Օրվա լրահոսը

Ասում է՝ Արցախի էլիտան փախել է, բայց Արցախի էլիտան ու մասնավորապես նախագահները մինչեւ վերջ մնացել են Արցախում ու Նիկոլի անգործության հետեւանքով հայտնվել են Բաքվում. Շարմազանով

2020-ի գարնանը քաղաքացիներին բաժանում էր «հպարտ քաղաքացու անձնագիր», որտեղ Արաքսի ափից մինչեւ Օմար հայկական էր, հիմա 12.000 քառ կմ տարածք փոքրացած քարտեզի մակետ է բաժանում։

Ուրալօղլու․ «Զանգեզուրի միջանցքը պատրաստ կլինի 4-5 տարիների ընթացքում»

Թուրք նախարարն ասել է, որ Ադրբեջանի տարածքում գտնվող հատվածում աշխատանքները գրեթե ավարտված են։ «Մեր տարածքում գտնվող 224-կիլոմետրանոց ճանապարհահատվածում աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են և այժմ էլ շարունակվում են», – նշել է նա:

«Փախել են, ճողոպրել են՝ էն պլանի ներքո, որ դա ներկայացվելու է որպես ՀՀ կառավարության դավաճանություն»․ Փաշինյանը շարունակում է մեղադրել Արցախի իշխանությանը

«Առավոտ»-ի հարցին` բոլոր արցախցիները պետք է ցեղասպանվեին կամ գերեվարվեին, որ ՔՊ-ականներն իրենց լավ զգայի՞ն, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․․․

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Մարտի 26-ի ցերեկը, 30-31-ին առանձին վայրերում հնարավոր է նաև ամպրոպ։

«Հայֆիլմ» կինոստուդիան» վերադարձվել է ԿԳՄՍՆ-ին

ԿԳՄՍՆ աջակցությամբ իրականացվող Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն ընդգրկվել է Կինոպրոդյուսերների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի (FIAPF) կողմից որակավորված 49 կինոփառատոների ցանկում։

Վերականգնվել են «Իզի Փեյ»-ի բոլոր վճարամիջոցներով Viva-ի մատուցած ծառայությունների դիմաց վճարումները

Viva-ի բաժանորդներն այսուհետ կարող են ընկերության կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վճարումներ իրականացնել «Իզի Փեյ» բոլոր վճարամիջոցներով

Ներկայանալով որպես իրավապահ մարմինների աշխատակիցներ՝ փորձում են համոզել, որ գումար փոխանցեք. կիբեռոստիկանությունը զգուշացնում է

Մի՛ վստահեք նման զանգերին կամ հաղորդագրություններին։ Եթե ստանում եք նման զանգ, անմիջապես դադարեցրեք խոսակցությունը և դիմեք ՆԳՆ ոստիկանություն։

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատախազությունը պետք է իրավահաջորդության հարց պարզի

Նախորդ նիստում բացահայտվել էր, որ դատավարության մասնակիցներից մեկը մահացել է եւ դատախազությունը պետք է այս ընթացքում պարզեր մահացածի իրավահաջորդություն եղե՞լ է՝ ժառանգներ կա՞ն, ժառանգություն ընդունե՞լ են, թե չէ։ Դատախազությունը, սակայն, այդ գործողությունն ամբողջությամբ չէր կատարել։

Վանաձորի համայնքապետարանի մի շարք աշխատակիցներ են ձերբակալվել

Կաշառք ստանալու, տալու, խմբով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և խարդախության դեպքերի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակում ձերբակալվել է 10 անձ, որոնցից 7-ը՝ Վանաձորի համայնքապետարանի նախկին և գործող պաշտոնատար անձինք

Նախընտրակա՞ն, թե՞ երաշխավորված խաղաղություն. Վահե Հովհաննիսյան

Մեր՝ հավաքական ընդդիմության խնդիրն է հանգիստ կերպով ներկայացնել հանրությանը «Երաշխավորված խաղաղության» կենսական անհրաժեշտությունը և բովանդակային իմաստը։

Վրաստանը դարձել է «հարկային դրախտ», մինչդեռ Հայաստանում ամեն ինչ շատ ավելի բարդ է․ Կրիպտո տնտեսվարողների միություն

Սա նշանակում է, որ երկիրը չի օգտագործում իր պոտենցիալը տարածաշրջանային հաբ դառնալու համար։

Վերջին հինգ տարիների ընթացքում ԵՄ ծրագիրն աջակցել է 48 բիզնեսի և 84 նախաձեռնության՝ ստեղծել 117 նոր աշխատատեղ Շիրակում

Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը ազգային և տեղական գործընկերների հետ միասին մասնակցեց ծրագրի փակման միջոցառմանը։

Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը՝ Մանասյանի և Անթյե Ֆրիցի քննարկման առանցքում

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնի ներկայացուցիչներին

«Երբ արցախցիներին ասում է՝ փախել եք, դա հեքիաթի ժանրից է. դու սահմանը կրճատել ես, Արցախը հանձնել ես թուրքին, ինքնությունից հրաժարվել ես, արցախցիների՞ն ես մեղադրում»

«Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններով արհեստական ամբոխավարական մանիպուլյացիաներ է ներմուծում եւ ազգը պառակտում։ Այս իրավիճակը ծայրահեղ վտանգավոր է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց արցախցի քաղաքագետ Դավիթ Կարաբեկյանը։ Արցախցիների մասին Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին անդրադառնալով՝ Կարաբեկյանն ասաց. «Դա խոսում է այն մասին, որ պետական ղեկավարը կամ դիլետանտ է, կամ միտումնավոր մարդկանց փորձում է տանել փողոցային լեզվակռվի։ Ժողովրդավար է

Արցախի նախագահն ընդունել է ֆրանսիացի լրագրողների

Ուլիս Մանեսը և Ադրիեն Բրիանը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու լուսաբանել Արցախի շուրջ զարգացումները և ներկայացնել առկա իրողությունները միջազգային հանրությանը։

Ցուցարարների բարեկամը խմբի կազմում դանակահարել է անչափահաս Ռոբերտ Ռուբենյանին, ինչի հետևանքով նա մահացել է․դատախազություն

Դատախազությունն անդրադարձել է անչափահաս Ռոբերտ Ռուբենյանին սպանելու մեջ մեղադրվող Տիգրան Մաթևոսյանի բարեկամների կողմից կազմակերպված ցույցին

ԵՄ-ն սերտորեն հետևում է Ռուբեն Վարդանյանի և Բաքվի բանտում պահվող մյուս հայ գերիների գործերին. դեսպան Մարագոս. News

«Հուսով ենք, որ բոլոր մնացյալ հարցերը, այդ թվում՝ զգայուն հումանիտար բնույթ կրող հարցերը, կարող են կարգավորվել կողմերի միջև»

Հարավից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մարտի 27-28-ին սպասվում են տեղումներ

Լեռնային գոտիներում թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում անձրևի տեսքով, առանձին շրջաններում ուղեկցվելով ցածր հորիզոնական տեսանելիությամբ և քամու ուժգնացմամբ՝ 14-17մ/վ արագությամբ:

«Քաղաքային խորհրդի անդամ Էլեն Ասատրյանը Գլենդելի համար անխոնջ պաշտպան է եղել». Կալիֆոռնիայի Վեհաժողովի անդամ Ջեսիկա Կալոզա

Էլեն Ասատրյանը կրկին առաջադրվում է Հունիսի 2-ին կրկին ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Գլենդելի քաղաքային խորհրդի անդամի ընտրություններ են։ Առաջադրվելու է հայազգի Էլեն Ասատրյանը։ Նրա առաջադրմանը սատարող հայտարարություններ են արել սենատորներ, ԱՄՆ Կոնգրեսի անդամներ, վեհաժողովի անդամներ… Կալիֆոռնիայի սենատ Սաշա Ռենե Պերեսը ասում է՝ ես անձամբ տեսել եմ, թե ինչպես է խորհրդի անդամ Էլեն Ասատրյանը ներկայանում ամենակարեւոր պահերին.

«ՀԷՑ-ը դարձել է ՔՊ նախընտրական շտաբ»․ Գառնիկ Դանիելյան

Ընդդիմադիր լինելը ինդուլգենցիա չէ՝ կոռուպցիայի մեջ թաթախվելու համար․ Բաբկեն Թունյան

Սարգիս Խանդանյանը՝ Հունգարիայում կայանալիք ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության ղեկավար

Հունգարիայում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու ապրիլի 12-ին:

Դրսում՝ խոնարհվում են ադրբեջանցիների առաջ, ներսում՝ իրենց պատառոտում են, թե իրենց դեմ խաղ չկա. Տիգրան Աբրահամյան

Եթե ամեն ինչ այդքան հրաշալի է, եթե այդքան մեծ արդյունքներ եք գրանցել, ապա ինչո՞ւ է ձեր պաշտոնավարման ամբողջ շրջանը ուղեկցվել պարտություններով, ողբերգություններով, մարդկային և տարածքային կորուստներով։

Նարեկ Սարգսյանին՝ 16 տարի ժամկետով ազատազրկում

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը /Շենգավիթ նստավայր/, դատավոր Սամվել Յուզբաշյանի նախագահությամբ, մարտի 18-ին հրապարակել է 35-ամյա Տաթեւիկ Աբրահամյանի՝ առանձին դաժանությամբ սպանության գործով դատավճիռը։ Տ.Աբրահամյանին խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանը դատապարտվել է ազատազրկման՝ 16 տարի ժամկետով։ Տուժողը ոստիկանության Կոտայքի մարզային վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Ավետիք Աբրահամյանի դուստրն է, աշխատում էր ԵՊՀ-ում՝ որպես դասախոս։ Հանրային

«Երեկ տարեց պատգամավորի նկատմամբ ԱԺ նախագահի ու փոխնախագահի բառապաշարն ի՞նչ էր, եթե ոչ բուլինգ, նվաստացում, վիրավորանք, ուժի ցուցադրություն». Արաքս Մելքոնյան

Իհարկե, էթիկայի հանձնաժողով չի ձևավորվի, գործընկերները կծափահարեն այս խոսույթին, հատուկենտ քննադատությանն էլ քամահրանքով կվերաբերվեն «ժողովրդավար» իշխանությունները։

Արտաշատում տեղի ունեցած սպանության դեպքով իրականացվում է թերի ու միակողմանի քննություն. ահազանգ

Միջադեպի մասնակցի ազգականները կառավարության շենքի դիմաց ահազանգում են քննության բացթողումների մասին, պահանջում համալիր քննություն

Մենք պարտվեցինք պատերազմում, բայց կռվելու մասին որոշումը, պարզվեց, մեր պետության անկախացման ճանապարհն էր. Մարիա Կարապետյան

Կայսրությունը այլ բան էր պլանավորել։ Նիկոլ Փաշինյանը 2018-ից 2020 թվականներին պիտի որոշեր «հանձնել» կա՛մ Հայաստանը, կա՛մ Ղարաբաղը (եւ արդյունքում՝ երկուսը միասին)։

Ինչ է կատարվում, երբ հրաշքը մտնում է խամաճիկների աշխարհ

Կամ՝ ինչպես են բեմում կենդանանում մետերլինկյան խամաճիկները Համազգային թատրոնի վարագույրը վերջապես բաց է։ Բեմը ողջ կահավորանքով ծածկված է սպիտակ սավանով։ Ազդարարվում է ներկայացման սկիզբն ու դերասաններից երեքը դահլիճից մոտենալով հավաքում են սավանը։ Ձեւավորումը բավական թեթեւ է, առանց ավելորդությունների եւ հեշտությամբ էլ փոփոխության է ենթարկվում փազլի սկզբունքով։ Ներկայացման սկիզբն անորոշ է, դեռեւս անհասկանալի, բայց եւ միեւնույն

«Ձեր պատասխանը շատ լղոզված էր»․ Գառնիկ Դանիելյանը՝ ԿԿՀ անդամի թեկնածուին

Եփրեմ Կարապետյանը գտնում է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այս պահին էլ անկաշկանդ է գործում, քանի որ եզրակացությունները առավելապես գործող պաշտոնյաներին են վերաբերում, այդ թվում նաեւ վարչապետի մասին եզրակացություն կա։

Մելանյա Թրամփը հյուրընկալել է Fostering the Future Together գագաթնաժողովը, որտեղ դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանը

Երկրորդ օրը գագաթնաժողովը տեղափոխվել է Սպիտակ Տուն։ Երկօրյա նստաշրջանում Առաջին տիկնոջ, ԱՄՆ կառավարության պաշտոնյաների, տարբեր պատվիրակությունների և տեխնոլոգիական ընկերությունների (այդ թվում՝ Palantir, OpenAI, Adobe, Google, Meta, Zoom, xAI) ներկայացուցիչների մասնակցությամբ կայացել են կլոր–սեղան քննարկումներ՝ միավորելու ջանքերը երեխաների թվային գրագիտության, առցանց անվտանգության ապահովման և արհեստական բանակության ճիշտ կիրառման շուրջ։

Լրահոս
Մարդկային միտքը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031