Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ հանձնաժողովի նիստում մեկ րոպե լռությամբ հարգեցին կալանավայրում մահացած Արսեն Գևորգյանի հիշատակը

Նոյեմբեր 11,2026 11:24 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի սկզբում հանձնաժողովի նախագահ Լիանա Մանուկյանը հայտարարեց․ «Առաջարկում եմ նիստը սկսել՝ մեկ րոպե լռությամբ հարգելով քաղբանտարկյալ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի անժամանակ մահվան գույժը»։

ՔՊ-ական պատգամավորները ոտքի կանգնեցին՝ հարգելով կալանավայրում մահացած գործչի հիշատակը։ Սակայն դրանից հետո ՔՊ խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը հայտարարեց․ «Ես ցավակցում եմ մահվան կապակցությամբ ընտանիքին, հարազատներին, բայց և այնպես, կարծում եմ՝ ճիշտ չէ քաղաքականացնել հարցը։ Ես, իմ հարգանքի տուրքը մատուցելով, մեկ րոպե լռությամբ հարգելով մահացած մարդու մահը, կարծում եմ՝ էլ ավելի բարեկիրթ ու զգայուն եմ գտնվում՝ չնայած հնչած արտահայտության, որ նա քաղբանտարկյալ է եղել, քան Դուք՝ Ձեր գնահատականներում, որ փորձում եք քաղաքականացնել այդ հարցը։ Ճիշտ չէ նման բան անել։ Կարելի էր անուն, ազգանունը նշել։ Չի կարելի մահը քաղաքականացնել»։

Լիանա Մանուկյանն արձագանքեց․ «Գնահատականների մասով բոլորս ընթացքում կհամոզվենք»։

ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել