովինար Վարդանյանն ընտրվել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Սեպտեմբեր 09,2026 12:49 Share

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Լիանա Մանուկյանի նախագահությամբ սեպտեմբերի 9-ին գումարել է անդրանիկ նիստը:

Օրակարգը հաստատելուց հետո քննարկվել և հաստատվել է հանձնաժողովի աշխատակարգը:

Լիանա Մանուկյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է Ծովինար Վարդանյանի թեկնածությունը: Պատգամավոր Արուսյակ Մանավազյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը:

Ծովինար Վարդանյանը ելույթում նշել է, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը պետք է արձագանքի Կառավարության ընդունած տնտեսական դոկտրինում արձանագրված զարգացումներին։ Նա առանցքային է համարել նաև կապիտալի շուկայի զարգացման դերը։ Թեկնածուն նշել է, որ ինքն այս մասով բավական նախաձեռնող կլինի, իսկ որպես հանձնաժողովի փոխնախագահ՝ կկատարի բոլոր պարտականություններն ու կգործի Ազգային ժողովի կանոնակարգով ամրագրված իրավասությունների շրջանակներում։

ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» եւ «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները տեղեկացրել են, որ դեմ են քվեարկելու Ծովինար Վարդանյանի թեկնածությանը։

Քվեարկության արդյունքում Ծովինար Վարդանյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ։

Հանձնաժողովի անդամների կողմից քննարկվել և հաստատվել է քաղաքացիների ընդունելությունների ժամանակացույցը։

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930