Նախորդ գումարման ԱԺ պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Իշխանությունը Մասիսում իր տապալումը կանխելու նպատակով որոշում ընդունեց հարցը լուծել իր իսկ հանձնարարությամբ գործող դատարանի միջոցով՝ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Համբարձումյանին ուղարկելով բանտային կալանքի:
Օրերով ՔՊ վերնախավի, մանր-մունր քպ-ականների քաղաքական, քարոզչական կրկեսային այցերը որևէ նպատակի չծառայեցին, իսկ Դավիթի ընտրությունը քաղաքապետի պաշտոնում պարզապես անխուսափելի դարձավ:
Կարդացեք նաև
Եվ իշխանությունը ստեղծված իրավիճակում, իր իսկ հաստատած բռնատիրության պայմաններում, իրեն հարիր քայլի դիմեց՝ ազատությունից զրկելու ճանապարհով դաշտից հեռացրեց Դավիթ Համբարձումյանին:
Սրանց քաղաքական պատկերն է»:
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Նիկոլ Փաշինյանի Հայաստանում ՔՊ-ին ընտրություններով հաղթելու դեպքում կա երկու ելք՝ ազատազրկում կամ մահ:

Member of ‘I Have Honor’ faction Hayk Mamijanyan hold parliamentary briefing at the RA National Assembly building in Yerevan, Armenia
ՀՀԿ ԳՄ անդամ, Մասիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման։
Վճռաբեկ դատարանը բեկանեց Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը՝ գործը նոր քննության ուղարկելու վերաբերյալ, և օրինական ուժ տվեց Համբարձումյանին 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտելու դատավճռին»։




















































