Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդկանց ճնշելու գործիք է, կվախենան ֆինանսավորել ընդդիմությանը։ Եթե ստանում ես առաջարկություն օրինակ՝ «հաջողակ տղամարդիկ» ընթրիքին մասնակցել, շատ դժվար է մերժել»․ Արթուր Խաչատրյանը՝ նոր օրինագծի մասին

Նոյեմբեր 11,2026 13:15 Share
Աջակցեք aravot.am-ին

«Եթե Ձեզ համար փակ է, ապա դա չի նշանակում, որ ոմանց համար բաց չէ։ Հարցն այն է, որ մարդիկ կան, որոնք ունեն հասանելիություն ի պաշտոնե և կարող են շատ ուղղակի կապ հաստատել։ Հաշվի առնելով այն, որ կուսակցությունների նվիրատուները որոշակի շեմից ավելի, եթե նվիրատվություն են կատարել, Քննչականը կանչել, խոսել է, մամուլում տեսել ենք, որ ՔՊ-ին նվիրատվություն են արել, բայց ասում են՝ չենք հիշում, սակայն որևէ մեկին սուտ մատնության գործով չեն ենթարկել պատասխանատվության։ Կա լուրջ մտավախություն, որ սրանով կարողանալու եք ստանալ որոշակի տեղեկություն, որը, հաշվի առնելով մեր երկրում բռնապետությանն ուղղված զարգացումները, կարող է ուղիղ գործիք լինել մարդկանց ճնշելու համար։ Մարդիկ կվախենան ֆինանսավորել ընդդիմությանը, բայց մեծ հաճույքով կֆինանսավորեն իշխող կուսակցությանը։ Եկեք օրենքի մեջ գրենք, այլ ոչ թե թողնենք կառավարության հայեցողությանը»,-ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ քննարկման ժամանակ այսպիսի մտահոգություն հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նախագծով սահմանվում է, որ հարկային տարվա համար ֆիզիկական անձի կողմից հասարակական կազմակերպություններին, լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց (անհատ ձեռնարկատերերին), կուսակցություններին եկամտային հարկի հաշվին կարող են անհատույց հատկացվել դրամական միջոցներ։

Համլետ Սահակյան

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Համլետ Սահակյանը վստահեցրեց, թե հայտարարագրի հետ կապված տեղեկատվությունը փակ է ու նշեց․ «Ես՝ ինքս լինելով ժամանակին ՊԵԿ փոխնախագահ՝ հասանելիություն չեմ ունեցել եկամտային հարկի համակարգին։ Այդ տեղեկատվությունը բաց չէ և որևէ մեկին չի փոխանցվում»։ Արթուր Խաչատրյանն էլ արձագանքեց՝ կարող է ինքը տեղյակ չի եղել, բայց որոշում կայացնողները տեղյակ են լինում։

Ծովինար Վարդանյան

ՔՊ խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը քննադատեց Արթուր Խաչատրյանին, թե մեկնաբանում է, որ այսպիսով ուզում են քաղաքացիներին հետևել։ Արթուր Խաչատրյանն էլ կես կատակ կես լուրջ արձագանքեց․ «Այն, որ ինձ հետևում են, ակնհայտ է։ Ուզում եմ հասկանալ՝ ննջարանումս կա՞ ժուչոկ, թե՝ ոչ․․․ Սա հարկային խնդիր չէ, այլ քաղաքական։ Շատ ռիսկային է կուսակցությունների հարցը, որովհետև եթե ստանում ես առաջարկություն օրինակ՝ «հաջողակ տղամարդիկ» ընթրիքին մասնակցելու համար, շատ դժվար է մերժել»։

ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30