Օրվա լրահոսը
Գագիկ Ղազինյան. «Ցանկացած իշխանություն ցանկացած պահի վերարտադրվելու հնարավորություն ունի». «Հրապարակ»
Իսկ հանրաքվեի ժամկետը պարզ կլինի ԱԺ-ում քննարկելու ընթացքում։
Բաղրամեան պողոտայի անաւարտ երգը. asbarez.com
«Ո՛չ թալանին» պոռթկացող բողոքի շարժումին երգն ալ անաւարտ պիտի մնայ… ըստ երեւոյթին եւ ըստ ամենայնի։ Ինչպէս որ յանկարծակի պոռթկաց, նոյնպէս անսպասելիօրէն շնչասպառ դարձաւ ու մարմրելու սկսաւ Բաղրամեան պողոտայի Բողոքի երգը։ Հայաստանի իշխանութիւնները եւ քաղաքական վերնախաւը թերեւս սկսած են արդէն հանգիստ շունչ քաշելու՝ մտածելով, որ անգամ մը եւս կրցան… ջուրին երեսը մնալ։ Անոնք հաւանաբար շուտով կը
Ունիվերսիադա. Հայաստանը ոսկի մեդալ նվաճեց
Հարավային Կորեայի Գվանգժու քաղաքում շարունակվում է ամառային 28 րդ ունիվերսիադան: Այսօր՝ 07.07 ին տեղի ունեցավ սպորտային մարմնամարզության եզրափակիչ փուլը, որտեղ հանդես էր գալիս Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Թովմասյանը (օղակներ): Մեր մարզիկը գերազանց հանդես եկավ և հավաքելով 15.500 միավոր, նվաճեց ունիվերսիադայի չեմպիոնի կոչումը: Թովմասյանն իրենից հետ թողեց Եվրոպայի չեմպիոններ ուկրաինացի Իգոր Ռադիվիլովին և Ալեգ Վերնիաևին: Արթուր Թովմասյանի անձնական մարզիչն է ԽՍՍՀՄ սպորտի
Միասնական քննություն
Հոսանքի թանկացման դեմ շարժումը պետք է շարունակվի: Որպեսզի շարունակվի, պետք է դասեր քաղի: Դասերից մեկը հանգրվանային հաջողությունները արժեւորելն է: Դրա համար պետք է համբերություն եւ հետեւողականություն: Եթե ես Երեւանում հայոց լեզվի միասնական քննությունից բարձր գնահատական եմ ստանում, ապա ես չպիտի դրանից հրաժարվեմ եւ պահանջեմ, որ ինձ անմիջապես Սթենֆորդի համալսարանի PhD տան: Շատ ավելի տրամաբանական կլինի,
«Դուք սխալ եք մեկնաբանում օրենքը». Օսիպյանը՝ Ղուկասյանին
Այս պահին Ազատության հրապարակում իրավիճակը փոքր-ինչ լարված է: Անկախ քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի հայտարարությունից հետո, թե պետք է իրազեկման երթ կազմակերպել մայրաքաղաքի փողոցներով, ցուցարարները շարժվեցին, սակայն նրանց դեմ-հանդիման դուրս եկան ոստիկանության ներկայացուցիչները՝ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի ղեկավարությամբ: Վերջինս հայտարարեց, որ երթ թույլ չեն տալու: Ի պատասխան՝ Ղուկասյանն ասաց, որ Սահմանադրությամբ և օրենքով ցուցարարներն իրավունք ունեն խաղաղ
Նախագահը շնորհավորել է Լորենց Առուշանյանին՝ հոբելյանի կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Լորենց Առուշանյանին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ. «Դուք մեծ ավանդ եք ներդրել հայ թատրոնի, հեռուստաթատրոնի, ինչպես նաև կինոյի զարգացման գործում՝ կերտելով բազմաթիվ տպավորիչ և համոզիչ կերպարներ: Որպես հայ բեմի հանրաճանաչ վարպետ՝ տարիներ շարունակ վայելել եք մեր հանդիսատեսի սերն ու համակրանքը: Արցախյան շարժման տարիներին Ձեր հայրենանվեր գործունեությամբ
Ցուցարարը Օսիպյանին ցույց տալով կապտուկները ասաց` սա երեւի մեղմ շոյանք է հա՞. (Տեսանյութ)
Վալերի Օսիպյանը կարծում է, որ զարգացած երկրների ոստիկանները պետք է մեզնից օրինակ վերցնեն
Օպերայի տարածքում մեծ թվով ոստիկաններ եւ տեխնիկա կա (Ֆոտոշարք)
Մինչ Օպերայի բակում տեղի է ունենում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ հանրահավաք, Օպերայի հարակից տարածքում մեծ թվով ոստիկաններ եւ ոստիկանական տեխնիկա է կուտակվել: Ֆրանսիայի հրապարակում նաեւ ջրցան մեքենա է կանգնած: Օպերայի ամբողջ շրջակայքում կան ոստիկանության մի շարք ստորաբաժանումներից ոստիկաններ. հրեշտակների վաշտ, կարմիր բերետավորներ, հատուկ նշանակության վաշտ եւ այլն: Տարածքում է նաեւ Ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանը:
Հրաշամանուկ Սամուել Սեւյանը գալիս է Հայաստան եւ մեկնում Մարտունի
Ամերիկահայ գրոսմայստեր Սամուել Սեւյանը, որին շատ մասնագետներ տեսնում են ոչ հեռու ապագայում աշխարհի չեմպիոնի գահին, գալիս է Հայաստան: 15-ամյա հրաշամանուկը Հայաստանի շախմատային ակադեմիայի հատուկ հրավերով մասնակցելու է հուլիսի 11-21-ը Մարտունիում կայանալիք «Սեւանա լիճ» ավանդական միջազգային մրցաշարին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Դավիթ Սանասարյանի գլխին ոստիկանական մեքենայում հարվածել են. (Ֆոտոշարք)
«Իմ նկատմամբ եղել է բռնություն ոստիկանական մեքենայի մեջ: Մի քիչ թույլ եմ հիմա ուղղակի: Գլխիս հարված եմ ստացել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը: Նա նշեց, որ դեռ չի որոշել` իր նկատմամբ կիրառված բռնությունների առնչությամբ քայլեր ձեռնարկվելու են, թե ոչ: Անդրադառնալով իր հայտարարած հացադուլին պարոն Սանասարյանն ասաց,
Հայաստանի էլեկտրացանցերի աուդիտը կսկսվի օգոստոսին. Sputnik
«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը հայտնել է, որ ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինն արդեն Մոսկվայից վերադարձել է Երևան և որ ընկերության աուդիտը, ամենայն հավանականությամբ, կսկսվի օգոստոսին։ ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի աուդիտը, ամենայն հավանականությամբ, կսկսվի օգոստոսին, Sputnik–ին հայտնել է էներգետիկ ընկերության մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը։ Ըստ նրա, «ՀԷՑ»–ի գլխավոր տնօրեն
Դավիթ Սանասարյանը հացադուլ հայտարարեց
«Շարունակելու ենք պայքարը: Մեզ հանեցին Բաղրամյանից, բայց խոսք եմ տալիս, որ մենք լինելու ենք Բաղրամյանում»,- այս մասին այսօր Ազատության հրապարակում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ հանրահավաքի ընթացքում ասաց Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը: Ըստ նրա՝ ոստիկանները, իշխանությունը լուրջ վախեցել են: «Ինչքան ստորաբաժանում ունեն, Օպերայի տարածքում են: Մենք այնպես պետք է անենք, որ այդ
Օսիպյան. «Թույլ չենք տալու երիտասարդներն երթ իրականացնեն». (Տեսանյութ)
Ազատության հրապարակում հավաքվածները մեջքով շրջվեցին դեպի Օսիպյանը
Աննա Եղոյան. «Հարկավոր է, որ բոլոր մարդիկ ունենան մշակութային երկխոսության հմտությունները եւ ճկուն լինեն ընկալելու այլոց մշակույթը». (Տեսանյութ)
«Միջմշակութային երկխոսություն 2015» փառատոնը համախմբել է 10 երկրներից ժամանած 50 մասնակիցների, ովքեր փառատոնի շրջանակներում ներկայացնելու են իրենց մշակույթը եւ ազգային արվեստը: «Միջմշակութային ուսումնասիրությունների ուսուցման եւ երկխոսության միջազգային կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած «Մշակույթների երկխոսություն» փառատոնը արդեն 5-րդ տարին է, ինչ անցկացվում է Հայաստանում: Փառատոնը համախմբել է 50 երիտասարդների 10 երկրներից՝ Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Ռումինիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա,
Ուղիղ միացում Ազատության հրապարակից
Այսօր ցերեկը Բաղրամյան պողոտայից բերման ենթարկվածները հավաքվել են Ազատության հրապարակում՝ հավաքի, որոշելու հետագա անելիքները: Դիտեք «Ա1+»-ի եւ «Առաջին լրատվականի» ուղիղ հեռարձակումները Ազատության հրապարակից:
Սպանություն Էրեբունիում. զոհի մարմնի վրա հայտնաբերվել է 7 հրազենային վնասվածք
ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևանի բնակիչ Վաղարշակ Ասոյանի սպանության դեպքի առթիվ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ սպանությունը բացահայտելու ուղղությամբ։ 2015թ. հուլիսի 6-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձն իր մոտ ապօրինի պահվող հրազենով Էրեբունու 28-րդ փողոցի թիվ 18/2 տան դիմաց կրակոցներ է
Հովհաննես Սահակյան. «Եթե այդ երիտասարդներն ունեն ասելիք, պետք է օրենքի դաշտում իրացնեն այդ խնդիրները
Հովհաննես Սահակյանը Բաղրամյանի երիտասարդներին կոչ է անում հարգել օրենքը
Բաղրամյան պողոտայից ոստիկանության տարածքային բաժիններ են բերվել 46 անձ. Բոլորը ազատ են արձակվել
Հուլիսի 6-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը բարձրախոսով հայտարարությամբ դիմել է Բաղրամյան պողոտայում գտնվող հավաքի մասնակիցներին: Հայտարարության գրավոր տեքստը առձեռն տրամադրվել է հավաքի մասնակիցներին: Մասնավորապես, ոստիկանությունը հավաքի փաստացի կազմակերպիչներից և մասնակիցներից պահանջել է վերացնել Բաղրամյան պողոտայի շուրջ երկու շաբաթ տևող արգելափակումը և հեռացնել աղբամանները: Ոստիկանության պահանջը կատարելու համար սահմանվել էր կոնկրետ ժամ՝ 12.30: Ոստիկանության օրինական պահանջի հերթական
ՀՀԿ-ական երիտասարդները արդյունավետորեն են ներկայանում Լիդերների ակադեմիայում
Հուլիսի 3-5-ը Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները մասնակցեցին Աղվերանում անցկացված «Լիդերների ակադեմիա Հայաստանում» ծրագրին, որը կազմակերպել էր Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը (ԿԱՀ)՝ Հոլանդիայի քաղաքական հիմնադրամների և կուսակցությունների հետ համատեղ(Հոլանդական ազատական կուսակցություն (ՀԱԿ), Մաքս վան դեր Շտոլ հիմնադրամ(ՄՇՀ) և Էդուարդո Ֆրայ հիմնադրամ(ԷՖՀ)): Ծրագրի շրջանակներում նախատեսված էին սեմինարներ խորհրդարանում ներկայացված բոլոր կուսակցությունների երիտասարդ լիդերների համար: Այն մեկնարկեց
«Հայաստանի իշխանությունները կարժանանան Յանուկովիչի բախտին, եթե հաշվի չնստեն նոր ուժի հետ»
Aravot.am-ի հետ զրույցում վերլուծելով մեր հանրապետությունում վերջին օրերին կատարվող իրադարձությունները՝ ազգագրագետ Արտաշես Բոյաջյանը կարծիք հայտնեց, որ քաղաքական-հասարակական թատերաբեմ նոր սերունդ է մտել, որը չի հանդուրժում ներկայիս խաղի կանոնները: Ըստ նրա, իշխանություններն ուզեն, թե չուզեն՝ այս ուժի հետ հաշվի են նստելու, այլապես կարժանան Յանուկովիչի ու մնացած լիդերների բախտին: Ազգագրագետի կարծիքով, այս պարագայում զիջողությունների պիտի գնան իշխանությունները,
Վարչապետին են ներկայացվել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործունեությունն ու առաջիկա ծրագրերը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հիմնադիր և խորհրդի ատենապետ Գարո Արմենին և հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանին: Հանդիպման ընթացքում վարչապետին են ներկայացվել հիմնադրամի գործունեությունը և առաջիկա ծրագրերը: Մասնավորապես, նշվել է, որ այժմ ընթացքի մեջ է Լոռու մարզի Դեբեդ համայնքում SMART նորարարական կրթական կենտրոնի կառուցման ծրագիրը: Նախատեսվում է կենտրոնում ներգրավել տարածաշրջանի համայնքների դպրոցականներին
Հայաստանի մամուլը ընդգրկվել է Ռուսաստանի մասին բացասաբար արտահայտված երկրների տասնյակում
«Ռուսաստանն այսօր» տեղեկատվական գործակալությունը պատրաստել է հունիսի 22-ից 28-ը ռուսական թեմային նվիրված համաշխարհային մամուլի հրապարակումների վերլուծությունը: Ըստ վերլուծության՝ առաջին տեղում է հայտնվել Գերմանիան; Նրան հաջորդում են Շվեյցարիան, Մեծ Բրիտանիան, Լեհաստանը, Ճապոնիան, Ուկրաինան, Չեխիան, Իսպանիան ու Հայաստանը: Վերլուծության հեղինակները նշել են, որ Հայաստանի ագրեսիվությունը կապված է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիաների հետ: «Իհարկե հոդվածների քանակը
Էդվարդ Նալբանդյան. Հայաստանը երբեք հարցականի տակ չի դնի Հայոց ցեղասպանության փաստը
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը բրազիլական «Էստադաո» թերթին «Էստադաո». Սկզբում կցանկանայի ավելի ընդհանրական բնույթի հարց ուղղել, որն իմ կարծիքով այս պահին հիմնական հարցն է: Այն վերաբերում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այսպիսով, որքանո՞վ է կարևոր այս տարելիցը, այս ժամանակաշրջանը՝ Ցեղասպանության միջազգային ճանաչման ջանքերի առումով: Էդվարդ Նալբանդյան. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման հիմնական ուղերձն է՝ «Այլևս
Արշիլ Գորկու կյանքի վերջին 2-3 տարիները՝ բալետային ներկայացմամբ
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հուլիսի 9-ին և 10-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա «Արշիլ Գորկի» բալետային ներկայացման պրեմիերան: Բեմադրության հեղինակը «Հզոր զգացմունքներ» պարային համույթի գեղարվեստական ղեկավար, շվեդական արքայական բալետի հիմնական մենապարող Արսեն Մեհրաբյանն է: Նա այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ 2006 թվականին Արշիլ Գորկուն նվիրված մի փոքրիկ ներկայացում է
ԵԱՀԿ-ում առաջարկում են սահմանել սպառազինման վերաբերյալ նոր վարքականոն
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի միջազգային քարտուղարությունն այսօր հրապարակել է «Հելսինկի գումարած 40» ծրագրի վերաբերյալ իր վերջնական զեկույցը եւ ներկայացրել ԵԱՀԿ-ն բարեփոխելու կոնկրետ առաջարկություններ, որոնց շնորհիվ գալիք տարիներին կապահովվի կառույցի արդիականությունը եւ արդյունավետությունը: Զեկույցը ԵԱՀԿ ԽՎ ամենամյա նստաշրջանին կառույցի հիմնադիր փաստաթղթի՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի 40-ամյակին նվիրված հատուկ միջոցառման ընթացքում, երեք մայրցամաքներից ժամանածների կողմից ներկայացվել է խորհրդարանականների ուշադրությանը:


















































