Օրվա լրահոսը

Վարդավառի տոնի օրը առաջին անգամ կկիրառվեն շարժական լուսանկարահանող-արագաչափ սարքեր

Հաշվի առնելով, որ Քրիստոսի Պայծառակերպության (Վարդավառի) տոնի կապակցությամբ հուլիսի 12-ին սպասվում է երթևեկության ինտեսիվության ավելացում դեպի հանգստյան գոտիներ` Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ուժեղացվելու է հսկողությունը Երևան-Սևան-Դիլիջան, Երևան-Աշտարակ, Երևան-Գեղարդ, ինչպես նաև Կոտայքի մարզի հանգստյան գոտիներ տանող ճանապարհահատվածներում: Նշված ճանապարհահատվածներում՝ հատկապես Երևան-Սևան և Սևան-Երևան ուղղություններում, սահմանված առավելագույն արագության գերազանցման փաստերը հայտնաբերելու նպատակով, առաջին անգամ կկիրառվեն շարժական լուսանկարահանող-արագաչափ

Սպանել վիշապին

Կրկին ուզում եմ հիշեցնել մի հին պատմություն. մոտ 18 տարի առաջ՝ 1997-ի ամռանը, «Առավոտի» թղթակիցը դիմեց ԱԺՄ վարչության անդամ Դավիթ Վարդանյանին ինչ-որ հարցով: Վերջինս տարակուսեց. «Ինչո՞ւ եք աղբյուրի մասին հարցնում, հարցրեք աղբյուրի մոտ նստած վիշապի մասին»: Այսինքն՝ ընդդիմադիր գործչի ուշքն ու միտքը Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին ինչ-որ վատ բան ասելն էր, մնացած հարցերը նրան չէին հետաքրքրում:

Հանդիպում ԲՀԿ Երևանի ավագանիում և ԲՀԿ տարածքային կառույցներում

Այսօր ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը և ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Աբրահամ Մանուկյանն աշխատանքային հանդիպում են ունեցել Երևանի ԲՀԿ ավագանու խմբակցության հետ: Քննարկվել է ԲՀԿ ավագանու կատարած աշխատանքն ու նախանշվել առաջիկա ծրագրերի օրակարգը: Քննարկվել է նաև ԲՀԿ Երևանի ավագանու համայնքային հանդիպումների ժամանակացույցը` երևանցիների հետ քաղաքի հիմնախնդիրները քննարկելու և լուծումներ գտնելու համար: Այնուհետև ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը,

«Մարդիկ հիասթափվեցին, երբ տեսան, որ համակարգող խումբը զադնի է տալիս». Կարո Եղնուկյան

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի համոզմամբ, հոսանքի թանկացման դեմ պայքարը շեղեցին «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամների վատ խորհրդատուները: «Անկեղծ նպատակներով կազմակերպված այդ ցույցի մեջ ներդրվեցին մարդիկ, որոնք փորձում էին կողքից համակարգող խմբին զգուշացնել, վախեցնել: Դա արեցին իշխանության մարդիկ, ոստիկանությունը, որոնք կազմակերպիչներին հորդորեցին, որ պատասխանատվությունն իրենց ուսերին է մնալու: Այդ երիտասարդները, լինելով անփորձ ու ազնիվ,

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության նոր նախագահն ընտրվեց Երեւանում

Ինչպես արդեն այսօր տեղեկացրել էինք Երեւանում մեկնարկել է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ՝ «20-րդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծություն» վերտառությամբ համաժողովը: Հայաստանում են այս օրերին լինելու եւ իրենց զեկույցները ներկայացնելու տարբեր վայրերից ժամանած ցեղասպանագետներ: Իսկ մինչ այդ ՝այսօր Ամերիկյան համալսարանում հրապարակային ներկայացվեցին այս տարվա համաժողովի ընկերակցության խորհրդի մարմնի, գործադիր մարմնի անդամների եւ նոր նախագահի ընտրությունների արդյունքները: Ընտրության

«Րաֆֆի Հովհաննիսյանն էլ հացադուլով արդյունքի չհասավ». Պատգամավորը՝ Դավիթ Սանասարյանի հացադուլի մասին

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը իրատեսական պահանջ չի համարում մանդատները վայր դնելու «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանի կոչը: «Նոր պահանջ չէ, շատ դեպքերում են մեզ նման պահանջով դիմել, բայց մոռանում են՝ ինչ կերպ է ձեւավորվում Ազգային ժողովը: Եթե վայր դնենք մանդատները, ապա մյուսներն են վերցնելու, եւ նրանք ավելի լավը չեն քան մենք ենք:

Սամվել Բեգլարյան. «Լավ չէ, երբ ժողովուրդը իշխանությանը միտինգով է պարտադրում կատարել իր կամքը»

Ընտրությունների ժամանակ իշխանությունը պետք է դիմի ժողովրդին

Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան

Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Ուֆայում կայանալիք ԲՐԻԿՍ, ԵԱՏՄ և Շանհայան համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի աշխատանքներին: ՀՀ Նախագահի աշխատակազմ

«Ոստիկանությունը կարող է ասել ձեր տանը անցկացրեք բողոքի ակցիա». փաստաբան

Վերաքննիչ դատարանը այսօր մերժեց Armenia Today կայքի համակարգող Արգիշտի ԿԻվիրյանի փաստաբանի վերաքննիչ բողոքը: Հիշեցնենք, որ 2014թ. ապրիլի 4-ին մի խումբ քաղաքացիներ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի, բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ ոստիկանության քննչական վարչության շենքի դիմաց: Ակցիայի մասնակիցները երթով գնացել էին նաեւ գլխավոր դատախազության շենք, որտեղից ակցիայի մասնակիցներ Արգիշտի Կիվիրյանը, Վարդգես Գասպարին եւ

Նախագահն այցելել է Հայաստանի Ամերիկյան համալսարան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ համաժողովին մասնակցելուց առաջ այցելել է Հայաստանի Ամերիկյան համալսարան: Հանրապետության Նախագահը համալսարանի ղեկավարության ուղեկցությամբ շրջայց է կատարել կրթական հաստատությունում, ծանոթացել բուհի ընթացիկ գործունեությանը, ուսումնառության պայմաններին և ծրագրերին: Սերժ Սարգսյանն այցելել է համալսարանի գրադարան, որն սպասարկում է ոչ միայն համալսարանի ուսանողադասախոսական անձնակազմին, այլ բաց է նաև հասարակության համար, ուսանողների

Շավարշ Քոչարյան. «Բաքուն անթաքույց կերպով հայտարարում է, որ չի կատարելու համանախագահների հայտարարություններում ամրագրված դրույթները»

Արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին Հարց. Պարոն Քոչարյան, Ադրբեջանում որոշակի դադարից հետո կրկին սկսել են շահարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Չիրագովն ընդդեմ Հայաստանի գործը։ Ինչպիսի՞ն է Ձեր մեկնաբանությունը։ Շավարշ Քոչարյան. Գիտեք, արդեն բավական երկար ժամանակ է՝ ես հրաժարվում եմ որևէ տրամաբանություն փնտրել Ադրբեջանի ղեկավարության վարքագծում, նույնը և խորհուրդ եմ տալիս Ձեզ:

Սերժ Սարգսյան. «Ցեղասպանությունների կանխարգելման գործում մեր պայքարը լինելու է շարունակական»

Նախագահը մասնակցել է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ համաժողովի բացմանը Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր Հայաստանի Ամերիկյան համալսարանի Մեծ դահլիճում մասնակցել է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության «20-րդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծություն» խորագիրը կրող 12-րդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը: Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով: Համաժողովին, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ, ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի և Հոլոքոստի

Ոստիկանության աշխատակիցների դեմ քրեական գործ է հարուցվել

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը այսօր ստացավ ՀՀ ՀՔԾ-ի 2015թ.-ի հուլիսի 2-ի որոշումը նույն թվականի հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ կազմակերպված ցույցի մասնակիցների նկատմամբ ոստիկանության աշխատակիցների իրականացրած բռնությունների հիմքով: ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը, իր ուսումնասիրության տակ ունենալով ինչպես ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը, այնպես էլ զանգվածային լրատվական միջոցներով հրապարակված

Սարալանջի փողոցի հենապատի նորոգման աշխատանքները դեռ չեն ավարտվել

Սոցիալական ցանցում տեղ գտած և այնուհետ որոշ զանգվածային լրատվամիջոցներով շրջանառված այսպես կոչված «ահազանգն» այն մասին, թե իբր Սարալանջի հին խճուղու դեպի Հաղթանակ զբոսայգի տանող ճանապարհահատվածի հենապատի նորոգման աշխատանքները փչացրել են դրա տեսքն ու խախտել ճանապարհի այդ հատվածի ներդաշնակությունը՝ մեղմ ասած իրականությանը չի համապատասխանում: Ահազանգի հեղինակները շափից դուրս շտապել են այն հնչեցնելիս, քանի որ հենապատի նորոգման,

Հայկ Դեմոյանը «ուրախ լուր» հայտնեց ներկաներին

Այսօր Հայաստանի Ամերիկյան համալսարանում տեղի ունեցող  Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ համաժողովի  ժամանակ Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը դիմելով ՀՀ նախագահին եւ ներկաներին՝ ասաց, որ ուրախալի լուր ունի հայտնելու: Նա ասաց, որ արդեն տեւական ժամանակ է ՝ ամեն օր Հայոց  ցեղասպանության թանգարան-ինստիտուտ են այցելում թուրքեր, օրվա մեջ մի քանի հոգի: «Այսօր էլ չորս թուրք է

Սյունիքի մարզպետի մահափորձի գործով մեղադրյալը դիմել է ընտանիքի անվտանգությունն ապահովելու խնդրով. News.am

Սյունիքի մարզպետի մահափորձի մեջ մեղադրվող Գարեն Աթաջանյանը դիմել է ԱԱԾ-ին՝ պահանջելով իր բարեկամների նկատմամբ պաշտպանության միջոցներ կիրառել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Վահան Հովհաննիսյանը: Նա նշեց, որ այսօր պետք է իրենց դիմումի պատասխանը ստանան: Մեղադրյալի այս դիմումի շարժառիթը օրեր առաջ իր  որդու խանութի վրա մարզպետի օգնականի կողմից կատարված հարձակումն է: Դրանից

Հայաստանը հրաժարվել է մասնակցել հակառուսական բանաձեւի քվեարկությանը. TASS

Ֆրանսիան, Շվեյցարիան եւ Հայաստանը հրաժարվել են մասնակցել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին ներկայացված հակառուսական բանաձեւի քվեարկությանը: Նրանք այդ քայլը պայմանավորել են հանդիպմանը ռուսական պատվիրակության բացակայությամբ: Այս մասին հաղորդել է ռուսական «TASS» գործակալությունը: Խոսքը Կանադայի եւ Ուկրաինայի կողմից առաջարկվող համար 15 բանաձեւն է: «Ռուսաստանի Դաշնության կողմից ԵԱՀԿ շրջանակներում ստանձնած պարտավորությունների եւ միջազգային նորմերի ակնհայտ, կոպիտ եւ

Սերժ Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին, առկա խնդիրներին և կարգավորման գործընթացն առաջ մղելու ուղղությամբ հետագա հնարավոր ջանքերին, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Հանրապետության Նախագահը ևս մեկ անգամ

Հայկ Դեմոյան. Ցեղասպանությունը չի իմաստավորվել եւ ընկալվել մարդկության կողմից, եւ ինչ-որ առումով մենք հաշտվել ենք դրա գոյության ու հետեւանքների հետ

Այսօր Հայաստանի Ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ  Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ՝ «20-րդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծություն» վերտառությամբ համաժողովի բացումը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայ Դեմոյանը խորհրդանշական համարեց, որ համաժողովն  Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին հենց Երեւանում է տեղի ունենում: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ համաժողովի՝  այստեղ անցկացման համար Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը մրցույթի հայտով է դիմել Ցեղասպանագետների

Արիության բացառիկ պատմություններ՝ «Ավրորա» մրցանակի համար

The Huffington Post-ում հրապարակվել է «100 LIVES» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի եւ «Enough» նախագծի հիմնադիր տնօրեն Ջոն Փրենդերգասթի՝ «Բաց մարտահրավեր. գտնել մարդկայինն անմարդկայինի մեջ» խորագրով հոդվածը, որում հեղինակները կոչ են անում օգնել՝ գտնելու արիության բացառիկ օրինակներ պարունակող դեռևս անհայտ պատմություններ, որոնք կյանքեր են փրկել և անգամ շրջել են պատմության ընթացքը: «Մեր նախաձեռնությունը՝ «100 LIVES»-ը, ստեղծվել է հենց

Բաղրամյանի քաղաքական դասերը (Տեսանյութ)

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարը, ըստ քաղաքագետների, հաջողված էր այն իմաստով, որ քաղաքականացված էր, բայց ոչ կուսակցականացված և կարողացավ դուրս բերել փողոց մարդկանց այնպիսի մի զանգված, որն աննախադեպ էր: Հուլիսի 7-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «A1+»-ի հեռուստատաղավարում անցկացվեց բանավեճ «Արտաքին և ներքաղաքական զարգացումները՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարի շրջանակում» թեմայով, որին մասնակցում էին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության

«Հացադուլը ինքնանպատակ չի լինելու». Դավիթ Սանասարյան (Տեսանյութ)

Ազատության հրապարակում հացադուլ սկսած Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը վստահ է, որ հացադուլն ինքնանպատակ չի լինելու ու այն կոնկրետ խնդիր է լուծելու: Նա հիշեցրեց, որ իր հացադուլը բողոք է ոչ թե իշխանություններին ուղղված, այլ` ժողովրդին եւ նպատակ ունի դրանով համախմբել քաղաքացիներին ու պայքարել միասին. «Իմ կոչն է, որ գան այստեղ, միասին կարողանանք

Մայրաքաղաքում շարունակվում են «Երևան» ձուլվածքով նոր նստարանների և աղբամանների տեղադրման և հների նորոգման աշխատանքները

Երևանի արտաքին տեսքի բարելավման աշխատանքների շրջանակում մայրաքաղաքի վարչական շրջանների փողոցներում, այգիներում ու պուրակներում պարբերաբար ավելանում է «Երևան» ձուլվածքով նոր նստարանների և աղբամանների թիվը: Ապրիլի 4-ից մինչև հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում տեղադրվել է թվով 478 նստարան և 562 աղբաման: Ծրագրով նախատեսվում է տեղադրել 550 նստարան և 600 աղբաման: Զուգահեռաբար նորոգվել է նախկինում տեղադրված 360 նստարան: Երևանի

«Հեշտ չէր Հայաստանը տարածաշրջանային աստղագիտական կենտրոն հռչակելը». Արեգ Միքայելյան

«Բյուրականի աստղադիտարանն իր ստեղծման օրից ունեցել է խիստ ընդգծված միջազգային ուղղվածություն: «Մեղավորը» հենց աստղադիտարանի հիմնադիր Վիկտոր Համբարձումյանն է, որը նույնպես կարևորություն էր տալիս միջազգային համագործակցությանը և կապ ուներ աշխարհի գրեթե բոլոր խոշոր գիտնականների հետ»,- ասում է Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը: Հիշեցնենք, որ ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը Միջազգային աստղագիտական միության որոշմամբ հռչակվել է

Գագիկ Գինոսյան. «Իշխանություններից պետք է պահանջել բոլոր տեսակի մենաշնորհներից զրկել բոլորին»

Գագիկ Գինոսյանի կարծիքով՝ պետք է անել ամեն ինչ-որ երիտասարդությունը հասկանա, որ իր ճակատագրի եւ իր երկրի տերն ինքն է

Հոսանքի թանկացման ֆոնին Եվրահանձնաժողովը շիրակցիներին առաջարկում է այլընտրանքային, էժան էներգիա

Այսօր Շիրակի մարզպետարանում գյուղապետերին առաջարկվում էր որպես էլեկտրաէներգիայի այլընտրանքային միջոց օգտագործել այսպես ասած «կանաչ էներգիան», որը կմեղմի աղքատ մարզում տիրող ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը: «Կանաչ էներգիա» ծրագրի տևողությունը երկու տարի է՝ 2015-2017 թվականները, ու արժեքը 319,475 եվրո, ֆինանսավորվում է Ավստրիայի զարգացման կորպորացիայի կողմից: Այն նպատակ ունի Շիրակի մարզի համայնքներում ներդնել վերականգնվող էներգետիկ տեխնոլոգիաներ, օրինակ՝ կենսագազի ստացման,

Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում

Արարատյան դաշտում և Սյունիքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն

Նազարյանն ու հանձնաժողովը Բիբինին փորձում էին «նեղը գցել» (Տեսանյութ) 

«Ես կապնվեցի Բիբինի հետ, ասեցի՝ ի՞նչ պատմություն է սա». Իր հեռախոսազրույցից մանրամասներ է պատմում Ռոբերտ Նազարյանը

Ավտոբուսի ուղևորի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Կրաշեն գյուղի 3-րդ և 6-րդ փողոցների խաչմերուկին նշված ավտոբուսի ուղևորուհի Ջուլիետա Իսկանդարյանն ընթացքի ժամանակ ավտոբուսի առջևի բաց դռնից ցատկել ու ընկել է ասֆալտապատ գետնին:

Բաղրամյանի դեպքերից տուժած լրագրողին առաջարկել են փոխհատուցում` պայմանով, որ քրեական գործ հարուցելու մասին դիմումը ետ վերցնի

Մինչև այժմ Բաղրամյան պողոտայում հունիսի 23-ի լուսադեմին ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման նստացույցը լուսաբանող բռնության ենթարկված լրագրողները չեն ստացել փոխհատուցում: Հիշեցնենք, որ հունիսի 23-ին ոստիկանության օպերացիայի հետեւանքով ֆիզիկական բռնության է ենթարկվել 13 լրագրող ու օպերատոր, խոչընդոտվել է տարբեր ԶԼՄ-ների շուրջ 15 ներկայացուցչի օրինական մասնագիտական գործունեությունը, վնասվել կամ կոտրվել են լրագրողների աշխատանքային գործիքները, առգրավվել տեսանկարահանող սարքավորումներն ու հիշողության

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031