«Բավականին հետաքրքիր շոու է՝ հագեցած թե կրկեսային, թե թատերական խաղով, թե տեխնոլոգիական մասով։ Այս ներկայացումը դրանց համատեղումն է։ Բավականին բարդ գործ է։ Բոլորս էլ հասկանում ենք, որ ջուրը կապված է բավականին բարդ տեխնոլոգիաների հետ եւ ամեն հարթակ չէ, որ կարող է ընդունել ջրային շոուներ։ Նախկինում եղել են նման փորձեր։ Ուղղակի սա միանշանակ տարբերվելու է ոչ միայն ջրի հետ հատուկ էֆեկտներով, այլեւ մնացած արենայի ամբողջական հագեցվածությամբ, որն օգնում է աչքի համար անսպասելի պատկերներ ստեղծել։
Ջուրն այն նյութն է, որին կարելի է հավերժ նայել։ Նաեւ բոլորի համար հասկանալի եւ պարզ սիմվոլներից է։ Եվ ջրի հետ կապված ցանկացած բան հեշտ հասկանալի եւ ընդունելի է։ Հատկապես, փոքրիկների համար։
Տաշիր Արենայում առաջին անգամ է ջրային շոու կազմակերպվում։ Անցած տարի հենց նույն օրը Տաշիր Արենան դռները բացեց մեր առաջին՝ «Էթերնիա» շոուի հանդիսատեսների առջեւ։ Մենք այն ժամանակ հետադարձ կապով հավաքագրում էինք մեր հանդիսատեսների բոլոր քոմենթները, զգացմունքները։ Եվ դա եւս դարձավ պատճառներից մեկը, թե ինչի ընտրեցինք այս ջրային շոուի գաղափարը։
Կարդացեք նաև
Որպես տնօրեն անկեղծ կասեմ մի բան։ Այն, ինչ ակնկալում էի, որ պետք է տեսնի Երեւանի, Հայաստանի մեր հանդիսատեսը, կարծում եմ, մեր թիմի մոտ ստացվեց դա իրականացնել։ Փորձել ենք ընտանեկան ժամանցի համար թեթեւ ու հասկանալի շոու ստեղծել։ Մեծ ու բարդ մեսիջներ չենք թաքցրել շոուի գաղափարի մեջ։ Բայց միեւնույն ժամանակ որոշակի իմաստային բաներ կան, որը կարող է տեսնել հանդիսատեսը»,- ՖՈՆՏԱՆԻԱ կրկեսային, ջրային շոուի պրեմիերայից առաջ ասաց Տաշիր Արենայի գլխավոր տնօրեն Հրաչյա Արշակյանը լրատվամիջոցներին։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

























































