Օրվա լրահոսը

2 տնտեսվարող է բենզին բերում Ադրբեջանից, բայց ցանկացած քաղաքացու հայտնի է, որ կա նման հնարավորություն. Գեղամ Գեւորգյան

Եթե չեմ սխալվում՝ էկոնոմիկայի նախարարն էլ էր ասել, որ ով ուզում է, կարող եք գալ, կնքել: Կարծում եմ՝ 2 հոգու հետ են կոմունիկացվել, մնացածը ենթադրաբար չեն ցանկացել գնալ-բերել»,-պարզաբանեց Գեղամ Գեւորգյանը:

Հաքան Ֆիդանը և Աբբաս Արաղչին քննարկել են Իրանում վերջին զարգացումները

Ermenihaber. Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Ըստ դիվանագիտական աղբյուրների՝ քննարկվել են Իրանում տեղի ունեցող վերջին զարգացումները։ Նշենք, որ Իրանում շարունակվում են հակակառավարական բողոքի ցույցերը։ Բացի այդ Ֆիդանն Անկարայում ընդունել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարրաքին։ Հանդիպումն անցել է մամուլի համար փակ ռեժիմով և

Առկա են որոշակի խնդիրներ, որոնք, ըստ Սրբուհի Գալյանի, շտկման կարիք ունեն. կհստակեցվեն հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ օրենսդրական կարգավորումները

Հանրության գերակա շահն ապահովելու նպատակով սեփականության օտարման հարաբերություններն այժմ կարգավորվում են համապատասխան օրենքով եւ չնայած օրենսդրական կարգավորումների շարունակական կատարելագործմանը՝ կան մի շարք խնդիրներ: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 14-ին գումարված հերթական նիստում ներկայացնելով ««Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ

Մարգարայում, Ախուրիկում կամուրջներ պետք է կառուցվեն․ Փաշինյանը՝ TRIPP-ի եւ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների մասին

Ժամանակի ընթացքում, ըստ Նիկոլ Փաշինյանի, ավելի հստակ կլինի՝ որտե՞ղ ենք աշխատում TRIPP նախագծով, որտեղ՝ այլ գործընկերների հետ

Թղթային «ինքնիշխանություն» ընդդեմ փաստացի վասալության. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը Թղթային «ինքնիշխանություն» ընդդեմ փաստացի վասալության TRIPP-ի մասին հրապարակված հայտարարությունը, որ Փաշինյանը փորձելու է թմբկահարել, որպես դիվանագիտական հաջողություն, իրականում աննախադեպ է։ Նախ, իրավական ուժ չունեցող, սակայն երկրի ճակատագիրը երկարատեւ առումով կանխորոշող փաստաթուղթն ինքնին գեոպոլիտիկ խաղամոլության՝ geopolitical gamble, դրսեւորում է։ Երկրորդը, այն ցավալիորեն հիշեցնում է ժամանակին առկա նմանատիպ նախագծերը՝ Պանամայի եւ

«Հարկերը հանած՝ ստացել եմ 6-7 միլիոն դրամի հավելավճար»․ Սրբուհի Գալյան

Այն, որ նախարարները միլիոնավոր դրամների պարգևավճար են ստացել, Սրբուհի Գալյանը համարում է, որ մեթոդաբանության տեսանկյունից հաջող ընտրված տարբերակ է և համարժեք մեր երկրի վիճակին։

Մաշկի խնամքը ցուրտ եղանակին

Ձմռանը մաշկը առողջ պահելու համար պետք է խուսափել որոշ գործոններից․ ♦ Շատ տաք ջրով, երկարատև լոգանքը և ցնցուղները կարող են նպաստել մաշկի չորացմանը՝ մաքրելով բնական ճարպային թաղանթը: ♦Ձեռքերի հաճախակի լվացումը կարող է հանգեցնել մաշկի չորացման և ճաքերի: Լվանալուց հետո խոնավացնող քսուքներ կիրառեք։ Լվացվելուց հետո առնվազն 20-30 րոպե մնացե՛ք սենյակային ջերմաստիճանի պայմաններում: ♦Կոշտ մաքրող (դեզինֆեկցող) միջոցների

Ֆասթ Բանկ Մոբայլ․ հեռախոսահամարով փոխանցումներ այլ բանկերի օգտատերերին

Ֆասթ Բանկի և ArcaPay համակարգի համագործակցության շրջանակում Բանկի հաճախորդներն այսուհետ հնարավորություն ունեն ակնթարթային փոխանցումներ կատարել հեռախոսահամարի միջոցով նաև այլ բանկերի օգտատերերին։ Համակարգով փոխանցումներն իրականացվում են միայն ArcaPay համակարգի գործընկեր բանկերի քարտային և ընթացիկ հաշիվներին։ ArcaPay-ով փոխանցումներ կատարելու համար հարկավոր է մուտք գործել Ֆասթ Բանկի հավելված,  ընտրել «Փոխանցումներ» բաժինը, սեղմել «FastSend» կոճակը և մուտքագրել ստացողի հեռախոսահամարն

Գործադիրի նպատակն է, որ տրամադրվող գումարներն ամբողջ ծավալով օգտագործվեն որպես աջակցության գումարներ եւ դրանցից հարկեր չվճարվեն

Առաջարկվում է վերանայել պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակում ստացվող աջակցության գումարները շահութահարկով հարկման նպատակով որպես եկամուտ ճանաչելու սկզբունքը

«Մենք պատրաստ ենք մասնակցել ավելի լայն համակցվածության օրակարգին»․ Վասիլիս Մարագոսը ԵՄ-ի՝ TRIPP-ին մասնակցության մասին

«Մենք ավելի մեծ արդյունքներ ենք ակնկալում՝ ի նպաստ ՀՀ քաղաքացիների ու նաեւ ուժեղացնելու ՀՀ-ի դիմակայունությունը, անվտանգությունը, ինքնիշխանությունը»

Ռուբեն վարդապետ Զարգարյանի հանդիսապետությամբ Արարատ գյուղի եկեղեցում մատուցվել է առաջին Պատարագը

Ռուբեն վարդապետ Զարգարյանի հանդիսապետությամբ Արարատ գյուղի եկեղեցում մատուցվել է առաջին Պատարագը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է պաշտոնից՝ առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականաց նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պատճառով: Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Ռուբեն վարդապետ Զարգարյանը: Թեմը կանգնած էր կառավարման և ներքին

«Մեր դասագիրքը նոր սերնդի դասագիրք է՝ նախատեսված 21-րդ դարի աշակերտի համար»

Պարզապես պետք է փաստել, որ հաճախ ռուսերենի դասագրքերը ստեղծվում են խորհրդային ժամանակների դասագրքերի իներցիայով, երբ ռուսերենը պաշտոնական կամ երկրորդ մայրենի լեզուն էր՝ առանց հաշվի առնելու, որ հիմա այլ ժամանակներ և այլ իրողություններ են։ Մենք չենք կարող ակնկալել, որ Հայաստանի դպրոցականը մեծացել է ռուսալեզու հեքիաթների, մուլտֆիլմերի կամ ֆիլմերի վրա, չենք կարող ակնկալել, որ նրա ծնողները ազատ տիրապետում են ռուսերենին և կարող են երեխային օգնել կամ նրա հետ հաղորդակցվել ռուսերեն։

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության առաջնորդի հետ հանդիպմանը Պոլսո հայոց պատրիարքն անդրադարձել է ատելության խոսքին, որն ազդեցություն են ունենում հայ համայնքի վրա

Ermenihaber. Թուրքիայում գործող ընդդիմադիր «Հաղթանակ» կուսակցության ղեկավար Ումիթ Օզդաղն այցելության է գնացել Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին: Վերջինս էլ «X» սոցհարթակում կատարած գրառմամբ տեղեկացրել է այդ մասին: Ըստ Օզդաղի գրառման՝ հանդիպմանը ներկա են եղել նաև կուսակցության բարձրագույն կառավարման խորհրդի անդամներ Ազմի Քարամահմութօղլուն, Նազիֆ Օքումուշը, Թայգա Աքը, կուսակցության ղեկավարի գլխավոր խորհրդականներ Սելչուք Գեչերը, Դիլեք Քարաֆազլըն,

Ռուսաստանն առաջատարն է 2025 թ.-ին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվով

Ռուսաստանն առաջատարն է 2025 թվականին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվով Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության կոմիտեի տվյալների համաձայն՝ անցած տարի երկիր է այցելել 921 704 ռուս զբոսաշրջիկ, որը կազմել է տարեկան զբոսաշրջային ընդհանուր հոսքի 41%-ը (2,26 մլն մարդ): Երկրորդ տեղում Վրաստանն է՝ 288 578 մարդ ցուցանիշով (13%), երրորդում՝ Իրանը՝ 182 364 զբոսաշրջիկով (8%): ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

«ՀԱՊԿ-ին մեր մասնակցությունը լրջագույն խոչընդոտ էր՝ սպառազինության միջազգային շուկային հասանելիություն ունենալու համար»․ Նիկոլ Փաշինյան

Սպառազինության միջազգային շուկան ՀՀ-ի առջեւ բացվել է, քանի որ ՀԱՊԿ-ին անդամությունը սառեցվել է․ Փաշինյան

Տեղական ավիաընկերությունները չեն կարողացել օգտվել օդի տուրքի ազատումից. քննարկվել են պետական տուրքի մասին օրենքում փոփոխությունները

2019 թվականից նոր ուղղություններով չվերթ իրականացնելիս ավիաընկերութուններն ազատվում են ֆիզիկական անձանց համար նախատեսված օդի տուրքից: Այդ կանոնի կիրառմամբ ներկայում ընդարձակվել է չվերթներ իրականցնող ուղղությունների աշխարհագրությունը: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի խոսքով օրենքի կիրառման ընթացքում առաջացել են որոշակի խոչընդոտներ, որոնց պատճառով տեղական ավիաընկերությունները չեն կարողացել սեփական կոդով չվերթներ իրականացնել նոր ուղղություններով եւ

Մենք պատերազմ չենք ուզում, բայց Իրանի դեմ ագրեսիայի դեպքում պատասխան կտանք. Հայաստանում Իրանի դեսպան

Հուսով եմ , որ պարոն Թրամփը չի դառնա ռադիկալ խմբերի եւ նրանց գաղափարների զոհը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ հունվարի 14-19-ը ‼️Ուշադրություն ‼️ Հունվարի 14-ի երեկոյան, 14-ի լույս 15-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Երևանում հունվարի 14-ի ցերեկը, 16-ին, 17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ի գիշերը և առավոտյան, 17-ի ցերեկը, 18-19-ին սպասվում է ձյուն։ Հանրապետության տարածքում հունվարի 14-ի ցերեկը և 15-ին, 19-ի ցերեկն առանձին

ՀՀ-ն աներկբա եւ միանշանակ գնում է ԵՄ, բայց առայժմ կմնանք ԵԱՏՄ անդամ․ Նիկոլ Փաշինյան

Ըստ Նիկոլ Փաշինյանի` ՀՀ ռազմավարությունը Հայաստանը ԵՄ չափանիշներին համապատասխանեցնելն է։ Երբ սա դառնա իրողություն՝ կգա նաեւ քաղաքական որոշում կայացնելու ժամանակը

Սիսիանի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ննջասենյակում քաղաքացու դի է հայտնաբերվել:

Հունվարի 14-ին, ժամը 10։38-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Սիսիան քաղաքի Որոտան փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկի բնակարանից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել բնակարանի ննջասենյակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:48-ին, մարվել՝

Արարատ Միրզոյանն ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկել է հայ գերիների հարցը, բայց չի քննարկել 25% մաքսատուրքի հարցը

«Քննարկել ենք այն հնարավոր խոչընդոտները, որոնք այս պահին մի փոքր չեն համապատասխանում խաղաղություն ձեւավորող դրական տենդենցներին։ Իհարկե, Ադրբեջանում պահվող անձանց հարցն այդ հարցերից մեկն է, իմ եւ պետքարտուղարի հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանում պահվող անձանց հարցը»։

Միգուցե սա «Իրական Հայաստանի» նմա՞ն է, միգուցե ե՞ս եմ սխալ տեսնում կամ միգուցե իմ բոլոր տեսած բանտախցերը հենց այդպիսի՞ն են եղել. Նարեկ Սամսոնյան

Հացադուլ, օր 6-րդ. 6-րդ պատժախուցն իր «կենդանական աշխարհով» Ջերմ ողջույններ «Արմավիր» ՔԿՀ-ից: Ինչպես արդեն շատերդ տեղյակ եք, դատախազ Հայկ Ավետյանի և, ըստ մամուլի հրապարակումների, քրեական գործի սպառնալիքի տակ հայտնված դատավոր Մանվել Շահվերդյանի ուղիղ պատասխանատվությամբ ես ու ընկերս՝ Վազգեն Սաղաթելյանը, ակնհայտ ապօրինի կալանքի տակ ենք գտնվում և ես ամսի 9-ից գտնվում եմ անժամկետ հացադուլի մեջ։ Այսօր

Դատապարտում ենք այն խայտառակ երևույթը, երբ որոշ զինվորականներ համարձակվում են ճնշում գործադրել գնդերեցների վրա՝ փորձելով նրանց ներքաշել տիրադավների շարքերում. Մանուկ քահանա Զեյնալյան

Ես՝ որպես նախկին գնդերեց, ամենայն քաջությամբ և նախանձախնդրությամբ ծառայել եմ Հայոց բանակում՝ գիտակցելով, որ մեր ծառայությունը ուխտ է՝ Աստծո, իմ Սուրբ Հայրենիքի և զինվորի առաջ։ Գնդերեցի ծառայությունը եղել է սուրբ պարտք, ոչ երբեք գործիք շահի կամ դավադրության համար։ Խստորեն դատապարտում ենք այն խայտառակ երևույթը, երբ որոշ բարձրաստիճան զինվորականներ, չարաշահելով իրենց պաշտոնական լիազորություններն ու իշխանությունը, համարձակվում

Ձեւավորվում է պատկերացում, թե Հայաստանը դառնում է կենտրոն՝ Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար. Հայաստանում Իրանի դեսպան

Իրանի դեսպանատան առաջ հանդես են գալիս վիրավորական հայտարարություններով, հակառակ նրան, որ մեր բողոքը փոխանցել ենք ՀՀ համապատասխան մարմիններին

Փաստորեն Նիկոլը ՀՀ «հպարտ» քաղաքացիներից թաքուն, «հույժ գաղտնի» որոշումով պետբյուջեից 3 միլիարդ դրամ է հատկացրել իր թիմակիցներին պարգևատրելու համար. Արմեն Եղիազարյան

Բայց երբ խոսքը թոշակառուի 12.000 դրամի մասին էր, Փաշինյանն ասաց, թե թոշակառուն չի կարող խելամիտ ծախսել այդ գումարը։

Արայիկ Հարությունյան. Հերթական լուրջ առաջընթացը Հայաստանի միջազգային կշիռն ավելացնելու ուղղությամբ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը Հերթական լուրջ առաջընթացը Հայաստանի միջազգային կշիռն ավելացնելու ուղղությամբ: Բայղուշ կանխատեսումները կրկին իրականություն չդարձան: ՀՀ-ն հստակորեն պահպանում է. օրենսդիր, կարգավորիչ և դատական իրավազորությունը՝ պայմանավորված ՀՀ ինքնիշխան տարածքում TRIPP-ի ողջ ծածկույթի նկատմամբ լիակատար ինքնիշխանությամբ և տարածքային ամբողջականությամբ՝ ներառյալ օրենքներն ու կանոնակարգերը կիրառելու իրավասությունը՝ համապատասխան ՀՀ ներքին օրենքներին և միջազգային համաձայնագրերին,

Կաշառքի գործով ՊԵԿ պաշտոնյայի ու ևս երկու անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ քաղաքացին ժամանակավոր ներմուծման ընթացակարգով ՀՀ տեղափոխած տրանսպորտային միջոցը սահմանված ժամկետում չարտահանելու համար վարչական տուգանքի չենթարկվելու նպատակով ՊԵԿ մաքսային ծառայողին կաշառք տալու հարցի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել ապահովագրական ընկերության աշխատակից ներկայացած անձի հետ: Վերջինս, օգտվելով ստեղծված իրավիճակից, քաղաքացու ավտոմեքենայի ժամանակավոր ներմուծման մաքսային մուտքի

«ՀՀ-ն իր ամբիցիաներն իր չափով պետք է ձեւակերպի»․ Նիկոլ Փաշինյան

«Հարգանք ներշնչելն ուրիշների օձիքները հավաքելով չի լինում»

Ինչու են Պատարագի ժամանակ ասում «խաղաղություն ամենեցուն»

Եվ ինչու պատարագի չի կարելի գնալ՝ որեւէ մեկի դեմ պատերազմ վարելու նպատակով «Եթե սեղանի վրա քո ընծան մատուցելու լինես եւ այնտեղ հիշես, թե քո եղբայրը քո դեմ մի ոխ ունի, քո ընծան թո՛ղ սեղանի առաջ և գնա՛ նախ հաշտվի՛ր քո եղբոր հետ եւ ապա ե՛կ քո ընծան մատուցի՛ր», – ասված է Լեռան քարոզում (Մատթ. 5:23,24):

Ամերիկյան կողմի հետ չի քննարկվել ԹՐԻՓՓ ծրագրին Թուրքիայի կամ Ռուսաստանի ներգրավման հարցը. Արարատ Միրզոյան

Անդրադառնալով ԹՐԻՓՓ ծրագրի իրականացման ժամկետներին՝ Միրզոյանն ասաց․ «Հուսով եմ, որ աշնան սկիզբ կամ ամառվա վերջ կկարողանանք գետնի վրա ենթակառուցվածքների շինարարություն էլ ունենալ»։

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728