Լրահոս
Հայուն Խաչքարը
Օրվա լրահոսը

Վիզդ կտրելու եմ… խոսելու հնարավորություն հետո չեն տալու քեզ, քանի կարող ես խոսիր. Ազատի կացարանի հրդեհի գործով տուժողները՝ Եղիշե Հակոբյանին

Սեպտեմբեր 11,2026 17:30 Share

«Դու պատրա՞ստ ես իմ երեխու վառվելու ցուցմունքով գնաս, նստես»,- այսօր Ազատի կացարանի հրդեհի գործով դատաքննության ժամանակ գործով հիմնական մեղադրյալ Եղիշե Հակոբյանին այս հարցն ուղղեց հրդեհից մահացած զինծառայող Գոռ Մարտիրոսյանի հայրը՝ Դավիթ Մարտիրոսյանը։

Հակոբյանը առարկեց իրեն ուղղված մեղադրանքին, թե վառել է զինծառայողներին, կրկնեց, որ լավություն է արել զինծառայողներին և փորձել հանգած վառարանը վառել.

«Ես այդ երեխեքին չեմ վառել, փորձել եմ վառարանը վառել, որ տունը տաքանա։ Ես ինձ վատ եմ զգում, շատ վատ եմ զգում։ Հասկացիր, ես քո երեխուն չեմ վառել, չեմ ուզել վնասել»,- Գոռ Մարտիրոսյանի հորը երկար փորձում էր համոզել Հակոբյանը։

Զոհվածի հորը համոզել չստացվեց։ Նա սկսեց սպառնալ, որ Հակոբյանի հետևից դեռ գալու են.

«Վիզդ կտրելու եմ, իմ երեխուն վառել ես, բա ո՞վ է վառել։ Քո հետևից գալու են, հիմա ժամանակ ունես՝ խոսա, հետո քեզ այդ հնարավորությունը չեն տալու, որ խոսես»։

Այսօր դատարանը քննարկեց նաև Եղիշե Հակոբյանի խափանման միջոցի հարցը, քանի որ կալանքի ժամկետը մոտենում էր ավարտին:

Հանրային մեղադրողը միջնորդեց ևս երեք ամսով երկարաձգել կալանքը, այդ միջնորդությանը միացավ տուժողների ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը:

Առարկեց Հակոբյանի պաշտպանը՝ առաջարկելով տնային կալանք, գրավ, համակցված միջոցներ, սակայն դատարանը որոշեց երկարաձգել Հակոբյանի կալանքը ևս երեք ամսով:

Դատական նիստն ամբողջությամբ

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930