Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյանը՝ հանրապետության պատվավոր զոքանչ

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը պատվավոր զոքանչի վկայական է ստացել իր փեսաներից: Վկայականը Անահիտ Բախշյանին տրվել է անժամկետ` առանց զենք կրելու թույլտվության: Փեսաների նվերի հումորային երանգը նկատվում է նաեւ վկայականի կազմից, որտեղ սիրելի զոքանչի սիրելի բառը չակերտների մեջ է առնված: Լուսանկարը՝ ԱՐՓԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆԻ «Առավոտ» օրաթերթ 29.03.2015

Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Գագիկ Գինոսյան եւ Արա Պապյան

«Դեմ առ դեմ» հաղորդաշարի հյուրերն են «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի տնօրեն Արա Պապյանը եւ «Կարին» համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը: Թեման՝ ինչ ենք մենք պահանջում թուրքերից: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:

Փաստաթղթերով Մաքսիմ Հակոբյանի «Գյուղարտ» սպանդանոց բրուցելոզով հիվանդ ոչ մի կենդանի չի մտել (Տեսանյութ)

Բրուցելոզով հիվանդ կենդանին ցուցված է, որ հենց սպանդանոցում մորթվի

Հայաստանում մեկնարկում են երգչախմբային դիրիժորների և տնօրենների համար սեմինարներ

«Մեդիա կենտրոն», ապրիլի 30, 2015 թ.: Մայիսի մեկին Երևանում կմեկնարկի «Սեմինարներ երգչախմբային դիրիժորների և տնօրենների համար» նախագիծը, որն իրականացնում է լեհական Chórtownia հիմնադրամը: Սեմինարի ընթացքում մասնակիցները տեղեկանալու են The Sound of Europe II նախագծին: Միջոցառման ժամանակ ներկայացվելու է նաև Երգչախմբային կայքը, որը հանդիսանում է հարթակ՝ մեկտեղելու տարբեր երկրների երգչախմբերի մասին տեղեկատվությունը: Այս առիթով «Մեդիա կենտրոն»-ի

«Թրանսփարենսի ինթերնեշնլ». Քաղաքացիական հասարակությունը եւ լրատվամիջոցները հիմնարար բարեփոխումների կարիք ունեն

Որպեսզի դառնան Հայաստանի օրինավորության ազգային համակարգի արդյունավետ սյուներ

1 ամիս ժամանակ` դեղերն ու կոսմետիկան դրոշմապիտակավորելու համար

Այն վերավաճառողները, որոնք չեն հասցրել ու 1 ամսում էլ չեն հասցնի պարտադիր դրոշմապիտակավորել ապրանքները, կառավարությունը նոր հնարավորություն է տալիս

Վրաստանի իշխանությունները` «երկու քարի արանքում»

«Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանից «Առավոտ»-ը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ Վրաստանը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Թուրքիայի հետ ռազմավարական հարաբերությունների գործոնից բացի՝ մեր զրուցակիցը մի նոր իրողություն էլ նշեց. «Քաղաքական մակարդակով դժվար է նույնիսկ պատկերացնել, որ վրացական խորհրդարանը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ադրբեջանական փոքրամասնությունը Վրաստանում բավական հիվանդագին է ընդունում հայ համայնքի ջանքերը, երբ Վրաստանում

Սամվել Բալասանյանը բաղնիք ու վարսավիրանոց կուղարկի անապահովներին

Այսօր տեղի ունեցավ Գյումրու ավագանու հերթական նիստը, այն արտառոց էր նրանով, որ օրակարգի գրեթե բոլոր հարցերը վերաբերում էին համայնքային բյուջեից դրամական օգնություն հատկացնելուն: Դրամական օգնություն հատկացրեցին զոհված ազատամարտիկների հարազատներին, ազատամարտիկներին, Երկրապահ կամավորական միության Գյումրու տարածքային բաժանմունքին, Թատերական գործիչների միության, Գրողների միության Գյումրու մասնաճյուղերին, Կույրերի միավորմանը, «Սամբո-ձյուդոյի մարզադպրոցին», Եվրոպայում հաղթած սպորտսմեններին, «Անի» փողային նվագախմբին, որի թմբուկը

Բագրատյանն ու Խոսրով Հարությունյանը վիճեցին մութ ու ցուրտ տարիների մասին. «Չաքլորանաք՛, գլուխ չարդուկե՛ք»

ԱԺ նիստում Խոսրով Հարությունյանը հայտարարեց, որ ատոմակայանը փակել է ՀՀՇ-ն, բացել է Վազգեն Մանուկյանը. Բագրատյանը վիճեց:

Human Rights Watch-ը կոչ է անում ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին. «Ազատություն» ռադիոկայան

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նամակ է ուղղել Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, որում մտահոգություն է հայտնում «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման հինգ անդամներին առաջադրված մեղադրանքների և նրանց նախնական կալանքի ենթարկելու կապակցությամբ, և դատախազությանը կոչ է անում քայլեր ձեռնարկել վերջիններիս իրավունքների վերականգնման ուղղությամբ: «Human Rights Watch-ը մտահոգված է, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամները հետապնդվում են իրենց

Հայաստանում է Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմաբժշկական վարչության պետի գլխավորած պատվիրակությունը

Ապրիլի 30-ից մայիսի 1-ը ժամանակահատվածում Հայաստանում է գտնվում Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմաբժշկական վարչության պետի գլխավորած պատվիրակությունը: Այցը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև 2015թ. ռազմական համագործակցության պլանի շրջանակներում: Մայիսի 30-ին վրացական պատվիրակությանն ընդունեց ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետը: Հանդիպման ժամանակ քննարկվեցին հարևան պետությունների միջև երկկողմ ռազմական համագործակցության օրակարգում բուժծառայությունների միջև

Երեւանի ավագանու անդամը հեռացվեց ԲՀԿ-ից

Քիչ առաջ տեղի ունեցավ Շենգավիթի ԲՀԿ տարածքային կառույցի նիստը եւ կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանի առաջարկով` ԲՀԿ Երեւանի ավագանու անդամ Սամվել Շառոյանը, որը դիմում էր գրել Երեւանի ավագանու կազմից դուրս գալու համար, հեռացվեց կուսակցությունից: «Կուսակցությունից հեռացվեց, որովհետեւ չի կարող կուսակցությունում մնալ մեկը, որ դուրս է գալիս ավագանու խմբակցությունից, այսինքն՝ չի կիսում «Բարգավաճ Հայաստանի» տեսակետներն ու դիրքորոշումը:

Տրայան Հրիսթեա. «ԵՄ-ն Հայաստանում չէ դասախոսի կարգավիճակում լինելու համար»

Տրայան Հրիսթեայի կարծիքով՝ կոռուպցիան կապված է երկրի թերզարգացման հետ

«Իրանի շուրջ պայմանավորվածությունների տնտեսական հետեւանքներին պետք է զգուշորեն մոտենալ»

Նախկին վարչապետ, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը` վերջին տնտեսական իրադարձությունների մասին – Ի հեճուկս միջազգային կառույցների կանխատեսումների, որ այս տարին Հայաստանը փակելու է 0 տոկոս տնտեսական աճով, վարչապետը օրերս հայտարարեց, որ 2,5-3 տոկոս տնտեսական աճ կապահովվի` ի հաշիվ հանքարդյունաբերության, սպասարկման ոլորտի: Ի դեպ, Դուք դեկտեմբերին դեռեւս, ավելի վաղ, զգուշացրել էիք 1-2%-անոց տնտեսական աճի մասին։ Ասել էիք

ՌԴ-ից վերցրած նոր վարկը էլեկտրաէներգիան կթանկացնի 2.5 դրամով

Փոխնախարարը պատասխանեց պատգամավորների քննադատություններին, թե ինչո՞ւ են 270 մլն դոլար վարկ վերցնում, երբ ոչ մի հաշվարկ չի արվել:

ՀՔԾ-ն կրկին կարճել է «Ա1+»-ի լրագրողի գործով վարույթը. «Ա1+»

Հատուկ քննչական ծառայությունը կրկին որոշել է՝ ՀՀ պետական պահպանության գնդի գումարտակի հրամանատար Կարեն Հայրապետյանը չի խոչընդոտել «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանի մասնագիտական գործունեությունը եւ որոշել՝ գործով վարույթը կարճել՝ վերջինիս արարքում հանցակազմի բացակայության հիմքով։ Քննիչը եզրակացրել է. «Կ.Հայրապետյանի արարքում բացակայում են Մարինե Խաչատրյանին ծեծի ենթարկելու, ինչպես նաեւ վերջինիս գույքը դիտավորությամբ կամ անզգուշությամբ վնասելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող՝

Թղթե գիրքը ձեռք է բերում բոլոր այն հատկանիշները, որոնք մինչ այժմ չուներ (Տեսանյութ)

«Անտարես» մեդիա հոլդինգը որոշել է ապացուցել, որ գիրքը չի հնանում

Գագիկ Գինոսյան. «Ազգերը ապրում են իրենց լեզվով և մշակույթով» (Տեսանյութ)

Հարցազրույց Գագիկ Գինոսյանի հետ -Ապրիլի 29 ին՝ Պարի միջազգային օրը տեղի ունեցավ ազգային պարի բաց դաս: Ինչո՞ւ այս օրը մենք շեշտը դրեցինք ազգայինի վրա: -Կարծում եմ գաղտնիքը պետք է փնտրել Գարեգին Նժդեհի մի դարձվածքի մեջ. Բոլոր ազգերը պետք է հայրենասեր լինեն, փոքրերն ավելի, քան մեծերը, մենք՝ ավելի քան բոլորը…Ազգերը ապրում են իրենց լեզվով և մշակույթով,

«Ծերացող ազգ» հասկացությունը նաեւ դրական որոշակի իմաստ է պարունակում

Aravot.am-ը այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ավարտին ՀՀ ազգային վիճակագրության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանից հետաքրքրվեց, թե նրա բերած վիճակագրական տեղեկություններից կարելի՞ է ասել, որ մենք այսօր ծերացող ազգ ենք: Ի պատասխան, Տիկին Կույումջյանը ասաց. «Նախորդ տարվա համեմատությամբ մահը հանրապետությունում նվազել է ու ոնց որ մենք դրա հաշվին այս տարվա

Դիտորդական խումբը «Նուբարաշեն» -ում հանդիպել է Գևորգ Սաֆարյանին

2015 թվականի ապրիլի 28-ին Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական Խումբը «Նուբարաշեն» ՔԿՀ կատարած այցելության ընթացքում հանդիպել է նաև Գևորգ Սաֆարյանին: Գևորգ Սաֆարյանը այցելության պահին հացադուլից դուրս էր եկել և տեղափոխվել էր նոր խուց։ Խցում Գ․ Սաֆարյանը գտնվում էր մենակ (առկա էին 4 մահճակալներ), խցի պայմանները բարվոք էին։

«Երևանը մեզ համար իսկապես հարազատ քաղաք է». Գեորգի Պոլտավչենկո

«Երևանը և Սանկտ Պետերբուրգը ընդլայնում են համագործակցության հորիզոնները» համաժողովի մասնակիցներին ողջունել է նաև Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն: Կարևորելով համաժողովի անցկացումն ու դրա շրջանակում տեղի ունեցող կլոր սեղան-քննարկումները, Գեորգի Պոլտավչենկոն նշել է, որ այն ևս մեկ հնարավորություն է ներկայացնելու քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարներն ու նախանշելու առաջիկա անելիքները, որոնք ամրագրված են ժամեր առաջ

«Պուտինն ուզել է ոչ շիշը վառվի, ոչ խորովածը»

Պատգամավորները՝ Պուտինի ելույթի եւ Նարիշկինին Թուրքիա գործուղելու մասին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումների առիթով Հայաստան ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ելույթում խոսեց ռուսատյացության մասին եւ Ցեղասպանություն բառն էլ չասաց: Սոցցանցերում Պուտինի ելույթն այս առումով քննարկումների տեղիք է տվել: Տպավորություն կա, որ նա մեր ամբիոնն օգտագործում էր՝ աշխարհին ուղերձներ հղելու համար: «Այդ տպավորությունը

Հաստատվել են մագիստրոսի կրթական ծրագրով` առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի ընդունելության տեղերը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել` «ՀՀ  բուհերի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի), առկա ուսուցման, 2015/2016 ուսումնական տարվա  մագիստրոսի կրթական ծրագրով, առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքիընդունելության տեղերը` ըստ բուհերի և մասնագիտությունների հաստատելու մասին»: Համաձայն հրամանի` թույլատրվել է ՀՀ բուհերին ընդունելության մրցույթի թափուր մնացած տեղերի վերաբաշխումն իրականացնել

Խմբակցություններից միայն ՀՅԴ-ն է առաջարկներ ներկայացրել (Տեսանյութ) 

Խորհրդարանական ուժերը դեռ քննարկում են`խորհրդարանական՞ կառավարում, թե՞ կիսանախագահական

Մայիսին ոռոգման ջուրը կմատակարարվի անհատույց

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Օրակարգը հաստատելու ժամանակ առաջարկվել է քննարկել նաև 2015թ. գարնանը ջրօգտագործողներին ոռոգման ջուր մատակարարելու հարցը: ՀՀ ՏԿ և ԱԻՆ հիդրոմետ ծառայության տվյալների համաձայն գետերի ջրահավաք ավազաններում առկա է բավական հաստ ձնաշերտ, ինչպես նաև հավանական է, որ  գարնանը լինեն առատ տեղումներ և

Ծառուկյանի օբյեկտներում ստուգումները շարունակվում են (Տեսանյութ)

Ֆինանսների նախարարն էլ նոր է վիրահատվել, առողջական խնդիրներ ունի

Արմավիրում հայտնաբերվել է տղամարդու դիակ՝ պարանոցի շրջանում բռնության հետքերով

ՀՀ քննչական կոմիտեի  Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Մրգաշատ գյուղի բնակիչ Էդվարդ Մելիքյանի սպանության դեպքի առթիվ։ Ապրիլի 29-ին՝ ժ.11.30-ին, Մրգաշատի 53-ամյա բնակչից ահազանգ է ստացվել, որ  Մրգաշատ գյուղից Հայկավան գյուղ տանող ճանապարհի հարակից դաշտամիջում հայտնաբերել է համագյուղացի Էդիկ Մելիքյանի դիակը: Անմիջապես դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը՝ Արմավիրի մարզային քննչական վարչության ՀԿԳ

Ինչու ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում չէին Վրաստանի առաջին դեմքերը

Ըստ «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանի՝ եթե նույնիսկ Լուկաշենկոն չժամաներ այդ օրերին Վրաստան, հազիվ թե Վրաստանի նախագահը մեկներ Երեւան: – Պարոն Ստեփանյան, մեզ մոտ քննարկումների առիթ դարձավ Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներում Վրաստանի պատվիրակության մասնակցության մակարդակը: Երեւան ժամանեց Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Մանանա Կոբախիձեն, որը խորհրդարանում նաեւ ղեկավարում է Հայաստանի հետ բարեկամության խումբը: Հաշվի առնելով,

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031