Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Դեմոյանը «ուրախ լուր» հայտնեց ներկաներին

Հուլիս 08,2015 19:20

Այսօր Հայաստանի Ամերիկյան համալսարանում տեղի ունեցող  Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ համաժողովի  ժամանակ Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը դիմելով ՀՀ նախագահին եւ ներկաներին՝ ասաց, որ ուրախալի լուր ունի հայտնելու:

Նա ասաց, որ արդեն տեւական ժամանակ է ՝ ամեն օր Հայոց  ցեղասպանության թանգարան-ինստիտուտ են այցելում թուրքեր, օրվա մեջ մի քանի հոգի: «Այսօր էլ չորս թուրք է այցելել»,- ասաց նա, եւ ուրախալի համարեց, որ ազգերը հետաքրքրված են իրենց պատմությամբ:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031