Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ ելակ ուտելու պատճառները

Հուլիս 10,2015 11:30

Ելակը պարունակում է մեծ քանակությանբ հակաօքսիդանտներ, որը կարեւոր նշանակություն ունի սրտանոթային համակարգի պահպանման համար: Ելակը իր օգտակարությամբ գրավում է 4-րդ տեղը բոլոր մրգերի եւ հատապտուղների մեջ:
Այս հատապտուղը վիտամին C-ի աղբյուր է: Նրանում առկա է 8 հատապտուղների հաշվեկշիռ՝ պարունակում է 96 միլիգրամ վիտամին C եւ 270 միլիգրամ կալիում, որը ավելին է, քան 1 նարինջը: Իսկ վիտամին C-ն օգնում է հաղթահարել սթրեսը:
Ելակը պարունակում է մագնեզիում, հանքանյութեր, որոնք օգնում են մեր օրգանիզմին արտադրել էներգիա եւ պահպանել ոսկորների ամրությունն ու ատամների առողջությունը: Բացի դրանից ելակը պարունակում է մեծ քանակությամբ երկաթ, յոդ, ֆտոր, պղինձ, մանգան եւ կալցիում:

Պտուղներում առկա կալիումը օգնում է մեր մկանային եւ նյարդային համակարգը պահպանել նորմալ վիճակում, նվազեցնում է արյան բարձր ճնշման ռիսկը:
Մասնագետները հաշվի առնելով հատապտուղի մեջ պարունակող մեծ քանակության հակաօքսիդանտները, համարում են, որ այն ունի քաղցկեղի դեմ պայքարող հատկություն:
Ելակի տերեւներից պատրաստված ջրաթուրմը կարգավորում է նյութափոխանակությունը, արյան բարձր ճնշումը եւ կարեւոր նշանակություն ունի աթերոսկլերոզի բուժման ժամանակ:

Տերեւներից պատրաստված թեյը բարձրացնում է իմունիտետը, օգնում է ստամոքսի խանգարումների եւ անքնության դեպքում:

Թարմ հատապտուղները օգնում են գաստրիտի, ստամոքսի խոցի, լյարդի հիվանդությունների, երիկամի քարաթափման ժամանակ:

Հասուն հատապտուղների հոտը պարունակում է մոտավորապես 50 անուշաբույր նյութեր, որոնք մարդուն տալիս են կենսուրախության եւ բարձր տրամադրության զգացում: Ուստի եթե ձեր մեջ կուտակված են բացասական զգացմունքներ, կերեք մի փոքր քանակությամբ ելակ եւ ձեզնից դուրս կմղվեն այդ ամբողջ բացասական էմոցիաները:
Ըստ գիտնականների դիտարկման, ելակն ուժեղացնում է ուղեղի աշխատանքը եւ բարելավում հիշողությունը: Այն նույնիսկ ավելացնում են տիեզերագնացների դիետայի մեջ:

Ելակի կարմիր հատապտուղներին եւ կանաչ տերեւներին անվանում են բուսական հակաբիոտիկներ, քանի որ դրանք օժտված են հակամիկրոբային եւ հակաբորբոքային հատկությամբ: Այդ պատճառով, երբ անգինայի կամ հարբուխային վիճակում եք, կարող եք օգտագործել տերեւների ջրաթուրմը բերանի եւ կոկորդի ողողումների համար:
Ճապոնիայում ելակը վարդի խորհրդանիշն ունի, որը զարմանալի չէ, քանի որ փոքր սերմերը պարունակում են մեծ քանակի ցինկ, իսկ ցինկը հայտնի է որպես կարեւոր տարր վերարտադրության համար:

Ելակը պարունակում է այնքան բավարար քանակի պղինձ, որի շնորհիվ մաշկը դառնում է փափուկ եւ առաձգական: Այդ իսկ պատճառով ելակի դիմակները, կամ լոսյոնները եւ քսուքները բարերար ազդեցություն են թողնում մաշկի վրա:
Եթե դուք ունեք շատ չոր մաշկ, ապա մասնագետները առաջարկում են հետեւյալ դիմակը՝ 2 ելակ, մի քանի ազնվամորի, 1 ձվի դեղնուց եւ 1 թեյի գդալ մեղր: Այս խառնուրդին կարող եք ավելացնել թթվասեր, եթե ցանկանում եք, որ այն սպիտակեցնի ձեր դեմքը: Դիմակը դեմքին թողնել 20 րոպե, այնուհետեւ մաքրել բամբակե սկավառակով, որը նախապես թրջեք եռացրած ու սառեցրած կաթով:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
09.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031