Օրվա լրահոսը

Կարելի է նաեւ շարժական կարմիր գծեր կիրառել. «Չորրորդ իշխանություն»

Երեկ ճանապարհային ոստիկանությունը տեղեկացրել է, որ Վարդավառի տոնի հետ կապված՝ հուլիսի 12-ին Երեւանից դուրս եկող ճանապարհներին ուժեղացված հսկողության է իրականացվելու, եւ կիրառվելու են շարժական լուսանկարահանող-արագաչափ սարքեր։ «ՉԻ» – Փաստորեն, եթե հայ ժողովուրդը քարից հաց քամող ժողովուրդ է, ճանապարհային ոստիկանությունն էլ ջրից հաց քամող է եւ որոշել է վարդավառի օրը հավելյալ եկամուտներ ստանալ: Գաղափարն, իհարկե, վատր

«Շիրակն» ու «Ալաշկերտը» անցան Եվրոպա լիգայի հաջորդ փուլ

Հայաստանի ֆուտբոլային ակումբներ «Շիրակն» ու «Ալաշկերտը» երկու հանդիպումների արդյունքով երեկ ուշ երեկոյան հաղթահարեցին ֆուտբոլի Եվրոպա լիգայի առաջին որակավորման փուլը: Գյումրեցիները պայքարից դուրս թողեցին Բոսնիայի «Զրինսկեին», իսկ «Ալաշկերտը»՝ Շոտլանդիայի «Սենթ-Ջոնսին»: Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում, որի հանդիպումները կկայանան հուլիսի 16-ին եւ 23-ին, «Շիրակն» ուժերը կչափի շվեյցարական ԱԻԿ-ի, իսկ «Ալաշկերտը»՝ Ղազախստանի «Կայրաթի» հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ «Շիրակի»

ԲՀԿ-ն չի գնա Ազատության հրապարակ

Հասարակական ակտիվիստներից նրանք ակնկալում են օրակարգի հստակեցում

Ոստիկանության Կոտայքի բաժնի պաշտոնատար անձինք հանցագործության դեպքը թաքցրել են հաշվառումից

2015 թվականի հունիսի 24-ին՝ ժամը 12:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ «Չարենցավան» բժշկական կենտրոնի բուժքույր Անի Մ.-ի սենյակից գողացել է նրան պատկանող պայուսակը, որի մեջ եղել է գումար, անձնագիր, սոցիալական քարտ, անձնական օգտագործման իրեր՝ վերջինիս պատճառելով զգալի չափի գույքային վնաս: Դեպքի կապակցությամբ Անի Մ.-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանության

Շատ ելակ ուտելու պատճառները

Ելակը պարունակում է մեծ քանակությանբ հակաօքսիդանտներ, որը կարեւոր նշանակություն ունի սրտանոթային համակարգի պահպանման համար: Ելակը իր օգտակարությամբ գրավում է 4-րդ տեղը բոլոր մրգերի եւ հատապտուղների մեջ: Այս հատապտուղը վիտամին C-ի աղբյուր է: Նրանում առկա է 8 հատապտուղների հաշվեկշիռ՝ պարունակում է 96 միլիգրամ վիտամին C եւ 270 միլիգրամ կալիում, որը ավելին է, քան 1 նարինջը: Իսկ

Մեքենաների ներմուծումը պակասել է, գները՝ նվազել. «Հայոց աշխարհ»

Այն բանից հետո, երբ Եվրասիական տնտեսական տարածքին Հայաստանի անդամագրման հեռանկարով պայմանավորված՝ շատ քաղաքացիներ սկսեցին դրսից մեքենա ներկրել, շուկան հայտնվեց լճացման մեջ։ Խախտվեց իրական առաջարկն ու պահանջարկը։ Մի բան, որ հետագայում հանգեցրեց նաեւ գների զգալի նվազման։ Ինչպես հայտնի է, ԵԱՏՄ կազմում Հայաստանը ստացավ արտոնյալ ժամկետ՝ տրանսպորտային միջոցների ներկրման ժամանակ կիրառվող մաքսատուրքերի առումով։ Այլ կերպ ասած, ներմուծումների

Բաց երկնքի քաղաքականություն վարող Հայաստանում ինչո՞ւ են ավիատոմսերի գները այդքան բարձր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ն  ահազանգ  է  ստացել այն մասին, որ հատկապես այս ամառային սեզոնին մի շարք ուղղություններով ավիաչվերթների գները շեշտակի բարձրացել են։ Օրինակ՝ Երեւան-Բարսելոնա-Երեւան չվերթի  տոմսերը  800-900 դոլար արժեն, մինչդեռ այդ չվերթը Թբիլիսիից 350-400 դոլար է։ Արդեն մի քանի օր է՝ փորձում ենք պարզել, թե ինչպես է այդպես ստացվել. բաց երկնքի քաղաքականություն վարող Հայաստանում ինչո՞ւ են ավիատոմսերի գները

«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ. «Այս պահին իշխանափոխության կոչերն արդիական չեն». «Հայոց աշխարհ»

«Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքը որեւէ առնչություն չունի «Ո՛չ թալանին» նախաձեռնության հետ»,- մեզ հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ ԱՐԹՈՒՐ ՔՈՉԱՐՅԱՆԸ    -Արթուր, ի՞նչ պատճառով է «Ոչ թալանին» նախաձեռնությունը հրաժարվել մասնակցել հանրահավաքին, ի վերջո հայտարարվել էր, որ այն սակագնի թանկացման դեմ է լինելու: -Մենք այս պայքարին այլ մոտեցում ունենք եւ մեր ռազմավարությունն ենք մշակել հետագա քայլերն

Փորձում են ինքնահաստատվել արդեն իսկ կայացած եւ ժողովրդականություն վայելող քաղաքական գործիչների հաշվին. «Ժողովուրդ»

«Ոչ թալանին» քաղաքացիական շարժումն այլեւս կարելի է համարել անցյալ, բայց ոչ այն պատճառով, որ էլէներգիայի սակագնի խնդիրը լուծվել է, այլ այն պատճառով, որ քաղաքացիական նախաձեռնությունը թեւակոխել է քաղաքականի վերածվելու փուլ։ Ի դեպ, պետք է արձանագրենք, որ «Ոչ թւսլանին» միանշանակ դասվելու է հաջողված նախաձեռնությունների շարքում։ Արդյոք հնարավոր կլինի այս նախաձեռնության հենքի վրա քաղաքական միավոր ձեւավորել, թե

Կինը սպառնալով, որ կհրապարակի իրենց հարաբերությունները պատկերող լուսանկարները՝ գումար է շորթել

Օրերս ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն հրավիրված տղամարդը՝ Չարենցավան քաղաքի բնակիչ, 1951 թ. ծնված Նվեր Ս.-ն, հաղորդում է տվել, որ 2014 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ինքը նույն քաղաքի բնակչուհի, 1994 թ. ծնված Ալվարդ Ա.-ի նախաձեռնությամբ տարբեր վայրերում սեռական հարաբերություններ է ունեցել նրա հետ, ինչից հետո 2014 թ. հոկտեմբերի վերջերին Ալվարդ Ա.-ն` մոր հետ միասին,

«Չարտասանված Նոբելյան ճառեր». ֆիլմաշար Զոհրապի, Վարուժանի, Սիամանթոյի և Ռուբեն Սևակի մասին

«Չարտասանված Նոբելյան ճառեր». այսպես է կոչվում «Ճեպընթաց» մշակութային հասարակական կազմակերպության ծրագիրը, որն առաջիկայում չորս մասից բաղկացած ֆիլմաշարով կներկայացնի արևմտահայ չորս նահատակ մտավորականների՝ Գրիգոր Զոհրապի, Դանիել Վարուժանի, Սիամանթոյի և Ռուբեն Սևակի ենթադրյալ Նոբելյան ճառերը` հեղինակների կենսագրական և ստեղծագործական փաստերի, նրանց ապրած ժամանակի, իղձերի ու հիասթափությունների ճշգրիտ վավերական հիմքերով: «Չարտասանված Նոբելյան ճառեր» ֆիլմաշարը կներկայացվի տեսապատումով, իրական Նոբելյան

Ոստիկաններն այցելել են շուրջ հարյուր ակտիվիստների բնակարաններ. «Հայկական ժամանակ»

Երեկ ահազանգեր տարածվեցին, որ նախորդ օրը ոստիկանները անհասկանալի ու անիրական պատմություններով այցելել են Բաղրամյանից ամսի 23-ին բաժիններ տարված շուրջ հարյուր ակտիվիստների բնակարաններ։ Այս այցերով ոստիկանությունը ցանկանում է քաղաքացիներին զզվեցնել այն աստիճան, որ վերջիններս ասեն «դուք էլ, ձեզ պատժելն էլ», եւ հետեւողական դատական պայքար չտանեն։ Այլ կերպ ասած՝ նախընտրեն, որ իրենք հանցանք կատարած ոստիկաններին հանգիստ թողնեն,

Քաղաքացին ինքնասպանություն է գործել

Հուլիսի 10-ին, ժամը 03.24-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջից քաղաքացի է ցած նետվել. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԱԿ օպերատիվ խումբը և ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը: Կամրջի տակ հայտնաբերվել է 20-25 տարեկան երիտասարդի դի: ՀՀ ԱԻՆ

Ժողովրդային քուէարկութիւն. asbarez.com

Ժողովրդային քուէարկութիւնը հաւանաբար ամէնէն ժողովրդավար ձեւն է զօրակցութիւն կամ անվստահութիւն յայտնող: Ցոյց մը կը կազմակերպուի, հաւաք մը կը նախաձեռնուի, եթէ ձեռնարկը ժողովուրդի սիրտին չի խօսիր, եթէ նպատակը, որոշուած վայրը, ընտրուած օրն ու ժամը, քարոզչութեան համոզիչ ըլլալը կամ չըլլալը, կազմակերպողներու յաչս ժողովուրդին ունեցած, շահած կամ կորսնցուցած վարկը, այս բոլորը որոշիչ ազդեցութիւն կ՛ունենան ծրագրուած ձեռնարկի յաջողութեան կամ

Սերժ Սարգսյանի ելույթն ու Պուտինի մեկ բառի կշիռը. «Ժամանակ»

Երեկ ելույթ ունենալով ԵԱՏՄ-ի, Շանհայյան համագործակցության կազմակերպության և ԲՐԻԿՍ-ի համատեղ գագաթնաժողովին, որը տեղի է ունեցել Ռուսաստանի Ուֆա քաղաքում, Սերժ Սարգսյանը խոսել է խոշոր ծրագրեր իրականացնելու անհրաժեշտության մասին՝ Հայաստանի մասով նշելով, որ այդպիսին կարող է լինել Իրան-Հայաստան երկաթուղին, որը թույլ կտա ԵԱՏՄ երկրներին դուրս գալ մինչև Հնդկական օվկիանոս: Սերժ Սարգսյանը խոսել է այդ կոնտեքստում ԵԱՏՄ-ի և Չինաստանի Նոր

ԻՍԱՀԱԿՅԱՆ ՊԼՅՈՒՍ

Օֆշորի ափին բոստանս լիներ:

25 տարվա ծամոնը

Եթե ես հայտնվել եմ դժվար իրավիճակում, եթե ես խնդիրներ ունեմ, ապա իմ առաջին գործը պետք է լինի ինքնավերլուծությունը: Ստուգողական հարցերն են՝ արդյոք ես անաչա՞ռ եմ գնահատում իրավիճակը, արդյոք ես չե՞մ դատապարտում ինքս ինձ կամ որեւէ մեկին, արդյոք ես գիտե՞մ մարդկանց, որոնք, գտնվելով մոտավորապես նույն իրավիճակում, կարողացել են լուծումներ գտնել: Դա, իհարկե, իմ գյուտը չէ, այդպիսի

Անի Հովսեփյանը Սերբիայում մեկնարկել է նոկաուտով

Սերբիայում այսօր մեկնարկած «Ոսկե ձեռնոց» միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները հաջող են մեկնարկել: Այսօր ռինգ մտած մեր չորս երիտասարդ բռնցքամարտիկներից երեքը, բացի 49 կգ քաշային Արսեն Աբգարյանից, հաղթահարել են առաջին փուլը: Աղջիկների պայքարում Անի Հովսեփյանից (նկարում) ընդամենը 15 վայրկյան է պահանջվել նոկաուտով հաղթելու համար: Հաղթանակով է մեկնարկել նաեւ աշխարհի երիտասարդների չեմպիոնուհի, 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը:

ՀՀ նախագահի տան դարպասներին գոմաղբ է լցրել ու մինչեւ վաղը կեսօր հացադուլ հայտարարել

Սերժ Սարգսյանի տան դիմաց հացադուլի մեջ գտնվող քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին մինչեւ վաղը կեսօրը կշարունակի հացադուլը:

Արտո Չաքմաքչյան. «Իմ արվեստը խորապես հայկական է»

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում այս օրերին ցուցադրվում են կանադահայ անվանի քանդակագործ, Կանադայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ Արտո Չաքմաքչյանի գործերը: Վարպետը նույնպես Երևանում է: Նա այսօր Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ անկախ Հայաստանում սա իր առաջին ցուցադրությունն է, որտեղ 60-70-ականներին ստեղծած գործերն են ցուցադրվում: «Արտո Չաքմաքչյան. վերածնունդ» խորագրով ցուցադրությանը ներկայացված են մեծ արվեստագետի մոտ տասը քանդակ և

«Ուլիսը» լքեց Եվրոպա լիգան

Քիչ առաջ ավարտվեց ֆուտբոլի Եվրոպա լիգայի  որակավորման առաջին փուլի «Ուլիս»-«Բիրկիրկարա» (Մալթա) պատասխան հանդիպումը: Երեւանի թիմը, որ առաջին հանդիպումում մրցակցի դաշտում 0-0 էր ավարտել հանդիպումը, սեփական հարկի տակ 1-3 հաշվով պարտվեց եւ դուրս մնաց հետագա պայքարից: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Հրապարակվել է ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման հուլիս ամսվա ցուցակը

Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունն այսօր հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման հուլիս ամսվա ցուցակը: Հայաստանի ազգային հավաքականը նախորդ ամսվա համեմատությամբ նահանջել է եւս հինգ հորիզոնականով եւ հանգրվանել 89-րդ հորիզոնականում: Իսկ  աշխարհի ուժեղագույն հավաքականի մրցավազքում Արգենտինայի ընտրանին շրջանցել է աշխարհի գործող չեմպիոն Գերմանիային՝ գլխավորելով աղյուսակը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ ffa.am-ի

Ոստիկանությունը` շարժական արագաչափերի կիրառման անհրաժեշտության մասին

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ պարզաբանելով շարժական լուսանկարող-արագաչափ սարքեր կիրառելու մասին տեղեկատվությունը: «Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որ հուլիսի 12-ին հանրապետությունում առաջին անգամ կիրառվելու են շարժական լուսանկարող-արագաչափ սարքեր, ինչը տարատեսակ մեկնաբանությունների ու թյուր եզրակացությունների տեղիք է տվել: Հայտնում ենք, որ հենց Քրիստոսի Պայծառակերպության՝ Վարդավառի տոնին

Դավիթ Սանասարյանը դադարեցրեց հացադուլը

Հաջորդ հանրահավաքը` հաջորդ շաբաթ

Սերժ Սարգսյանը` եվրասիական ինտեգրացիայի և «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» նախաձեռնության զուգակցման մասին

Ուֆայում կայացած գագաթնաժողովում Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ուֆայում մասնակցել է ԲՐԻԿՍ, ԵԱՏՄ և Շանհայան համագործակցության կազմակերպության համատեղ գագաթնաժողովին: Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով: *** Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Ուֆայում կայացած գագաթնաժողովում Պետությունների և կառավարությունների հարգելի՛ ղեկավարներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Նախ և առաջ,

Անցողիկ միավորներ

ԿԳ նախարարը շարունակում է ներկայացնել այս տարվա ՆԱԽՆԱԿԱՆ անցողիկ շեմերը: Դրանք կարող են փոխվել լրացուցիչ տեղերի հատկացումից հետո: Վերջնական արդյունքները հրապարակված կլինեն հուլիսի15-ին: ԵՊՀ Քաղաքագիտություն անվճար 58.50 վճարովի 45.50 Հանր. Կառավարում անվճար 59.75 վճարովի 49.00 Կառավարում անվճար 59.25 վճարովի 49.00 Լրագրություն անվճար 56.75 վճարովի 44.00 Անգլերեն լ. և գր. անվճար 55.00 վճարովի 38.00 Թուրքագիտություն անվճար

Կա մեկ անհամաձայն քաղաքացի

Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքի ժամանակ հավաքի նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը կրկին հիշեցրեց  իշխանությանն ուղղված երեք պահանջները` չեղյալ համարել էլեկտրաէներգիայի սակագինը թանկացնելու հակասոցիալական որոշումը, սակագինը իջեցնելու միտում վերանայել այն եւ պատժել հունիսի 23-ին լրագրողների եւ խաղաղ բողոքավորների դեմ ուժ կիրառած ոստիկաններին եւ անօրինական հրաման տվողներին: «Համաձա՞յն եք», -հարցրեց  Սանասարյանը: Շատերը բղավեցին` այո: Մեկն ասաց` համաձայն

Հրաժարվել արագաչափերով հարստահարման քաղաքականությունից

Թվում էր թե իշխանությունն իսկապես որոշակի հետեւություններ պիտի անի Բաղրամյան պողոտայում վերջին շաբաթներում ծավալվող դեպքերից և զերծ մնա ՀՀ քաղաքացիների առանց այն էլ ծանր սոցիալական վիճակը ծանրացնող քայլերից: Այսօր առավոտյան, սակայն, լուր տարածվեց, թե Ճանապարհային ոստիկանությունը Վարդավառի կապակցությամբ ավտոճանապարհների վրա օգտագործելու է շարժական արագաչափ-լուսանկարահանող սարքեր: Սրանք արագաչափեր են, որոնք օրվա մեջ տեղափոխվելու են տեղից տեղ:

Շիրազի ստեղծագործության նոր մեկնություն Ազատության հրապարակում

Ազատության հրապարակում խոսքի իրավունք են ստանում բոլոր ցանկացողները: ՀՀ քաղաքացի Վարդգես Վարդանյանը կամեցավ Հովհաննես Շիրազից մի բանաստեղծություն կարդալ եւ սկսեց. «Ծնվել եմ Կամոյի տարածաշրջանի Նորադուզ գյուղում, ապրում եմ Էրեբունիում: Ունեմ 3 երեխա, ութ թոռ, երկու ծոռ, 54 հազար թոշակ եմ ստանում»: Հավաքի նախաձեռնողները նրան հորդորեցին արտասանել ու նա ասաց, որ Շիրազի այս գործը վերաբերում է

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031