Օրվա լրահոսը

Դավիթ Սանասարյանի գլխին ոստիկանական մեքենայում հարվածել են. (Ֆոտոշարք)

«Իմ նկատմամբ եղել է բռնություն ոստիկանական մեքենայի մեջ: Մի քիչ թույլ եմ հիմա ուղղակի: Գլխիս հարված եմ ստացել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը: Նա նշեց, որ դեռ չի որոշել` իր նկատմամբ կիրառված բռնությունների առնչությամբ քայլեր ձեռնարկվելու են, թե ոչ: Անդրադառնալով իր հայտարարած հացադուլին պարոն Սանասարյանն ասաց,

Հայաստանի էլեկտրացանցերի աուդիտը կսկսվի օգոստոսին. Sputnik

«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը հայտնել է, որ ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինն արդեն Մոսկվայից վերադարձել է Երևան և որ ընկերության աուդիտը, ամենայն հավանականությամբ, կսկսվի օգոստոսին։ ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի աուդիտը, ամենայն հավանականությամբ, կսկսվի օգոստոսին, Sputnik–ին հայտնել է  էներգետիկ ընկերության մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը։ Ըստ նրա, «ՀԷՑ»–ի գլխավոր տնօրեն

Դավիթ Սանասարյանը հացադուլ հայտարարեց

«Շարունակելու ենք պայքարը: Մեզ հանեցին Բաղրամյանից, բայց խոսք եմ տալիս, որ մենք լինելու ենք Բաղրամյանում»,- այս մասին այսօր Ազատության հրապարակում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ հանրահավաքի ընթացքում ասաց Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը: Ըստ նրա՝ ոստիկանները, իշխանությունը լուրջ վախեցել են: «Ինչքան ստորաբաժանում ունեն, Օպերայի տարածքում են: Մենք այնպես պետք է անենք, որ այդ

Օսիպյան. «Թույլ չենք տալու երիտասարդներն երթ իրականացնեն». (Տեսանյութ)

Ազատության հրապարակում հավաքվածները մեջքով շրջվեցին դեպի Օսիպյանը

Աննա Եղոյան. «Հարկավոր է, որ բոլոր մարդիկ ունենան մշակութային երկխոսության հմտությունները եւ ճկուն լինեն ընկալելու այլոց մշակույթը». (Տեսանյութ)

«Միջմշակութային երկխոսություն 2015» փառատոնը համախմբել է 10 երկրներից ժամանած 50 մասնակիցների, ովքեր փառատոնի շրջանակներում ներկայացնելու են իրենց մշակույթը եւ ազգային արվեստը: «Միջմշակութային  ուսումնասիրությունների ուսուցման եւ երկխոսության միջազգային կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած «Մշակույթների երկխոսություն» փառատոնը արդեն 5-րդ տարին է, ինչ անցկացվում է Հայաստանում: Փառատոնը համախմբել է  50 երիտասարդների 10 երկրներից՝ Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Ռումինիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա,

Ուղիղ միացում Ազատության հրապարակից

Այսօր ցերեկը Բաղրամյան պողոտայից բերման ենթարկվածները հավաքվել են Ազատության հրապարակում՝ հավաքի, որոշելու հետագա անելիքները: Դիտեք «Ա1+»-ի  եւ «Առաջին լրատվականի» ուղիղ հեռարձակումները Ազատության հրապարակից:

Սպանություն Էրեբունիում. զոհի մարմնի վրա հայտնաբերվել է 7 հրազենային վնասվածք

ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևանի բնակիչ Վաղարշակ Ասոյանի սպանության դեպքի առթիվ։  Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ սպանությունը բացահայտելու ուղղությամբ։ 2015թ. հուլիսի 6-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձն իր մոտ ապօրինի պահվող հրազենով Էրեբունու 28-րդ փողոցի թիվ 18/2 տան դիմաց կրակոցներ է

Հովհաննես Սահակյան. «Եթե այդ երիտասարդներն ունեն ասելիք, պետք է օրենքի դաշտում իրացնեն այդ խնդիրները

Հովհաննես Սահակյանը Բաղրամյանի երիտասարդներին կոչ է անում հարգել օրենքը

Բաղրամյան պողոտայից ոստիկանության տարածքային բաժիններ են բերվել 46 անձ. Բոլորը ազատ են արձակվել

Հուլիսի 6-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը բարձրախոսով հայտարարությամբ դիմել է Բաղրամյան պողոտայում գտնվող հավաքի մասնակիցներին: Հայտարարության գրավոր տեքստը առձեռն տրամադրվել է հավաքի մասնակիցներին: Մասնավորապես, ոստիկանությունը հավաքի փաստացի կազմակերպիչներից և մասնակիցներից պահանջել է վերացնել Բաղրամյան պողոտայի շուրջ երկու շաբաթ տևող արգելափակումը և հեռացնել աղբամանները: Ոստիկանության պահանջը կատարելու համար սահմանվել էր կոնկրետ ժամ՝ 12.30: Ոստիկանության օրինական պահանջի հերթական

ՀՀԿ-ական երիտասարդները արդյունավետորեն են ներկայանում Լիդերների ակադեմիայում

Հուլիսի 3-5-ը Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները մասնակցեցին Աղվերանում անցկացված «Լիդերների ակադեմիա Հայաստանում» ծրագրին, որը կազմակերպել էր  Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը (ԿԱՀ)՝ Հոլանդիայի քաղաքական հիմնադրամների և կուսակցությունների հետ համատեղ(Հոլանդական ազատական կուսակցություն (ՀԱԿ), Մաքս վան դեր Շտոլ հիմնադրամ(ՄՇՀ) և Էդուարդո Ֆրայ հիմնադրամ(ԷՖՀ)): Ծրագրի շրջանակներում նախատեսված էին սեմինարներ խորհրդարանում ներկայացված բոլոր կուսակցությունների երիտասարդ լիդերների համար: Այն  մեկնարկեց

«Հայաստանի իշխանությունները կարժանանան Յանուկովիչի բախտին, եթե հաշվի չնստեն նոր ուժի հետ»

Aravot.am-ի հետ զրույցում վերլուծելով մեր հանրապետությունում վերջին օրերին կատարվող իրադարձությունները՝ ազգագրագետ Արտաշես Բոյաջյանը կարծիք հայտնեց, որ քաղաքական-հասարակական թատերաբեմ նոր սերունդ է մտել, որը չի հանդուրժում ներկայիս խաղի կանոնները: Ըստ նրա, իշխանություններն ուզեն, թե չուզեն՝ այս ուժի հետ հաշվի են նստելու, այլապես կարժանան Յանուկովիչի ու մնացած լիդերների բախտին: Ազգագրագետի կարծիքով, այս պարագայում զիջողությունների պիտի գնան իշխանությունները,

Վարչապետին են ներկայացվել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործունեությունն ու առաջիկա ծրագրերը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հիմնադիր և խորհրդի ատենապետ Գարո Արմենին և հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանին: Հանդիպման ընթացքում վարչապետին են ներկայացվել հիմնադրամի գործունեությունը և առաջիկա ծրագրերը: Մասնավորապես, նշվել է, որ այժմ ընթացքի մեջ է Լոռու մարզի Դեբեդ համայնքում SMART նորարարական կրթական կենտրոնի կառուցման ծրագիրը: Նախատեսվում է կենտրոնում ներգրավել տարածաշրջանի համայնքների դպրոցականներին

Հայաստանի մամուլը ընդգրկվել է Ռուսաստանի մասին բացասաբար արտահայտված երկրների տասնյակում

«Ռուսաստանն այսօր» տեղեկատվական գործակալությունը պատրաստել է հունիսի 22-ից 28-ը ռուսական թեմային նվիրված համաշխարհային մամուլի հրապարակումների վերլուծությունը: Ըստ վերլուծության՝ առաջին տեղում է հայտնվել Գերմանիան; Նրան հաջորդում են Շվեյցարիան, Մեծ Բրիտանիան, Լեհաստանը, Ճապոնիան, Ուկրաինան, Չեխիան, Իսպանիան ու Հայաստանը: Վերլուծության հեղինակները նշել են, որ Հայաստանի ագրեսիվությունը կապված է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիաների հետ: «Իհարկե հոդվածների քանակը

Էդվարդ Նալբանդյան.  Հայաստանը երբեք հարցականի տակ չի դնի Հայոց ցեղասպանության փաստը

  Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը բրազիլական «Էստադաո» թերթին «Էստադաո». Սկզբում կցանկանայի ավելի ընդհանրական բնույթի հարց ուղղել, որն իմ կարծիքով այս պահին հիմնական հարցն է: Այն վերաբերում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այսպիսով, որքանո՞վ է կարևոր այս տարելիցը, այս ժամանակաշրջանը՝ Ցեղասպանության միջազգային ճանաչման ջանքերի առումով: Էդվարդ Նալբանդյան. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման հիմնական ուղերձն է՝ «Այլևս

Արշիլ Գորկու կյանքի վերջին 2-3 տարիները՝ բալետային ներկայացմամբ

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հուլիսի 9-ին և 10-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա «Արշիլ Գորկի» բալետային ներկայացման պրեմիերան: Բեմադրության հեղինակը «Հզոր զգացմունքներ» պարային համույթի գեղարվեստական ղեկավար, շվեդական արքայական բալետի հիմնական մենապարող Արսեն Մեհրաբյանն է: Նա այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ 2006 թվականին Արշիլ Գորկուն նվիրված մի փոքրիկ ներկայացում է

ԵԱՀԿ-ում առաջարկում են սահմանել սպառազինման վերաբերյալ նոր վարքականոն

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի միջազգային քարտուղարությունն այսօր հրապարակել է «Հելսինկի գումարած 40» ծրագրի վերաբերյալ իր վերջնական զեկույցը եւ ներկայացրել ԵԱՀԿ-ն բարեփոխելու կոնկրետ առաջարկություններ, որոնց շնորհիվ գալիք տարիներին կապահովվի կառույցի արդիականությունը եւ արդյունավետությունը: Զեկույցը ԵԱՀԿ ԽՎ ամենամյա նստաշրջանին կառույցի հիմնադիր փաստաթղթի՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի 40-ամյակին նվիրված հատուկ միջոցառման ընթացքում, երեք մայրցամաքներից ժամանածների կողմից ներկայացվել է խորհրդարանականների ուշադրությանը:

«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը հրապարակել է քաղաքացիական հագուստով ոստիկանների լուսանկարներ   

«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել՝ պահանջելով պատժել նաեւ հունիսի 23-ին ՀՀ քաղաքացիների նկատմամբ բռնություններ գործադրած ոստիկաններին: Նախաձեռնությունը հրապարակել է նաեւ քաղաքացիական հագուստով ոստիկանների լուսանկարներ: Հայտարարությունում նշվում է. «Հարգելի՛ հայրենակիցներ, ինչպես գիտեք մեր պահանջներից մեկը հունիսի 23-ին քաղաքացիական հագուստով ոստիկաններին պատժելն է, ովքեր ապօրինի կերպով բռնի ուժ են կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ։ Սակայն իշխանությունները

Անհայտ անձը ինքնաձիգով 10-ից ավելի կրակոցով սպանել է 57-ամյա տղամարդուն. shamshyan.com

Այսօր` հուլիսի 6-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք Նոր Արեշ 28 փողոցում իրենց մոտ եղած հրազենով 10-ից ավելի անգամ կրակոցներ են արձակել նշված փողոցի թիվ 18/2 տան մոտ տեղադրած նստարանին նստած 57-ամյա Վաղինակ Ասոյանի վրա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է:

Թերացող համատիրությունները կենթարկվեն պատասխանատվության

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում են ստուգումները մայրաքաղաքի վերելակային տնտեսության շահագործման ու պահպանման նպատակով համայնքային բյուջեից տրամադրվող և համատիրությունների կողմից հավաքագրվող  գումարների ծախսերի  և  դրանց նպատակային օգտագործման ուղղությամբ: «Ակնկալում եմ համակողմանի ստուգումների անցկացում, որի արդյունքում թե՛ մեզ ու թե՛ հանրության համար պետք է ակնհայտ

Այսօր ձերբակալված ցուցարարների մեջ Ռուսաստանի կողմից փնտրվող կար. НТВ

Այսօր Երեւանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ նստացույցի ընթացքում ձերբակալված 50 անձանցից մեկը Ռուսաստանի կողմից գողության համար հետախուզման մեջ գտնվող կասկածյալ  է եղել: Այս մասին, ըստ «НТВ»-ի, ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Նրա խոսքերով՝ Ռուսաստանում Հայաստանի այդ քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել գողության հոդվածով. «Բերման

Շարունակվում են 2015 թվականի ծրագրով նախատեսված աշխատանքները

Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթման 4 դեպք: Քանդման աշխատանքներ են իրականացվել 2 հասցեներում: Շինարարական հրապարակների կազմակերպման պայմանների նկատմամբ հսկողության արդյունքում էլ խախտման 1 դեպք է արձանագրվել: Հասարակական տրանսպորտի սպասարկման որակի ուղղությամբ տարվող աշխատանքների մասով զեկուցվել է, որ շարունակվում է վնասված

Արցախի վարչապետը ներկայացրել է գյուղատնտեսության նորանշանակ նախարարին

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 6-ին, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի ուղեկցությամբ, այցելել է գյուղատնտեսության նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Արամ Մխոյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել գյուղատնտեսության նախկին նախարար Անդրանիկ Խաչատրյանին` կատարած աշխատանքի համար: Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ շնորհավորելով նրան` Արայիկ Հարությունյանը մաղթել  է նորանոր հաջողություններ և արդյունավետ աշխատանք արդեն այլ բնագավառում: «Այս տարիներին

Ըստ ՀՀ քրեակատարողական վարչության ստուգումների՝ հատուկ ծառայություն իրականացնողը յուրացրել է կալանավորի խոշոր չափերի գույքը

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության ներքին անվտանգության բաժնում անցկացված ստուգումներով պարզվել է, որ պետական հատուկ ծառայություն իրականացնող անձ հանդիսացող ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի ծառայողը կատարել է խոշոր չափերի յուրացում: Մասնավորապես՝ 2015 թվականի մարտի 20-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի ձերբակալված անձանց պահման վայրից հիշյալ քրեակատարողական հիմնարկ տեղափոխված կալանավորի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերված

«Ռեյնջերներ» մուլտֆիլմը երեխաներին ագրեսիվ է դարձնում

Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի հեռուստառադիոլրագրության ամբիոնի դասախոս, տեսաբան Կարինե Տիտանյանի համոզմամբ՝ հեռուստատեսությամբ հեռարձակվող հաղորդումների մեջ քիչ են մանկական հաղորդաշարերը, իսկ ցուցադրվող ֆիլմերն ու մուլտֆիլմերը բացասաբար են անդրադառնում երեխայի հոգեբանության ու դաստիարակության վրա: «Այսօր մենք մանկական հաղորդումների խիստ պակաս ունենք: Երեխաները միայն մուլտֆիլմերով չէ, որ պետք է զարգանան։ Նրանք հազար ու մի հետաքրքրություն ունեն, որոնք պետք

Հանձնարարվել է հատուկ հսկողություն սահմանել մայրաքաղաքի հրդեհավտանգ հատվածներում

Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին, համապատասխան վարչությունների և ստորաբաժանումների պետերին հանձնարարել է խստացնել հսկողությունը մայրաքաղաքի բոլոր այն հատվածներում, որտեղ, հաշվի առնելով եղանակային պայմանները, կարող է հրդեհների վտանգ առաջանալ, անհրաժեշտության դեպքում, ՏԿԱԻՆ-ի հետ համատեղ, ձեռնարկել համապատասխան միջոցներ: Բացի այդ, կոմունալ տնտեսության վարչությանը նաև հանձնարարվել է մայրաքաղաքի աղբավայրերում հնարավոր հրդեհների

Սալջարդեր ստացած ցուցարարը հրաժարվում է դուրս գալ ոստիկանությունից

Արաբկիրի ոստիկանության բաժին բերման ենթարկված բոլոր ցուցարարներին քիչ առաջ ազատ արձակեցին: Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանի խոսքով, ոստիկանության բաժնում մնացել է միայն մի տարեց մարդ, որը հրաժարվում է ոստիկանությունից դուրս գալ: Այդ տարեց տղամարդը բերման ենթարկվելիս թեւերի հատվածում սալջարդեր է ստացել ու պնդում է՝ չի հեռանա ոստիկանությունից՝ առանց դատաբժշկի ուղեգրի: Ստյոպա Սաֆարյանը ոստիկանության Արաբկիրի բաժին էր

«Մարտական ոգով ուժեղ ենք, նորագույն տեխնիկա է պետք». «Ա1+»

Մարտական ոգով հայկական կողմը ուժեղ է հակառակորդից։ ՀՀ ՊՆ ռազմական ավիացիոն ուժերի անձնակազմի հրամանատար, անկախության տարիների առաջին օդաչու Արմեն Ափիկյանը այսօր միակ խնդիրը համարում է նորագույն տեխնիկա ձեռք բերելը։ Ռազմաօդային ուժերի մայոր Գոռ Ղազարյանն էլ վստահեցրեց՝ պատրաստ են անառիկ պահել հայրենիքի սահմանները. «Մենք կպահենք այս երկիրը հանուն այն երեխաների, ովքեր ծնվում են։ Հանուն այն գաղափարի

Երևան քաղաքի բյուջեի առաջին կիսամյակի կատարողականը կազմել է 103 տոկոս

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ համայնքային բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման քաղաքապետարանի և վարչական շրջանների 2015 թվականի առաջին կիսամյակի  կատարողականի ընդհանուր ցուցանիշը կազմել է 103 տոկոս: Քաղաքապետը հանձնարարել է աշխատանքները շարունակել նույն սկզբունքով՝ պահպանելով 100 և ավելի տոկոս ցուցանիշը: Երևանի քաղաքապետարան

Հուլիսի 7-ին, 9-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում Ուշադրություն Հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն Հանրապետության տարածքում` Հուլիսի 7-ին, 9-11-ին հյուսիսային շրջաններում, 8-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 7-ին էապես չի փոխվի, 8-ին կնվազի 1-2

ԿԳԲ-ի խցերում՝ Աստվածաշունչ զուգարանի թղթի փոխարեն. «Ա1+»

Առաջին հայացքից չառանձնացող պատի ետեւում գնդակահարվել են մարդիկ, որոնք այդպես էլ չեն հասկացել, թե որն է իրենց հանցանքը։ Այսօր թանգարան դարձած Լատվիայի ԿԳԲ շենքի սառը պատերն ու չորացած արյան հոտը, նույնիսկ ամռանն այստեղ երկարաճիտք տաք կոշիկներ կրող գիդի պատմությունը տեղափոխում են դաժան անցյալ, որը մոտ քսան տարի իրական է եղել տասնյակ հազարավոր մարդկանց համար։ Այստեղ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031