Օրվա լրահոսը
РАСТЕТ НА ГЛАЗАХ
Լեւոնյանի աճի տեմպերը Տիգրան Լեւոնյանն իրար է խառնվել… կրկին վերադարձել է իր սիրած՝ «բաց նամակների» ու հարցազրույցների, ժանրին։ Մոռանում է միայն, որ ի տարբերություն իրեն, մարդկային հիշողությունը կարճ չէ ու ամրագրում է նախկին ասվածները։ Գրերի գյուտից հետո «Խոսքից հետք չի մնում» իսպանական առածը իմաստազրկվել է։ Իսկ մամուլը պարբերաբար արձանագրում է որոշ մարդկանց «խելոք» մտքերը։ 1997
Իբր հոգս չունենք. հիմա էլ արեգակի խավարումը
Խմբագրությունում հնչած հեռախոսազանգերը երեկ ընդամենը մեկ բովանդակություն ունեին. «Բա էս խավարման դեմն առնող չի՞ լինելու»։ Ուզում եմ հիասթափեցնել. կուսակցությունները հանրահավաքներ չեն անելու առ արեւն ու յուր խավարումը, կառավարությունը «գործուն» միջոցառումներ չի հասցնի ձեռնարկել «արեւի դեմն առնելու» համար, որքան էլ համալրված լինի երկրապահներով ու երկնապահներով։ Գրանտներ, ինչ արած, դուրս չեն գրվի մարդկությանն անհետաքրքիր այդ երեւույթն ուսումնասիրելու
ԳՈՐԾԱՐԱՐՆԵ՛Ր, ԴԻՄԱՑԵՔ ՄԻՆՉԵՎ 2000 ԹՎԱԿԱՆԸ
Ասում են, դարասկզբին Հայաստանում հարկերը չեն բարձրացնելու «Գնացեք ամենահեշտ, ամենաուղիղ ճանապարհով՝ բարձրացրեք սակագները, կրճատեք բյուջետային ծախսերը։ Չե՞ք կարող՝ բարձրացրեք հարկերն ու տուրքերը».- հուլիսի 28-ի հեռուստաելույթում վարչապետ Վազգեն Սարգսյանը վկայեց, որ Միջազգային արժութային հիմնադրամն ու Համաշխարհային բանկն այս միջոցներն են առաջարկում բյուջեի ճեղքվածքը փակելու համար։ Եվ Հայաստանի պետական եկմուտների նախարար Սմբատ Այվազյանի հետ զրույցի առաջին հարցն
ԱՋԱՓՆՅԱԿԱՄԵՐՁ ՉԽԱՄՐՈՂ ԿՐՔԵՐ
Խմբագրություն զանգահարեց անանուն մի քաղաքացի եւ հայտնեց, որ նախորդ գիշեր Աջափնյակի «Սանմաքրում» ձեռնարկության տնօրեն Ավոն ծեծել է իր աշխատակից պահակ Համոյին։ Անանունը կարծիք էր հայտնել, որ այս ծեծը կապվում է Աջափնյակի թաղապետի չարաբաստիկ ընտրությունների հետ։ «Սանմաքրում» ձեռնարկության տնօրեն Ավո Մելքոնյանը ժխտեց այս ծեծին իր մասնակցությունը, ասելով, որ իրականում երկու պահակներն են իրար ծեծել՝ ճաշարանում մի
Էդ է՞լ ես անեմ
Երբ խոսում են քարտուղարուհիները, շեֆերը լռում են «Արմենիկումի» մասին ՀՀ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանի սենսացիոն հայտարարությունից հետո, երբ «Комсомольская правда» թերթը Հայաստան ուղարկեց կալինինգրադցի «կամավոր» Կոլյա Կոլեսնիկովին՝ ազգովի շունչներս պահած հետեւում էինք նրա բուժման ընթացքին։ Ու գրեթե համոզված էինք, որ Կոլյա Կոլեսնիկովի բուժման շնորհիվ կվճռվի «Արմենիկումի» ճակատագիրն ու, դրան զուգահեռ, մեր բոլոր ժամանակների պետական, պատմական
ԵԹԵ ՊԵՏՔ Է, ՔԱՂԱՔԱՊԵՏ ԷԼ ԿԱՇԽԱՏԵՄ
ՀՀ վարչապետը հիմնականում անկանխատեսելի է։ Անկանխատեսելի էր նաեւ Երեւանի քաղաքապետի պաշտոնում նրա մատնանշած թեկնածուն։ Երեկ «Առավոտը» գրել էր, որ այդ թեկնածուն «համեստ եւ պարկեշտ մարդ» է։ Խոսքը ԱԺ փոխնախագահ Ալբերտ Բազեյանի մասին է։ Վարչապետը Երեւանի քաղաքապետ դառնալու առաջարկը պրն Բազեյանին արել է շաբաթ օրը։ Վերջինս տատանվել է եւ համաձայնել։ Հանրապետության նախագահը այն արդեն ստորագրել է՝
ՄԵՐ ՀԵՐԹԱԿԱՆ ՍՈՒՏԸ ԴՐԵՑԻՆՔ ՄԱՏՅԱՆ
Ամիսներ առաջ բամբ-բամբիռներով, ելույթ-բացատրություններով սկսվեց հաշվիչ դրամարկղային մեքենաների տեղադրման կոմպանիան։ «Ո՜ւխ, ինչ է լինելու»,- երազում էին իշխանավորները։ Նույնիսկ չէին պատկերացնում, թե ինչի վրա էին ծախսելու բյուջեի ակնկալվող մուտքերը։ Բոլոր հնարավոր վայրերում հաշվիչ դրամարկղային մեքենաներ տեղավորվեցին։ Սրճարանատերերն ու խանութպանները մի քիչ փնթփնթացին ու մի քանի հարյուր դոլար (կամ համարժեք դրամ) մուծեցին այդ մեքենաների տեղադրման համար։ Պետությունը
ՇՈՈՒՄԵՆ ԼԻՆԵԼ ԴՈՒ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՍ
Քաղաքացի լինելը բոլորովին պարտադիր չէ Համահայկական շոուին հաշված օրեր են մնացել։ Աշխատանքները կոորդինացնող կազմկոմիտեն խիստ պարտաճանաչ նիստեր է գումարում եւ որոշումներ կայացնում։ Նիստից-նիստ ընկած ժամանակահատվածում կազմկոմիտեի յուրաքանչյուր անդամ կարող է ազատ «դուրս գալ» Խոսրով Հարությունյանի «վրա» եւ հարցերին արագ լուծում տալ։ «Ինձ վրա դուրս եկեք»-ը տարածքային կառավարման նախարար Խոսրով Հարությունյանի արտահայտությունն է։ Ընդհանրապես, պրն Հարությունյանը
ԼԱՎ ԼՈՒՐ
Երեկ վարչապետի հրամանով աշխատանքից ազատվեց միակ պետական բանկի՝ «Հայխնայբանկի», տնօրեն Հովհաննես Մանդակունին։ Պետությունը միշտ էլ արտոնյալ պայմաններ է ստեղծում վնասով աշխատող այս բանկի համար։ Մանդակունուն ներվել էր անգամ բաժանվածից ավել վաուչերների մարվելու փաստը։ Հ. Մանդակունուն չներվեց էլեկտրաէներգիայի վարձավճար մուծող քաղաքացիներից ծառայության դիմաց 90 դրամ գանձելու որոշումը։ ՎԱՏ ԼՈՒՐ Երեկ «ГА» թերթին տված հարցազրույցում Երեւանի դատախազ
Ա՛-ՐԱ՛-ՐԱ՛Տ, ՀՈ՛ՒՊ ՏՈ՛ՒՐ
ՀՀՇ վարչության փոխնախագահ, Կենտրոնի ներկայիս թաղապետ Արարատ Զուրաբյանն աշնանը կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջադրվելու է Կենտրոնի թաղապետի թեկնածու։ Պրն Զուրաբյանի նախընտրական շտաբը հավանաբար կգլխավորի ՀՀՇ Կենտրոնի տարածքային կազմակերպության խորհրդի նորընտիր նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Վահագն Հայոցյանը։ ԲԺԻՇԿ, ԲԺԻՇԿ, ԵԿ ՄԵՐ ՏՈՒՆ «Նա պարբերաբար միշտ հիվանդանոցում է լինում»,- ասել էր ՆԳ նախարար Սուրեն Աբրահամյանը Աշոտ
ВСЕ ПОДЕЛИТЬ!
«Այս երկու ոլորտներն իրոք գերշահույթներ են ապահովում։ Ավելի լավ է վերցնեինք այդ գերշահույթների մի մասը եւ պետությունը, կառավարությունը վերաբաշխում իրականացներ, քան թույլ տայինք, որ մի քանի անհատներ գերշահույթներ ստանան։ Այս առումով, գտնում եմ, որ սա ճիշտ քաղաքականություն է»,- ասաց Հայաստանի պետական եկամուտների նախարար Սմբատ Այվազյանը՝ բենզինի եւ ծխախոտի հաստատագրված վճարների ավելացման առնչությամբ։ Կարդացեք էջ 4։
ՄԵԾ ՈՂԲԸ
Հանգստյան տան ուղեգրի նախապայման հանդիսացավ խորագույն ընկճախտը, որի մեջ խրվել էի մի քանի պատճառներից ելնելով։ Հիմնականը մտորումներն էին։ Շաբաթներ շարունակ, նստած թե կանգնած, լուրջ վիճակում թե խումհարում, ամբողջ ուժ ու եռանդս նվիրում էի նրան, որ չմարեմ, բայց՝ ավաղ… Պրոբլեմներն էլ, հակառակի նման, այնքան էին շատացել, որ որեւէ մեկի վրա կենտրոնանալը դարձել էր անիմաստ։ Առողջապահության նախարարության
Առաջին ատյանը վերադաս է վերաքննիչի՞ն
ՀՀ քաղաքացիական դատավարության 236 հոդվածի համաձայն, վճռաբեկ դատարանը իրավունք ունի՝ 1. Դատարանի վճիռը թողնել անփոփոխ, իսկ վճռաբեկ բողոքը՝ առանց բավարարման։ 2. Վճիռն ամբողջովին կամ դրա մի մասը բեկանել եւ գործն ուղարկել նոր քննության՝ գործը քննած առաջին ատյանի դատարան՝ այլ կազմով քննելու համար։ Այսպիսով, օրենսդիրը անհիմն կերպով սահմանափակել է վճռաբեկ դատարանի լիազորությունները, այն է՝ նրան իրավունք
«ԲԱՐԵԽՂՃՈՐԵՆ, ԲԱՑԱՀԱՅՏ ԵՎ ԱՆԸՆԴՄԵՋ ՍԵՓԱԿԱՆԱԳՈՒՅՔ ՏԻՐԱՊԵՏՈՂԸ» ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ՉԷ
Չակերտների մեջ վերցված բառամթերքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187 հոդվածից է, որով սահմանված է «ձեռքբերման վաղեմություն» հասկացությունը։ Ըստ այդմ էլ, դրա առաջին կետով քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք, եթե 10 տարվա ընթացքում «բարեխղճորեն, բացահայտ եւ անընդմեջ տիրապետում է այն որպես սեփական գույք»։ Տեսնենք, սակայն,
ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԱՂՄՈ՞ՒԿ, ԹԵ՞ ՕՐԵՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
«Իրանցի գործարարներն արհամարհում են օրենքը» հոդվածի կապակցությամբ Մեծ սիրով ու պատրաստակամությամբ արձագանքեցինք Հայաստանի Հանրապետության կառավարության կոչերին եւ մեր ակտիվ մասնակցությունը ցուցաբերելով ներդրումային քաղաքականությանը, կազմակերպեցինք բավականին հաջող գործընթաց։ Քիմիական մաքրման «ՇԱՀԱԲ» կենտրոնը հանդիսացավ մեր գործունեության հիմնական ոլորտը, շատ արագ ճանաչում ձեռք բերեց եւ բավական հաջող գործունեություն ծավալեց Հայաստանում։ Կենտրոնը ստեղծվել է 1996 թվին, 10 աշխատակիցներից միայն
ՋԵՐՄՈՒԿԸ ԿՈՐՑՐԵԼ Է ԻՐ ՀՄԱՅՔԸ
Ջերմուկ քաղաքում ամենամեծ շենքը «Գլաձոր» առողջարանն է, որը նախատեսված է 500 մարդու համար։ Հայրենի գովազդները բավականին գայթակղիչ են։ Սակայն այլ երկրներում դոլարով հանգստանալու, լավ ժամանակ անցկացնելու հնարավորությունից շատերս ենք զուրկ եւ այդ իսկ պատճառով մենք միայն մի քանի օրով ընտրեցինք «Գլաձորը»։ Այսօր այնտեղ տեղավորվելը դժվարություն չի ներկայացնում։ Կարծում ենք, դրական է, երբ ուղեգիր ես հայթայթում
ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ԻՋԵՎԱՆԱՏՆԵՐԸ
Բազմիցս նշվել է, որ մեր հանրապետության բարգավաճումը մեծապես պայմանավորված է զբոսաշրջության զարգացմամբ։ Այս կապակցությամբ խոսակցությունները, հոդվածները, սեմինարները հաջորդում են միմյանց, բայց համակարգված քաղաքականություն դեռեւս չկա։ Լավ կլիներ, որ վերջերս «վերածնված» էկոնոմիկայի նախարարության փոխարեն կառավարության շրջանակում լիներ զբոսաշրջության նախարարություն, որը եւ կզբաղվեր պետությանը շահույթ բերող այդ լուրջ ոլորտով։ Վերջին ամիսներին լրատվամիջոցները հաճախակի են անդրադառնում մայրաքաղաքի 3
ՀԵՐՈՅ ՆԱՇԵԳՈ ՎՐԵՄԵՆԻ
Արմավիրի մարզպետ Ալբերտ Հերոյանը պարզաբանեց, որ մարզում առաջացած ոռոգման ջրի մի քանի օր տեւած սակավությունը կապված է Արաքս գետում թուրք սահմանապահի խեղդվելու հետ։ Նման դեպքերում դիակը գտնելու նպատակով գետի հունը փակվում է։ Այժմ դիակը գտնված է, եւ ջուրը նախկինից էլ մեծ ծավալներով ոռոգում է մարզի հողերը։ Ջրի սակավության պատճառներից մեկն էլ արտեզյան ջրհորների չգործելն է։
ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԵՎՍ ԿԱ ԲՅՈՒՋԵԻ ՃԵՂՔՎԱԾՔ
Վարչապետի մամուլի քարտուղարը «Առավոտին» տեղեկացրեց, որ օգոստոսի 7-ին Ա. Դանիելյանի մոտ խորհրդակցություն է անցկացվել կառավարության անդամների մասնակցությամբ։ Վարչապետը հայտնել է, որ նպատակ ունի ներկայացնել առաջիկա նիստում քննարկվելիք հարցերը։ Նրա խոսքերով՝ ոչ մեկիս համար գաղտնիք չէ ինչպես հանրապետության բյուջեի վիճակն՝ ընդհանրապես, այնպես էլ՝ առանձին ճյուղային ոլորտներում տիրող ծանր կացությունը։ Դանիելյանն ասաց, որ կառավարության նորանշանակ անդամներին տրված
Վարչապետն ընդունեց ԱՄՆ կոնգրեսականներին
Օգոստոսի 9-ին ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանն ընդունեց ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոնգրեսական խմբի անդամներին՝ համանախագահներ Ջոն Փորթերի եւ Ֆրենկ Փալոնի գլխավորությամբ: Պատասխանելով հյուրերի բազմաթիվ հարցերին, վարչապետն ասել է, որ այսօր կառավարության ամենակարեւոր խնդիրներից է՝ վերականգնել ռեֆորմների հանդեպ ժողովրդի վստահությունը, մասնակից դարձնել երկրի քաղաքացիներին տնտեսական գործընթացներին: Ուրեմն կառավարությունը պետք է պահպանի ազնիվ «խաղի կանոնները», հավասար պայմաններ
«ՄԻԱՍՆՈՒԹՅԱՄԲ»՝ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Նախորդ օրը երեկոյան նիստ է գումարել Հայաստանի ժողովրդական կուսակցության քաղաքական խորհուրդը՝ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի գլխավորությամբ։ Բացի քաղաքական խորհրդի անդամներից, նիստին մասնակցել են ՀԺԿ անդամ ԱԺ պատգամավորները, ինչպես նաեւ՝ խորհրդարանի այն անդամները, որոնք ՀԺԿ համակիրներ լինելով՝ պատգամավոր են դարձել «Միասնություն» դաշինքի ցուցակով։ Պարզաբանելու համար, թե ինչ հարցեր են քննարկվել, զրույցի ենք հրավիրել ՀԺԿ քաղաքական խորհրդի
Մի մեծ քար ճեղքվածքին
Հունվարի 12-ից գործող դատախազության նոր կառուցվածքում հայտնվեց պետական շահերի պաշտպանության վարչությունը, թեեւ ենթադրվում էր, որ ամբողջ դատախազությունն է լծված այդ սրբազան գործին։ Հուլիսի 14-ին վարչապետ Վազգեն Սարգսյանը միջնորդեց դատախազությանը՝ ստուգումներ անցկացնել հանրապետության 32 խոշոր ձեռնարկություններում, որոնք նույնչափ խոշոր հարկային պարտավորություններ ունեն պետբյուջեին։ Այս ձեռնարկությունների ընդհանուր պարտքի չափը կազմում է մոտ 8 մլրդ դրամ, որից 1
Հայաստանում արտառոց երեւույթներ չեն գրանցվի
Վստահեցնում են Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության եւ Հիդրոմետվարչության ղեկավարները Համաձայնենք, որ ամեն օր Արեգակի լրիվ խավարում չի լինում։ Դա տիեզերական արտասովոր երեւույթներից է եւ Երկիր մոլորակի վրա դիտվում է բավականին հազվադեպ։ Վաղը այդ եզակի օրերից է, եւ ինչպես նշում են գիտնականները, Արեգակի ամբողջական խավարումը կտարածվի Սեւ ծովի ավազանի երկրների, Թուրքիայի վրա։ Ինչ վերաբերում է Հայաստանին,
Գնեք պաղպաղակը պատրաստի հագուստեղենի խանութներում
Փողոցային առեւտրի դեմ տոտալ պատերազմը նոր փուլ է մտնում։ Քաղաքային իշխանություններին մասամբ հաջողվեց մայթերը հետ նվաճել մսավաճառներից։ Կենտրոնում զբոսնող երեւանցիները կարող են վկայել, որ տեղ-տեղ հաջող է ընթանում պայքարը նաեւ գյուղատնտեսական մթերքների առուծախով զբաղվող մանրավաճառների դեմ։ Երեւանյան մայթերն օրվա ընթացքում մի քանի անգամ ձեռքից-ձեռք են անցնում։ Ընդհանուր հաշվով դրանք մի քանի ժամ հայտնվում են քաղաքային
«ԱՐՄԵՆՏԵԼԻ» ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆԵՎԻՆ ՎԵՐՋԻՆԸ ՉԷ
Թե քանի այլ հարկատուների նկատմամբ հայց կներկայացնի պետական եկամուտների նախարարությունը՝ ապագան ցույց կտա։ Բայց այսօր էլ կան մի քանի դատավարություններ, որոնք առնչվում են այս նախարարությանը։ Ներկայացնենք ամենավերջինը, որի հայցվորը՝ Արմեն Հովհաննիսյանը, հուլիսի 23-ին Երեւանից Դուբայ մեկնելիս անցել էր մաքսային «կանաչ գոտիով»։ Ոսկու համար սահմանված չէ մաքսային վճար։ Դե նա էլ չէր հայտնել իր մոտ եղած
Չարդարացված հույսեր
Օգոստոսի 8-ին՝ նշանակված օրը, Գորիսում տեղի ունեցան քաղաքապետի ընտրություններ։ Գորիսում նոր քաղաքագլուխ ընտրվեց Համլետ Մկրտչյանը։ Հիշեցնենք, որ պրն Մկրտչյանի վստահված անձինք մեկ շաբաթ առաջ «Արմենպրեսի» մամուլի սրահում ասուլիս էին հրավիրել, ուր բազմիցս նշվել էր, որ Համլետ Մկրտչյանին մինչեւ ընտրությունները կնեղեն նախկին քաղաքապետ Սուրեն Խաչատրյանի կողմնակիցները, որպեսզի նա հանկարծ քաղաքագլուխ չդառնա։ Վստահված անձինք նույնիսկ նշել էին,
ԲԱՐԻ ՍԱՄԱՐԱՑՈՒՆ ԴՈՒՐ Է ԳԱԼԻՍ
Երբ իրեն քաղաքական հարցեր չեն տալիս Ուշ երեկոյան լրագրողների հետ հանդիպելուց եւ նրանց հարցերին պատասխանելուց հետո Ռուսաստանի Դաշնության Սամարայի նահանգապետ Կոնստանտին Տիտովը իրեն ուղեկցող սամարացիների եւ հայերի հետ ուղեւորվեց մեզ անհայտ ուղղությամբ՝ հանդիպելու ՀՀ վարչապետին։ Աստիճաններից իջնելիս Կոնստանտին Ալեքսեեւիչն իր գոհունակությունն էր հայտնում այն առիթով, որ լրագրողները քաղաքական հարցեր չէին տալիս. «նրանք ավելի շատ տնտեսական
ԼԱՎ ԼՈՒՐ
«Ազատություն» ռ/կ-ի թղթակիցը հաղորդել է Ստեփանակերտում հնչող կարծիքները, թե ԼՂՀ-ում իրենց գոյության մասին հայտարարած կուսակցությունների գերակշիռ մասը ստեղծվել է Սամվել Բաբայանի քաղաքական հովանավորչությամբ։ Ի թիվս դրանց ակնարկվում են սոցիալ-դեմոկրատական, արմենական եւ քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունները։ Ակնարկվում է, որ նա կարող է ԼՂՀ-ում ստեղծել «Իրավունք եւ միաբանություն»-2 դաշինք։ ՎԱՏ ԼՈՒՐ «Առավոտին» հասած տեղեկություններով, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովը
ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵԿՆԵՑ ՀԱՆԳՍՏԻ
Թեեւ պաշտոնապես չի հայտարարվում, թե որտեղ է նախագահ Քոչարյանն անցկացնելու իր 10-օրյա հանգիստը, օդանավակայանին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ այդ վայրը լինելու է Հունաստանը։ ՆՐԱՆՔ ՍԻՐՈՒՄ ԷԻՆ Ե՛Վ ԳԻՐ, Ե՛Վ ԴԱՎԹԱՐ Թերթելով ԱԺ գրադարանից նախորդ պատգամավորների օգտվելու մատյանը՝ նկատեցինք, որ օրենքները սերտելու մեջ ամենաժրաջանները Վիկտոր Դալլաքյանը, Վահագն Խաչատրյանը, Էռնեստ Սողոմոնյանն ու ԱԺ ակսակալ Լեոնիդ
ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՀԱՅՏՆԻ Է
«Առավոտին» հայտնի դարձավ, թե ով է լինելու Երեւանի քաղաքապետը։ Նշենք, որ Ալբերտ Հերոյանի, Կամո Արեյանի, Կարեն Ճշմարիտյանի եւ մի շարք այլ թեկնածություններ թեեւ քննարկվում էին, բայց, հավանաբար, չհամապատասխանեցին ինչ-ինչ պահանջների։ Քաղաքապետ նշանակելու մասին նախագահի հրամանագիրը կհրապարակվի, ըստ ամենայնի, այսօր կամ վաղը։ Նշենք, որ մեր իմացած թեկնածուն համեստ եւ պարկեշտ մարդ է։ ՈՒՍ-ՈՒՍԻ ՏՎԱԾ, ԱՌՅՈՒԾԻ ՆՄԱՆ


















































