Օրվա լրահոսը

«Այս ամենը ցույց է տալիս, որ Ալիեւի պնդումները, որ իրենք ստացան ամեն ինչ, լիովին համապատասխանում են իրականությանը. իրենք ստանում են անխոչընդոտ կապ»

«Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։ -Պարոն Ղուկասյան, հրապարակվեց «ԹՐԻՓՓ» ծրագրի վերաբերյալ հայ-ամերիկյան համատեղ հայտարարությունը։ Մասնավորապես, հայտարարության մեջ նշվում է, որ նախատեսվում է «Հայաստանի տարածքով անխոչընդոտ, մուլտիմոդալ տարանցիկ փոխկապակցվածություն հաստատել՝ կապելով Ադրբեջանի հիմնական մասն իր Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ եւ ստեղծելով Տրանս-Կասպյան առեւտրային երթուղու կենսական օղակ»։ Ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, Հայաստանի համար

Եթե անգամ Եկեղեցին Արցախի մասին չխոսի, ապա քարերը պիտի աղաղակեն

ինչո՞ւ Հայ Եկեղեցուն հաջողվեց լեզու գտնել աստվածամարտ կոմունիստների և նրանց հետևորդների հետ, իսկ ներկայիս իշխանությունների հետ դեռևս չի հաջողվում։ Չեմ կարծում, որ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը մեղավոր է այդ հարցում։ Այստեղ պատճառները բավականին խորքային են և որևէ կապ չունեն ո՛չ կուսակրոնության հետ, ո՛չ ինչ որ արարքներ կոծկելու հետ, ո՛չ արտաքին ուժերի հետ իբր կապեր ունենալու հետ և ո՛չ էլ այն բարձրաձայնվող մեղադրանքների հետ, որոնք ներկայացվում են ՀՀ իշխանությունների կողմից։

Pinaka հրթիռների առաջին խմբաքանակն առաքվել է Հայաստան. The Times of India

«Ազատություն». Կիրակի օրը Հնդկաստանի Նագպուր քաղաքում տեղի է ունեցել Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի համար նախատեսված հրթիռների առաջին խմբաքանակի՝ Հայաստան առաքման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հաղորդում է The Times of India պարբերականը՝ տեղեկացնելով, որ Հայաստան զենքի առաքումը ազդարարող արարողությանը ներկա է եղել Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը։ Նագպուր քաղաքում գործող Solar Defence and Aerospace Limited

Ես կոչ եմ անում բոլոր միջազգային կառույցներին, անկախ նրանից, որ Նիկոլը ձեր տղեն է, մի՛ լռեք. Զոհրաբյան

ՄԻՊ-ը, որի ղեկավարը կին է, որը հուզվում է, երգում է Աննա Հակոբյանի կազմակերպած կրթական ծրագրերին, ինչ-որ էմոցիոնալ հայտարարություններ է անում ու չի կատարում իր անմիջական պարտավորությունը, քանի որ իրեն թույլատրված չէ այցելել հացադուլի մեջ գտնվող մեդիագործչին, թող հիշի այն երդումը, որ տվել է ԱԺ-ում՝ ստանձնելով Օմբուդսմենի պարտավորությունը: Սրանք նաեւ բարոյական կարմիր գծեր են, որ սրանք քացի տալով ջնջում են…

««Մեր ձևով» շարժումն օգնում է տաղանդավոր երիտասարդներին հայրենիքում կայանալու և հաջողելու»

Գոհար Ղումաշյանը, որը համակարգում է «Մեր ձևով» շարժման կրթության և տաղանդավոր երիտասարդներին աջակցման ուղղությունը, ֆեյսբուքյան գրառմամբ նշում է. Դավիթ Բաղդասարյանն այն տաղանդավոր երիտասարդներից է, ում մենք օգնում ենք հասնել բարձունքների: Եվ այսպիսի երիտասարդները բազմաթիվ են: Նրանց համար պետք է միայն հնարավորություն ստեղծել: «Մեր ձևով» շարժումն օգնում է տաղանդավոր երիտասարդներին հայրենիքում կայանալու և հաջողելու համար: Դավիթն

Մեկնելու նախորդ օրը

«Այնտեղ, որտեղ բոլորը մոռանում են, մենք հիշեցնում ենք» «Հետաքննում է դետեկտիվը» շարքում ներկայացված պատմությունները Հայաստանի մասնավոր դետեկտիվների ասոցիացիայի նախագահ Հայկ Գաբրիելյանի եւ Հայաստանի միակ պաշտոնապես գրանցված մասնավոր դետեկտիվ կազմակերպության՝ «Gabrielyan & Partners Detective Bureau»-ի հետաքննված իրական դեպքերի հիման վրա են։ Այսուհետ «Առավոտը» կներկայացնի դետեկտիվի արտառոց բացահայտումները։ Դիմումն եկավ ուշ երեկոյան։ Փաստաթուղթը կարճ էր, ձեւակերպումները՝ սառն ու

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ հունվարի 19-24-ը Երևանում հունվարի 19-ի ցերեկը, 20-ին, 23-ին սպասվում է ձյուն։ Հունվարի 21-22-ին, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում հունվարի 19-ի ցերեկը, 20-ին շրջանների մեծ մասում, 21-ի գիշերը, 23-ին և 24-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին վայրերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 21-ի ցերեկը, 22-ին, 24-ի ցերեկը սպասվում

«Էն մարդիկ, ովքեր այսօր խաղաղություն են բերում, պետք է կարողանան երկիր ներկայացնել, նորմալ շոր հագնել»․ Ալեն Սիմոնյանը՝ պաշտոնյաների պարգեւավճարների մասին

«Դա պարգեւատրում չէ, այդ մարդկանց աշխատավարձն է, որը տարվա վերջում հավաքվել եւ տրվել է։ Ասեմ ավելին՝ էլի է տրվելու, այլ համամասնությամբ։ Դա այդ մարդկանց աշխատավարձն է։ Դա ոչ ֆորմալ բարձրացում է, որովհետեւ իրավական ձեւակերպման առումով դեռ լուծումը չենք գտել»։

Ucom-ի ֆիքսված կապի ցանցի ծառայությունները հասանելի են Զովունիում

Ucom-ը Կոտայքի մարզի Զովունի գյուղում հաջողությամբ գործարկել է գերարագ ֆիքսված կապի ցանցը։  Այսուհետ, Զովունու բաժանորդները կարող են միանալ մարզերի համար նախատեսված ֆիքսված կապի բոլոր գործող սակագնային պլաններին՝ օգտվելով ֆիքսված ինտերնետից, շարժական կապից և հեռուստատեսությունից՝ բոլոր ծառայություններն ստանալով մեկ փաթեթով և ավելի մատչելի պայմաններով։ Ցանցի ընդլայնման կապակցությամբ Ucom-ը Զովունու բնակիչների համար նախատեսել է հատուկ առաջարկ, որը

«Արվեստը պետք է ձեւով լինի ազգային, բովանդակությամբ՝ համամարդկային»

Հարցազրույց ՀՀ վաստակավոր նկարիչ Խաչատուր Ազիզյանի հետ Կան բացառիկ, ռազմավարական նշանակության մշակութային իրադարձություններ մեզանում, որոնք իսկապես զենք են հայի բացառիկ քաղաքակրթվածությունն ու այն մեկնաբանելու ձեւն ու բովանդակությունը աշխարհին ներկայացնելու մեջ, նման իրադարձությունները լուսաբանման ու լայն ներկայացման կարիք ու նշանակություն ունեն, հանրապետության շրջանակներից դուրս, ինչը մեզանում դեռեւս տեղի չի ունենում, գուցե հենց ամենամեծ զենքերից՝ մեր մշակույթից

Նարեկ Սամսոնյանի չկերած 11 օրվա խորհրդանշական ուտելիքը՝ ՄԻՊ-ին

ՄԻՊ-ի հետ հանդիպման գնացին Սամսոնյանի կինը՝ Լուսինե Առաքելյանն ու եւս երկու հոգի

2016թ.-ին Հայաստանը ոչ թե աշխարհաքաղաքական իրադարձությունների դիտորդ, այլ՝ մասնակից. Հենրիխ Դանիելյան

2016-ին Արցախը հայկական էր։ Հայաստանը ուներ մարտունակ բանակ և ուժեղ դիվանագիտություն։

Վալերի Օսիպյանին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի վերաբերյալ ծանուցում է ուղարկվել

ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Վալերի Օսիպյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:

Ինչպես գնահատել ընկերությունն ու վերափոխվել. մանկական ներկայացում «Հայասա» թատերախմբի մասնակցությամբ

Ռեժիսոր Նունե Աբրահամյանի բեմադրությունը՝ փոքրիկ տղայի մասին, ընդունվեց բուռն ծափերով Ամանորյա տոներին 2 օր շարունակ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում ավելի քան 2000 երեխա եւ գրեթե նույնքան մեծահասակ հնարավորություն ունեցան դիտելու «Հայասա» թատերախմբի «Իմ փետրավոր ընկերը» ներկայացումը: Ռեժիսոր Նունե Աբրահամյանի բեմադրած պատմությունը փոքրիկ տղայի մասին էր, որը անհավասար վերաբերմունքի է արժանանում տարիքով ավելի մեծ եղբայրների

ԱԱԾ-ն պետական գաղտնիք է համարել «Ախուրիկ» սահմանային անցակետից ռուս սահմանապահների հնարավոր հեռացման վերաբերյալ տեղեկությունները. Civilnet

Civilnet. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պետական գաղտնիք է համարել «Ախուրիկ» սահմանային անցակետում ռուս սահմանապահների հնարավոր հեռացման և հայկական կողմին հանձնման վերաբերյալ տեղեկությունները։ ՍիվիլՆեթին ուղղված հունվարի 16-ի պատասխանում ԱԱԾ-ն նշել է, որ հայցվող տեղեկատվությունը ենթակա չէ տրամադրման։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Անհապաղ միջոցներ ձեռնարկել` Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը կարգավորելու համար. «ՀայաՔվե»

Խստորեն դատապարտում ենք քաղաքական հայացքների համար մարդուն ծանր պատժի ենթարկելու այս գործելակերպը և պահանջում դատարանից՝ վերանայելու Նարեկ Սամսոնյանի խափանման միջոցը

«ԹՐԻՓՓ իրականացման շրջանակ» համաձայնությունը – ոչ կապիտուլյացիա, բայց լուրջ ռիսկեր պարունակող. Ալեք Ենիգոմշյան

Փաստաթուղթը լռություն է պահպանում արբիտրաժի, վեճերի լուծման հարթակների, միջանկյալ ապահովիչ միջոցների և ինքնիշխան գործողությունների պաշտպանության վերաբերյալ բացառությունների մասին։ Միջազգային ենթակառուցվածքային պրակտիկայում՝ թողնված նման դատարկությունը սովորաբար լցվում է ոչ թե ազգային իրավազորությամբ, այլ ներդրողակենտրոն արբիտրաժային մեխանիզմներով։

Օրենսդրության տեսանկյունից «Եկեղեցի – հոգևորական» բնույթի հարցերը դուրս են պետական վերահսկողությունից և քաղաքացիական դատարանի ենթակայությունից. Արթուր Ղամբարյան

ՀՀ-ում ակնհայտորեն նկատվում է «ամերիկանացման» քաղաքականությունը։ Եթե գնում ենք «ամերիկանացման» ճանապարհով, ապա վատ չէր լինի, եթե քաղաքական իշխանությունները Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու դեմ վարած իրենց քաղաքականության ընթացքում՝ կարգալույծ հոգևորականներին և նրանց դատական հայցերը վարույթ ընդունած դատավորներին «օգտագործելու» մասին որոշում կայացնելիս, նկատի ունենային նաև ԱՄՆ սահմանադրական իրավունքը և Գերագույն դատարանի Milivojevich և Hosanna-Tabor գործերով դիրքորոշումը։

Ալեն Սիմոնյանը կասկածում է, որ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները կլինեն հաջորդ ԱԺ-ում

004 շրջաբերականով մերժել եք Հայաստանի հանրապետությունը դուք»,- պատասխանելով Արծվիկ Մինասյանի եւ Արթուր Խաչատրյանի ելույթներին, ասաց Ալեն Սիմոնյանը։

Հացադուլ, օր 11-րդ. երեկվա մասին. Նարեկ Սամսոնյան

Ջերմ ողջույններ «Արմավիր» ՔԿՀ-ից։ Այսօր լրանում է հացադուլի մեջ գտնվելուս 11-րդ օրը և, փառք Աստծո, օրգանիզմս դեռ թույլ է տալիս ամեն օր հաղորդակցվելու մասին տվածս խոստումն իրականացնել։ Այսօր հնարավորինս կարճ կլինեմ, ընդամենը տեղեկատվություն կտամ ձեզ երեկվա իրավիճակի հետ կապված։ Երեկ առավոտյան կրծքավանդակիս շրջանում սեղմող ցավեր և շնչարգելություն ունեի, ինչն այդքան էլ լավ նախանշան չէր։ Քանի

«Հետո չասեք՝ ինչի՞ էսպես եղավ, էս ի՞նչ բերեցիք մեր գլխին»․ 44-օրյա պատերազմի զեկույցի թեման ԱԺ-ում լեզվակռվի առիթ դարձավ

ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն առաջարկեց հանրային լսումների ձեւաչափով զեկույցի բաց մասը ներկայացնել հանրությանը

Երկրի բնականոն կյանքը կառուցվում է մեկ կոնկրետ անձի ներքին վախերի և քմահաճույքների հիման վրա. Տիգրան Աբրահամյան

Ամիսներ շարունակ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանը ազատությունից զրկված է այն բանի համար, որ Ամենայն Հայոց Հայրապետի հետ ազգակցական կապ ունի և Մայր Աթոռի դեմ գործողություններում իշխանությունն իր քայլը որպես ճնշման միջոց է դիտարկում:

Իսպանիայում արագընթաց գնացքների բախման հետևանքով կա 21 զոհ

Տարօրինակ է, որ ռելսերից դուրս գալը տեղի է ունեցել ճանապարհի ուղիղ հատվածում. Իսպանիայի տրանսպորտի նախարար

Սոֆթ Կոնստրակտը հյուրընկալել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը

Սոֆթ Կոնստրակտ ընկերությունում օրերս տեղի է ունեցել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության  տարեվերջյան տեղեկատվական հանդիպումը, որը մեկ հարկի տակ էր համախմբել Հայաստանի տեխնոլոգիական համայնքի առանցքային դերակատարներին։ Միջոցառմանը ներկա են եղել 200-ից ավելի տեխնոլոգիական ընկերությունների հիմնադիրներ, թիմերի անդամներ, գործընկերներ և ոլորտի ներկայացուցիչներ, որոնք իրենց ամենօրյա աշխատանքով ձևավորում և զարգացնում են Հայաստանի տեխնոլոգիական միջավայրը։ Ողջույնի խոսքով հանդես է

Դիլիջանի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի, Նորավան-Կապան, Ոսկեպար-Ջուջևան ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են

Հունվարի 19-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Դիլիջանի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի, Նորավան-Կապան, Ոսկեպար-Ջուջևան ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Տիգրանաշեն-Զանգակատուն ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Սարավան-«Զանգեր» և Հարժիս-Շինուհայր ավտոճանապարհներին բուք է։ Բաղրամյանի, Թալինի, Արթիկի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի,

Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը չկայացավ

Նախագահող դատավոր Լիլի Դրմեյանի գրասենյակից Aravot.am-ին տեղեկացրին, որ նիստը չի կայացել դատավորի հետ կապված անձնական հանգամանքների պատճառով։

Նույն ճանապարհով, որով Վրաստանն է էժանացրել դեղերի գները, մենք նույնպես այդ ճանապարհով գնալու ենք». Նարեկ Կարապետյան

Շատերդ գիտեք, որ մարդիկ գնում են Վրաստան, այնտեղից են դեղերը առնում, որովհետև էժան է։ Վրաստանի համակարգը մենք ներդնելու ենք այստեղ։ Համարյա 20-30%-ով, դեղեր կան` երկու անգամ էժան են։

Այս խոսքերն ասում է մի մարդ, որը բանակցել է Քի վեսթի փաստաթուղթը, ինչով առ այսօր անսահման հպարտանում է. Արուսյակ Ջուլհակյանը՝ Վարդան Օսկանյանին

Որքան ապաշնորհ և անլեզու պետք է լինել Լեռնային Ղարաբաղին բանակցային սեղանից դուրս թողնելու և Հայաստանի Հանրապետությունը կոնֆլիկտի հիմնական կողմ կարգելու համար:

Միքայել Սրբազանի ոգին տեղն է, վստահ, որ մեր ժողովուրդը կգնա ճշմարիտ ճանապարհով․ Գառնիկ Դանիելյան

Ապօրինաբար անազատության մեջ հայտնված մեր հայրենակիցների ազատ արձակման հարցում պետք է ձևավորվի հանրային պահանջ: Քաղբանտարկյալների խնդիրը բոլորիս խնդիրն է:

Ականատեսն ենք մեկ մարդու կողմից դատական իշխանության ամբողջական ուզուրպացման և փաստացի կազմալուծման․ Դավիթ Ղազինյան

Իմ աջակցությունն եմ հայտնում Նարեկ Սամսոնյանին և հորդորում եմ դադարեցնել հացադուլը, հավաքել ուժերը

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728