Օրվա լրահոսը
«Ամբիոնը տեսնում թուլանում են, գործը տեսնում՝ թուլանում են». Այվազյանի կրքոտ ելույթը՝ «ցուցամատի օգտագործմամբ»
ԱԺ-ում գազի հանձնաժողովի զեկույցի քննարկման ժամանակ ՀՀԿ-ի տեսակետը ներկայացրեց Գագիկ Մելիքյանը: Նա ասաց, որ հսկայածավալ աշխատանք է կատարվել հանձնաժողովի կողմից. «Հանձնաժողովում դիմադիր եւ ընդդիմադիր քաղաքական ուժերը հավասարակշռված են: Ընդունվել են միայն այնպիսի որոշումներ, որոնց համար բոլորը քվեարկել են կողմ: Եթե հանձնաժողովի որեւէ անդամ դեմ է եղել այս փաստաթղթի որեւէ որոշմանը, նման որոշում պարզապես չի ընդունվել»:
Գերմանիայի դեսպանը` դաշնակցական երիտասարդների նամակ-պահանջագիրն արհամարհելու մասին (Տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել ենք Հ.Յ.Դ. Հայաստանի Երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցի ծրագրերի շրջանակում՝ Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան մոտ՝ Չարենց փողոցի վրա անցկացնում են երիտասարդական-ուսանողական ցույց։ Երիտասարդները ցանկանում էին դեսպանին հանձնել այն նամակ պահանջագիրը, որը հանձնում են աշխարհի տարբեր երկրների բոլոր դեսպանատներին: Սակայն դեսպանը չցանկացավ դուրս գալ ու վերցնել պահանջագիրը, անգամ
Բրյուսովի տանը` 100 տարի անց
Ապրիլի 9–ին Մոսկվայի «Արծաթե դարի» թանգարանում (Վ. Բրյուսովի տուն) տեղի կունենա հայ և ռուս հումանիտար և հասարակական մտքի ներկայացուցիչների հանդիպումը` Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի առիթով: Երեկոն համատեղ կազմակերպում են Գրականության պետական թանգարանը և «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունը: Միջոցառմանը ելույթներով հանդես կգան Գրականության պետական թանգարանի տնօրեն Միխայիլ Շապոշնիկովը, «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ, հայոց ցեղասպանության 100–րդ
ԵՏՄ-ն ընդդեմ «Լեզվի մասին» օրենքի
Ինչպես հայտնի է, արդեն 4–րդ ամիսն է, ինչ Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է Եվրասիական Տնտեսական Միությանը: Եվ եթե նախկինում Հայաստան ներմուծվող ապրանքները մաքսազերծվում էին ՀՀ մաքսային օրենսգրքի 102-րդ հոդվածով սահմանված մաքսային դրույքաչափերով, ապա այժմ դա արվում է ԵՏՄ միասնական մաքսային դրույքաչափերի ցանկով: Պատասխանելով «Իրազեկ Քաղաքացիների Միավորման» հարցմանը, ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը հայտնել է, որ
35 տարի անց վերաարժեւորեցին Արաքսյա Գյուլզադյանին
Յուրատեսակ հուշարձան կարող է լինել նաեւ Սերգեյ Առաքելյանի՝ երգչուհուն նվիրված գիրք-ալբոմը Հայկական ժողովրդական երգերի եւ ռոմանսների դասական կատարող, բացառիկ ժողովրդականություն վայելող երգչուհի Արաքսյա Գյուլզադյանի հուշատախտակը նրա մահից 35 տարի անց փակցվեց Տիգրան Մեծ պողոտայի թիվ 10 շենքի պատին, որտեղ 1935-80թթ. ապրել է երգչուհին: Արաքսյա Գյուլզադյանի հետ 40-ից ավելի տարիներ ընկերություն, մտերմություն, համատեղ աշխատանք ու համերգային
Առաջարկում են Գորիսը դարձնել «խելացի քաղաք»
Ծրագիրը իր վերջնական ավարտին կհասցվի 15-20 տարվա ընթացքում
Համակարգիչ կտրամադրվի երկրի բոլոր առաջին դասարանցիներին
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ կառավարությունը հավանություն է տվել առաջին դասարանի աշակերտներին համակարգիչ տրամադրելու «Մեկ երեխա՝ մեկ համակարգիչ» փուլային ծրագրին: Որոշմամբ ի գիտություն է ընդունվել, որ ծրագրի փորձնական փուլի ֆինանսավորումն իրականացվել է Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի միջոցներով: Տեղական արտադրությունը խթանելու նպատակով
Կարեն Ավագյան. «Ազգային ժողովից Քիմ Քարդաշյանի մասնագետը Լևոն Մարտիրոսյանն է» (Տեսանյութ)
ՀՀԿ-ական Կարեն Ավագյանն առանձնահատուկ վերաբերմունք չունի Հայաստանում գտնվող հանրահայտ Քիմ Քարդաշյանի հանդեպ, որպեսզի ուրախությամբ կամ տխրությամբ արտահայտվի նրա մասին: Այսօր, խուսափելով Քիմ Քարդաշյանի վերաբերյալ լրագրողների հարցերից, նա հորդորեց դիմել իր կուսակից ընկեր Լեւոն Մարտիրոսյանին. «Դրա մասին Լևոն Մարտիրոսյանը ձեզ ավելի լավ կպատասխանի, Ազգային ժողովից Քիմ Քարդաշյանի մասնագետը Լևոն Մարտիրոսյանն է»: ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը նույնպես խուսափեց
Միքայել Մելքումյանը Բագրատյանին տնտեսագիտության դա՞ս է տալիս
Երեկ ԱԺ նիստում գազի հանձնաժողովի զեկույցի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն ասել էր. «Գյուղեր էիք գազիֆիկացրել, գյուղից 1-2 հոգի գազ ունենային, թե չէ: Դա գազը թանկացնում է մյուս սպառողների համար: Գազի գնի եւ սպառման ծավալների էլաստիկությունն ենք մենք ուսումնասիրել, 1-ից ցածր է էլաստիկությունը»: Այսօր զեկույցի քննարկումը շարունակվում էր ԱԺ նիստում եւ ԲՀԿ պատգամավոր
«Ազատամարտիկների դաշինքը» կոչ է անում ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին
Ապրիլի 7-ին «Հիմնադիր խորհրդարանի» անդամների նկատմամբ տեղի ունեցած բռնություններն ու նրանց ձերբակալությունները խիստ մտահոգիչ են Հայաստանի ներքաղաքական կյանքի բնականոն ընթացքի խաթարման տեսանկյունից: «Ազատամարտիկների դաշինքը» ավելի վաղ հայտարարել էր, որ ձեռնպահ է մնում քաղաքական ակտիվ գործունեությունից՝ մինչեւ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների ավարտը: Չնայած մեր այս որոշմանը, ինչպես նաեւ համաձայն չլինելով ապրիլի 24-ին քաղաքական ակցիաներ
«Քրոնոսը» իր խոնարհումը կբերի Ցեղասպանության տարելիցին
«Երեւանյան Հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի գրասենյակից «Առավոտին» տեղեկացրին, որ փառատոնի շրջանակներում ապրիլի 29-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա աշխարհահռչակ «Քրոնոս» քառյակը՝ այն էլ հատուկ ծրագրով՝ Բրայս Դեսներ՝ «Ահյեմ», Լորի Անդերսոն՝ «Հոսք», Նիկոլ Լիզե՝ «Մահ դեպի Կոզմիշե», Գիշի Վիլի՝ «Վերջին բարի խոսքերը», Քլինթ Մանսել՝ «Ռեքվիեմ երազի համար. Սալոմեի խաղաղության
Դաշնակցական երիտասարդները Գերմանիայի դեսպանատան առջևից հեռացան «ամոթ, ամոթ» վանկարկելով (Տեսանյութ)
Այս պահին Հ.Յ.Դ. Հայաստանի Երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցի ծրագրերի շրջանակում՝ Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան մոտ՝ Չարենց փողոցի վրա անցկացնում են երիտասարդական-ուսանողական ցույց։ Երիտասարդները Գերմանիայի դեսպանին ցանկանում են հանձնել իրենց նամակ պահանջագիրը: Սակայն դեսպանը ցույցի ընթացքում այդպես էլ դուրս չեկավ դեսպանատնից հանդիպելու երիտասարդներին և ստանալու նամակը: Եկավ միայն դեսպանատան
Կրասնոդարի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով
Ապրիլի 8-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողները Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամասից բերման են ենթարկել 1950 թ. ծնված Ռոբերտ Մ.-ին, ով 2014 թ. սեպտեմբերի 15-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն
«Այն տունը, որի կտուրից նռնակ են հայտնաբերել ու ինձ ձերբակալել, իմը չէ». Հիմնադիր խորհրդարանի անդամ
Ինչպես տեղեկացրել ենք, Հիմնադիր խորհրդարանի Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Արամ Հակոբյանին ձերբակալել էին ու մեղադրանք էին առաջադրել այն փաստի առթիվ, որ նրա տան կտուրից նռնակ էր հայտնաբերվել: Հարուցվել էր քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 236 հոդվածի 1-ին մասով, այն է` ապօրինի կերպով զենք պատրաստելը: Ի սկզբանե Արամ Հակոբյանի տնեցիները հայտարարում էին, որ այդ կտուրը բաց
Պարզվել են 44-ամյա տղամարդու սպանության հանգամանքները. Երկու անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
44-ամյա տղամարդու` Կ.Մնեյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական և դատավարական միջոցառումների արդյունքում պարզվել են սպանության մի շարք հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։ «Սևանի հիվանդանոց» ՊՓԲԸ-ից ապրիլի 5-ին՝ ժամը 21:40-ին, հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Սևան-Երևան ճանապարհի 59-րդ կմ-ին կից
«Ամենաշատ աթար վառող երկիրն ենք». Արամ Մանուկյան
ԱԺ-ում այսօր շարունակվում է գազի հանձնաժողովի եզրակացության քննարկումը: ՀԱԿ խմբակցության տեսակետը ներկայացնելով՝ Արամ Մանուկյանն ասաց. «Ամենաշատ գազաֆիկացված երկիրն ենք, բայց ամենաշատ աթար վառող երկիրն ենք: Սովետի ժամանակներն անցել են վաղուց»: Նա վստահեցրեց՝ ներկայումս գործող գազի սակագինը հնարավոր է իջեցնել առնվազն 30 դոլարով: Արամ Մանուկյանի հաշվարկներով՝ «Ծախսերի մեջ պահպանման ծախսերը կազմում են ամենամեծ քանակը: Դրանց հիման
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված քննարկում Վիեննայում
Ապրիլի 7-ին Վիեննայում Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչության Մեծ դահլիճում Ավստրիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ուլրիկե Լունաչեկի բրյուսելյան գրասենյակի, Եվրոպական հանձնաժողովի ավստրիական ներկայացուցչության և Ավստրիայի Կանաչների կուսակցության հետ համագործակցությամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հայաստան – Աղետ և ապագա. Կենաց-մահու 100 տարի» խորագրով քննարկում: Ելույթով հանդես եկավ Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանն,
«Արմեն Աշոտյանի նախաձեռնությունից նեոբոլշեւիզմի հոտ է գալիս»
Ասում է սոցիոլոգը՝ մատնանշելով «պատվո պահակ» արարողակարգը Ապրիլի 1-ից Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մեկնարկել է կրթության եւ գիտության նախարարության նախաձեռնած «պատվո պահակ» հերթապահությունը, որն իրականացնում են տարբեր դպրոցների բարձր դասարանների աշակերտները: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի մեկնաբանմամբ՝ աշակերտները հերթափոխով կոգեկոչեն ցեղասպանության զոհերի հիշատակը, մանավանդ որ, ըստ նրա, «պատվո պահակի» գաղափարը դրական է ընկալվել բոլոր դպրոցների ու նույնիսկ ծնողների
«Հիմնադիր խորհրդարանի» ձերբակալված անդամներին մեղադրանք կառաջադրեն
«Հիմնադիր խորհրդարանի» մի խումբ անդամներ այս պահին հավաքված են քննչական կոմիտեի դիմաց: «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Տիգրան Բոյաջյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ այսօր Ժիրայր Սէֆիլյանին եւ «Հիմնադիր խորհրդարանի» մնացած ձերբակալված անդամներին ժամը 13.00-ին քննչական կոմիտե են բերելու՝ մեղադրանք առաջադրելու համար: «Հիմնադիր խորհրդարանի» անդամները սպասում են նրանց: «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հայկ Գրիգորյանը ասաց, որ Արամ Հակոբյանին մեղադրանք են
Կյանք
Կյանքը՝ խաղադաշտ, կյանքը արհավիրք… Եվ խաղադաշտում անզիջում պայքար, Շուրջը իշխում է և սպանդ, և կիրք, Վրեժի կանչը չի առնում դադար: Ոմանք հարբել են նյութի մոլուցքից, Ոտնատակ արել բյուր արժեքները, Նրանք բոլորին նայում են վերից, Մարդկանց լքել են սթափ մտքերը: Օրենքը մերկ է, ուժն է թագավոր, Ողջը զավթել են արտոնյալ մարդիկ, Նրանք ուժեղ են
«Մեր երկրում շատ լավ կլիներ, որ ՀայՌուսգազարդի պես ընկերություններ շատ ունենայինք». Արծվիկ Մինասյան
«Մեր երկրում շատ լավ կլիներ, որ ՀայՌուսգազարդի պես ընկերություններ շատ ունենայինք, նրա մենեջմենթի պես մենեջմենթ ունեցող ընկերություններ շատ ունենայինք»,- այսօր ԱԺ-ում գազի հանձնաժողովի զեկույցի քննարկման ժամանակ ՀՅԴ-ի տեսակետը ներկայացնելիս այսպիսի հայտարարություն արեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Սա այն դեպքում, երբ երեկ ողջ քննարկման ժամանակ ընդդիմադիրներն աղաղակող փաստեր էին ներկայացնում, թե ինչքան սխալ մենեջմենթ է կիրառում
Մի շարք գնահատականներ խոցելի եւ վիճելի են
Մի քանի դիտարկում Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի վերաբերյալ արած գնահատականներին: Լեւոն Տեր-Պետրոսյան նախագահի (իմ եւ շատերի կարծիքով՝ 1991-96 թթ.) եւ քաղաքական գործչի համակիրը կամ համախոհը երբեք չեմ եղել: Լեւոն Տեր-Պետրոսյան արեւելագետի որոշ գիտական ուսումնասիրություններ աչքի անցկացրել եմ, սակայն մասնագիտական ուղղվածության առումով շատ չեմ հետաքրքրվել (բացառություն է կազմում «Խաչակիրները եւ հայերը» աշխատությունը,
Նախկին կնոջ, վերջինիս մոր և եղբայրների հետ գողություն էր կատարել
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ` բաժին է ներկայացել 1992 թ. ծնված Ժորա Հ.-ն և տվել խոստովանական բացատրություն, որ 2014 թ. ընթացքում իր նախկին կնոջ` 1988 թ. ծնված Թեհմինե Մ-ի, նրա մոր` 1969 թ. ծնված Սուսաննա Բ.-ի, կնոջ եղբայրներ` 1987 թ. ծնված Վարդան Մ.-ի և 1995 թ. ծնված Էդմոնդ Չ.-ի
Հայկ Գրիգորյան. «Կոչ եմ անում ռեժիմին խելքի գալ»
Հայկ Գրիգորյանի խոսքերով՝ բոլորը պետք է ապրեն 100-ամյակն առանց ռեժիմի ձեւաչափով
Աշխարհը հիմնված է «հաղթել-պարտվել» մոդելի վրա
Բայց այն կարող է զարգանալ միայն «հաղթել-հաղթել» մոդելի կիրառման դեպքում Ամերիկացի մասնագետները դեռեւս մի քանի տասնամյակ առաջ բոլոր տեսակի հարաբերություններում՝ միջանձնային, կորպորատիվ, ներքաղաքական, միջազգային, առանձնացրել են հիմնականում երեք տիպի մոդելներ. «պարտվել-պարտվել», «հաղթել-պարտվել» եւ «հաղթել-հաղթել» (win-win): Առաջինը անմեղսունակների համար է. օրինակ՝ ամուսինները բաժանվում են, եւ դատարանը որոշում է, որ ամուսինը պետք է իր մեքենան վաճառի եւ
Եթե Շմայսն իր հայտնի պոզայով կանգնի Քիմ Քարդաշյանի կողքին… «Չորրորդ իշխանություն»
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը ցանկություն է հայտնել Քիմ Քարդաշյանին անպայման բերել խորհրդարան, ու դա բացատրել է այսպես. «Զբաղեցնենք, էլի, մի քանի օր այստեղ է լինելու, պետք է այնպես անել, որ չձանձրանա»։ «ՉԻ» – Որքանով մեզ հայտնի է՝ Քիմ Քարդաշյանի աշխատանքային օրակարգում «այցելություն կրկես» նախատեսված չէ, բայց Լեւոն Մարտիրոսյանի առաջարկն այնուամենայնիվ հետաքրքիր է։ Ավելին՝ դա
Ոստիկանները հայտնաբերել են 205 հատ 10 հազար դրամ անվանական արժեքով ՀՀ կեղծ թղթադրամ
Ապրիլի 8-ին, ժամը 15-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների, Կապանի և Էրեբունու բաժինների, ԿՀԴՊ գլխավոր վարչության ծառայողները, համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, մայրաքաղաքի Արցախի փողոցից, կեղծ թղթադրամ պատրաստելու, պահելու և իրացնելու կասկածանքով բերման են ենթարկել Տիգրան Եգանյանին, որի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 205 հատ, 10 հազար դրամ անվանական արժեքով ՀՀ կեղծ
Գալ տարի՝ Վան
Պատառիկներ ՝ Երազային Արեւմտահայաստանէն ԴԷՊԻ ԻՍԹԱՆՊՈՒԼ Վարդգէս Գուրուեան Շաբաթ Յուլիս 5, 2014-ին «Թուրք Հաւա Եօլլարը» օդանաւով ճամբայ ելանք դէպի Իսթանպուլ: Հանգիստ թռիչքէ մը ետք, մօտ 13 ժամէն հասանք Թուրքիոյ օդային տարածքները: Շուտով տեսանք Իսթանպուլը, իր կանաչապատ բլուրներով, կապոյտ ծովերով, բազմաթիւ կամուրջներով եւ հարիւրաւոր մինարէթներով: Սարսուռ մը անցաւ մէջէս: Ատելութիւ՞ն, վա՞խ, վրէ՞ժ, յուզու՞մ, չեմ գիտեր:
Նախագահականի կարիքավորը. «Չորրորդ իշխանություն»
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված տվյալների համաձայն, Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանի ունեցվածքը 2014-ին ավելացել է մոտ 700 հազար դոլարով։ Ընդ որում` նա այդ 700 հազարից 600 հազարը չորս տարբեր աղբյուրներից ստացել է որպես նվիրատվություն կամ օգնություն։ «ՉԻ» – Հայաստանն իսկապես երկիր-դրախտավայր է, որտեղ բոլորն անսահման բարի են, առատաձեռն եւ միշտ
Հայտարարություն. նախկին դատախազ Լեւոն Ավետիսյանն այդպես էլ դատավոր չդարձավ
Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպությունների եւ նախաձեռնության ներկայացուցիչներս, հայտարարում ենք, որ Արաբիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Ավետիսյանը իր՝ դատավորին ոչ հարիր վարքագծով եւ դատավարությունների ընթացքում դրսեւորած ցինիկ եւ ոչ կոռեկտ պահվածքով եւս մեկ անգամ հեղինակազրկում է առանց այդ էլ վստահություն չներշնչող դատական համակարգը եւ Հայաստանի Հանրապետությունն առհասարակ: Մենք պնդում ենք, որ նման


















































