Լրահոս
Օրվա լրահոսը

Հնդկաստանն առանցքային նշանակություն ունեցող երկիր է Հայաստանի համար՝ երկկողմ հարաբերությունների և կապերի հետագա զարգացման տեսանկյունից. Կոնջորյանը՝ դեսպան Չանգսանին

Նոյեմբեր 10,2026 17:36 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հայկ Կոնջորյանը նոյեմբերի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թ. Արմսթրոնգ Չանգսանին։

Հանդիպմանը մասնակցել է նաև բարեկամական խմբի անդամ Ծովինար Վարդանյանը։

Հայկ Կոնջորյանը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ և մաղթել արդյունավետ պաշտոնավարում՝ ի նպաստ երկկողմ համագործակցության զարգացման։ Նա ընդգծել է, որ Հնդկաստանն առանցքային նշանակություն ունեցող երկիր է Հայաստանի համար՝ երկկողմ հարաբերությունների և կապերի հետագա զարգացման տեսանկյունից:

Դեսպան Թ. Արմսթրոնգ Չանգսանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է բարեկամական խմբերի գործունեության կարևոր դերը երկկողմ կապերի ամրապնդման համատեքստում:

Հայկ Կոնջորյանն իր հերթին արժևորել է խորհրդարանական դիվանագիտության նշանակությունը կապերի խորացման գործում՝ հավելելով, որ երկու ժողովուրդներն ունեն պատմական, ավանդական բարեկամական հարաբերություններ։

Ծովինար Վարդանյանը նշել է, որ կողմերն ունեն ակտիվ համագործակցության օրակարգ: Երկկողմ հաղորդակցության ակտիվացման և հանրային շփումների ընդլայնման նպատակով նա կարևորել է ուղիղ չվերթների գործարկումը:

Ընդգծվել է հայկական կողմի շահագրգռվածությունը տնտեսության, տեխնոլոգիաների, առողջապահության և դեղագործության, կրթության, ենթակառուցվածքների, ներդրումների և զբոսաշրջության, պաշտպանության, ՏՏ ոլորտներում համագործակցության զարգացման հարցում:

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է փոխադարձ այցերի օրակարգը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել