Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիպում ԲՀԿ Երևանի ավագանիում և ԲՀԿ տարածքային կառույցներում

Հուլիս 08,2015 22:45

Այսօր ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը և ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Աբրահամ Մանուկյանն աշխատանքային հանդիպում են ունեցել Երևանի ԲՀԿ ավագանու խմբակցության հետ: Քննարկվել է ԲՀԿ ավագանու կատարած աշխատանքն ու նախանշվել առաջիկա ծրագրերի օրակարգը: Քննարկվել է նաև ԲՀԿ Երևանի ավագանու համայնքային հանդիպումների ժամանակացույցը` երևանցիների հետ քաղաքի հիմնախնդիրները քննարկելու և լուծումներ գտնելու համար:

Այնուհետև ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, քաղաքական խորհրդի անդամներ Աբրահամ Մանուկյանն ու Միքայել Մելքումյանն աշխատանքային հանդիպում են անցկացրել ԲՀԿ Շենգավիթի և Արաբկիրի տարածքային կառույցներում:

ԲՀԿ ղեկավար մարմնի ներկայացուցիչները ներկայացրել են կուսակցության և խմբակցության գործունեությունն ու առաջիկա ծրագրերը, պատասխանել են երկրի ներքաղաքական, սոցիալ-տնտեսական և արտաքին քաղաքական լրջագույն հիմնախնդիրներին առնչվող` Շենգավիթի և Արաբկիրի ԲՀԿ ակտիվի բազմաթիվ հարցերին: Վաղը ԲՀԿ ղեկավար մարմնի ներկայացուցիչները կշարունակեն տարածքային կառույցների ակտիվների հետ հանդիպումները:

ԲՀԿ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031