Ընտրություններից հազիվ 7 օր անց Ղազախով Հայաստան է ժամանում առաջին օտարերկրյա հյուրը՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը, որին պատիվ են տալիս, պտտեցնում Դիլիջանում, հետո պարզվում է՝ նա մի գրամ հարգանք չունի մեր ազգի նկատմամբ։
Նրա ուղեկցությամբ Արցախ են մեկնում օտարերկրյա դիվանագետներ, որոնց մոտ նա ծաղրում է հայ ժողովրդին, հայկական հնամենի վանքերն աղվանական անվանում։ Հարց է ծագում՝ ինչո՞ւ հաջիեւների նմանները չեն վախենում էսկալացիայից կամ խաղաղությունը վտանգելուց։
Ինչո՞վ բացատրել, որ գոնե ձեւականորեն չեն հայտարարում Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին՝ Փաշինյանի կողմից այսքան զիջումներ ստանալուց հետո անգամ։ 6 տարին բավարար չէ՞ր՝ հասկանալու համար, որ չկա, չի լինելու խաղաղություն, դիմացինը չի հարգում մեր պետականությունն ու տարածքային ամբողջականությունը, չի պատրաստվում իր զորքը հանել մեր տարածքներից եւ բաց թողնել մեր գերիներին։
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում


















































