«Չնայած մենք ողջունում ենք այսօր Երևանի և Բաքվի միջև սկսված խաղաղության գործընթացը, բայց պետք է զգոն լինենք, թե ինչպես կարող ենք ապահովել երկարատև խաղաղություն, երբ քաղբանտարկյալները կամայականորեն կալանավորված են Ադրբեջանում։ Նրանց յուրաքանչուրի հետևում կանգնած են ընտանիքներ և սիրելիներ, որոնք սպասում են նրանց վերադարձին։ Վերահաստատում ենք մեր աջակցությունը և ընդգծում նրանց՝ անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը»,-Ազատություն, արդարություն և վերահամարկում խորագրով LIBERTAS միջազգային համաժողովի ժամանակ իր տեսաուղերձում հայտարարեց Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեն։
Հայտնեց, որ 2022-ից ի վեր աջակցել է LIBERTAS-ին, որի՝ Ադրբեջանում հայ բանտարկյալների պաշտպանության ջանքերը ուշագրավ են ու նշեց․ «Լիոն քաղաքը միացել է նրանց միջազգային հովանավորչական արշավին՝ բարձրացնելով Ադրբեջանի կողմից անարդարացիորեն բանտարկված Գրիգոր Սաղաթելյանի իրավիճակի մասին իրազեկվածությունը և քաղաքապետարանի դարպասներին տեղադրելով Արայիկ Հարությունյանի դիմանկարը»։
Կարդացեք նաև
LIBERTAS միջազգային համաժողովն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ




















































